«Մենք պետք է կանգնեցնենք նրանց» . ԵԽ հույն պատգամավորը հրապարակել է Թուրքիայի, Ադրբեջանի և Պակիստանի ղեկավարների ծաղրանկարը
Եվրախորհրդարանի հույն պատգամավոր Էմանուել Ֆրանկոսը Թվիթերի իր միկրոբլոգում կոչ է արել դադարեցնել Թուրքիայի, Ադրբեջանի և Պակիստանի հանցագործությունները։
Պատգամավորը հրապարակել է այս երկրների ղեկավարների ծաղրանկարը: Հատկանշական է, որ Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը պատկերված է ոչ թե ադրբեջանական դրոշով, այլ թուրքական դրոշով ձեռնոցներով։ Երեք ռազմական հանցագործների և ագրեսորների ոտքերի մոտ պատկերված է ԻՊ֊ի ահաբեկիչը , որի փամփուշտը, արդյունքում, դիպչում է Ալիևի գլխին։
Ֆրանկոսը նկարն ուղեկցել է գրությամբ. «Մենք պետք է կանգնեցնենք նրանց»։ և հեշթեգներ՝ «կանգնեցրու Էրդողանին», «Կանգնեցրու Ալիևին», «Կանգնեցրու Պակիստանը» և աջակցություն հայտնել իր հայրենի Հունաստանին։
slim.am