ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Երաժշտագետ Ռոբերտ Աթայան
Երաժշտագետ Ռոբերտ Աթայան
Երաժշտագետ, կոմիտասագետ, կոմպոզիտոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր, երաժշտահասարակական գործիչ Ռոբերտ Աթայան:

Դեկտեմբեր 17, 2023 - 19:28

Միկիս Թեոդորակիսի և հունական էության խորհրդանիշ սիրտակիի զարմանահրաշ պատմությունը
Միկիս Թեոդորակիսի և հունական էության խորհրդանիշ սիրտակիի զարմանահրաշ պատմությունը
Նոր ժամանակների մեծագույն կոմպոզիտորներից մեկն է հույն Միկիս Թեոդորակիսը: Հունական ամենահայտնի պարի՝ սիրտակիի երաժշտության հեղինակը, որը տասնամյակներ շարունակ ստեղծագործել է ու մաքուր պահել հունական ազգային երաժշտությունը, փորձել դասականը հասանելի ու սիրելի դարձնել բոլորին:

Դեկտեմբեր 6, 2023 - 19:38

Ո՞վ էր պարսից թագավոր Նադիր շահի մեծ աջակցությունը վայելող Հայոց կաթողիկոսը
Ո՞վ էր պարսից թագավոր Նադիր շահի մեծ աջակցությունը վայելող Հայոց կաթողիկոսը
Աբրահամ Գ Կրետացին 1734–ից եղել է Ամենայն Հայոց կաթողիկոս: Հաջորդել է Աբրահամ Բ Խոշաբեցուն:

Դեկտեմբեր 3, 2023 - 12:09

Ցեղասպանությունը խլեց նրանից հարազատներին ու մանկությունը
Ցեղասպանությունը խլեց նրանից հարազատներին ու մանկությունը
Տասը տարեկանում լքելով որբանոցը՝ Ա. Ծառուկյանը ապրում է մոր հետ, փորձում է շարունակել իր կյանքը բնականոն հունով: Սակայն նրանից երկար ժամանակ է պահանջվում իր կյանքի վեպը գրելու համար: «Մանկություն չունեցող մարդիկ» գիրքը պատմությունն է իր սերնդի մանկության ու պատանեկության, կրած ֆիզիկական տառապանքների ու հոգեկան ծանր ապրումների: Ինչպես հեղինակն է գրքի առաջաբան հանդիսացող «Եթե տրվեր» գլխում ասում, «Այս գիրքը պատմությունն է ճմլված մանկության մը»:

Օգոստոս 17, 2023 - 11:48

Բազմաշնորհ հայրապետը՝ իր ժամանակի ամենակրթված մարդկանցից մեկը
Բազմաշնորհ հայրապետը՝ իր ժամանակի ամենակրթված մարդկանցից մեկը
Շնորհալին համարվում է առաջին հայ մանկագիրը և մանկավարժական-ուսուցողական բանաստեղծության հիմնադիրը: Հանելուկի՝ իբրև գրական առանձին ժանրի ստեղծումը նույնպես կապվում է Ներսես Շնորհալու հետ: Նա այն քիչ հայրապետներից մեկն է, որ դասվել է սրբերի շարքում:

Օգոստոս 13, 2023 - 11:01

Սմբատ Տեր Կյուրեղյան՝ Իրանական արվեստում ջրաներկի հինգ հայտնի վարպետներից մեկը
Սմբատ Տեր Կյուրեղյան՝ Իրանական արվեստում ջրաներկի հինգ հայտնի վարպետներից մեկը
Նրա թողած մշակութային ժառանգության կարևորագույն մասն է «սմբատիզմ» գեղանկարչական ոճը, որին ծանոթ են աշխարհի շատ գեղանկարիչներ։ Որպես նորամուծություն, սկսել է նկարել օրաթերթերի վրա՝ երբեմն թողնելով, որ մի քանի հայերեն կամ պարսկերեն տողեր երևան իր կտավներում։ Սմբատը իրանական արվեստում ջրաներկի հինգ հայտնի վարպետներից մեկն է, որոնցից չորսը հայեր են և նույնպես Նոր Ջուղայից են։

Օգոստոս 7, 2023 - 15:43

Ջովանի Բոկաչչո
Ջովանի Բոկաչչո
իտալերեն՝ Giovanni Boccaccio [bokˈkattʃo] իտալացի գրող և բանաստեղծ, հումանիստ, վաղ Վերածննդի դարաշրջանի գրականության ներկայացուցիչ

Հունիս 30, 2023 - 17:36

Սրբուհի Լիսիցյան՝ հայկական պարարվեստի կարկառուն դեմքերից
Սրբուհի Լիսիցյան՝ հայկական պարարվեստի կարկառուն դեմքերից
Հունիսի 27-ին հայ ազգագրագետ, արվեստաբան, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, Խորհրդային Միությունում էթնոպարագիտության հիմնադիր Սրբուհի Լիսիցյանի ծննդյան 130-ամյակն է։ Նրա «Հայկական հինավուրց պարեր» մեծարժեք գիրքը վաղուց ի վեր ուսումնական ձեռնարկ է, առանց որի անհնար է պատկերացնել պարարվեստի ուսումնառությունը համապատասխան եւ համանման կրթօջախներում:

Հունիս 27, 2023 - 13:10

«նորավեպի իշխանը» ևս Ապրիլի 24-ին արժանացավ բազմաթիվ արևմտահայ մտավորականների ճակատագրին
«նորավեպի իշխանը» ևս Ապրիլի 24-ին արժանացավ բազմաթիվ արևմտահայ մտավորականների ճակատագրին
Մեկ գիշերվա ընթացքում` ապրիլի 24-ին, ձերբակալվեց և աքսորվեց Պոլսի հայ մտավորականությունը։ Զոհրապը ամեն ջանք գործադրեց՝ ազատելու անմեղ ազգակիցներին։ Նա դիմեց պետական բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնցից շատերի հետ մտերիմ հարաբերություների մեջ էր, այդ թվում՝ ներքին գործոց նախարար Թալեաթ փաշային, Խորհրդարանի նախագահ Սայիդ Հալիմ փաշային։ Նրանք բոլորն էլ տալիս էին դրական, հուսադրող պատասխաններ։

Հունիս 26, 2023 - 13:32

Մարիամ Շահինյան․ առաջին կին լուսանկարիչը Թուրքիայում
Մարիամ Շահինյան․ առաջին կին լուսանկարիչը Թուրքիայում
Մարիամ Շահինյանի լուսանկարչական ժառանգության հայտնաբերումն ու ուսումնասիրությունը կարծես շարունակվող արկածային վեպ լինի։ Նա Ստամբուլում աշխատած առաջին կին լուսանկարիչն է, որի համար ֆոտոն թե՛ բիզնես էր, թե՛ ինքնաարտահայտման միջոց, թե՛ առօրյա խիզախություն։

Մայիս 20, 2023 - 12:33

Այս աշխարհահռչակ հայուհուն անվանում էին օվկիանոսի տիրուհի
Այս աշխարհահռչակ հայուհուն անվանում էին օվկիանոսի տիրուհի
Նրան տարբեր անուններով էին կոչում՝ օվկիանոսի տիրուհի, շրջազգեստով Մագելան, օվկիանոսի առեղծվածային տիկին: Նա իր նպատակասլացությամբ և համարձակությամբ շատ կարծրատիպեր կոտրեց կանանց մասին:

Մայիս 17, 2023 - 12:54

Ո՞վ է Րաֆֆու «Խենթ» վեպի հերոս Վարդանի նախատիպը
Ո՞վ է Րաֆֆու «Խենթ» վեպի հերոս Վարդանի նախատիպը
Մայիսի 10-ին Խենթի, նույն ինքը Սամսոն Տեր-Պողոսյանի ծննդյան 172-ամյակն է: Նա 19-րդ դարի վերջին քառորդի հայ ազատագրական պայքարի ամենաինքնատիպ մարտիկներից մեկն է:

Մայիս 10, 2023 - 15:40

Արդարության եւ Ազատության դրոշակակիրը
Արդարության եւ Ազատության դրոշակակիրը
Եփրեմ խանը (Դավթյան) տվել է շուրջ 60 մեծ ու փոքր ճակատամարտ՝ ֆիդայիների միջազգային ջոկատներով և կազմակերպված զորքերով հաղթել հակահեղափոխական ու միապետական ուժերին։ Իրանական պատմագրությունը նրան գնահատել է որպես ժամանակի առաջադեմ գործիչ և ժողովրդական հերոս։

Մայիս 6, 2023 - 12:35

Ի՞նչ գիտեք Իրանի առաջին կին հնագետի մասին
Ի՞նչ գիտեք Իրանի առաջին կին հնագետի մասին
Սելմա Գույումջյանը առաջին իրանցին է եղել, ով Ֆրանսիայի նախագահ Շառլ դը Գոլի կողմից պարգևատրվել է Պատվո լեգեոնի շքանշանով։

Մայիս 2, 2023 - 00:41

Անծանոթ անուն՝ Էլեն Բուզանդ. Ուսյալ հայուհին, անկոտրում գրող-քաղբանտարկյալը
Անծանոթ անուն՝ Էլեն Բուզանդ. Ուսյալ հայուհին, անկոտրում գրող-քաղբանտարկյալը
1920 թ. նոյեմբերին Էլենը ձերբակալվում եւ տեղափոխվում է Երեւանի նախ չեկայի, ապա կենտրոնական բանտ, որտեղ պահվում է մինչեւ 1921 թ. փետրվարյան ապստամբությունը:

Մարտ 8, 2023 - 12:07

Իրանահայ նկարիչ, գորգագետ, հողարվեստի ուղղության հիմնադիր Մարկոս Գրիգորյան
Իրանահայ նկարիչ, գորգագետ, հողարվեստի ուղղության հիմնադիր Մարկոս Գրիգորյան
Մարկոս Գրիգորյանը համարվում է Իրանի ժամանակակից արվեստի հիմնադիրներից մեկը:

Դեկտեմբեր 13, 2022 - 10:19

Ո՞վ է նա. Արա Գյուլեր
Ո՞վ է նա. Արա Գյուլեր
Արա Գյուլերը աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ-լրագրող է

Նոյեմբեր 17, 2022 - 10:10

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: