ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում

Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։

Նախարարները երկու երկրների միջև բարձր մակարդակի զինվորական ղեկավարության հետ ունեցած հանդիպումներից հետո համատեղ հայտարարություն են տարածել։
 
Հայտարարությունը վերաբերել է ահաբեկչության դեմ պայքարի, տարածաշրջանային հարցերի, մասնավորապես, անվտանգության և ջրային շրջանների շուրջ տեղի ունեցած բանակցությունների արդյունքներին։ 
 
«Կողմերը այս բանակցությունների արդյունքում հավատարիմ են մնացել  էլ ավելի առաջընթաց գրանցել երկու երկրների միջև առկա հարաբերությունները յուրաքանչյուր ոլորտում և շարժվել համապարփակ ու ինստիտուցիոնալ ճանապարահով։ Այս ուղղությամբ ընդգծվել է կողմերի համատեղ ուժեղ քաղաքական կամքը»։
 
Նշենք, որ հանդիպումների ընթացքում մասնավորապես ահաբեկչության դեմ պայքարի համատեքստում քննարկումներ են եղել նաև կոնկրետ Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված «‎Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ պայքարին վերաբերող հարցեր։‎
 
«‎Կողմերը երկու երկրների միջև անվտանգային համագործակցության շրջանակներում քննարկել են ՔԲԿ-ի կողմից ձևավորվող սպառնալիքները»։
 
Հայտարարության մեջ նշվել է նաև, որ հանդիպումների ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել «Զարգացման ճանապարհ» նախագծի և դրա կյանքի կոչման համար անհրաժեշտ քայլերի շուրջ։
 
Վերոնշյալ նախագծով Իրաքից Թուրքիա հասնող երկաթուղային և ցամաքային կապուղին Ստամբուլի Բողազիչի շրջանով Ասիան տեսականորեն պետք է կապի Եվրոպայի հետ:
 
 
Աղբյուրtrthaber.com
sharethis sharing button


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանն,ամեն,ինչ,անում,է,որպեսզի,խուսափի,հայաստանի,հետ,երաշխավորված,խաղաղության,պայմանագիր,կնքելուց․,պատգամավոր , Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
իշխան,սաղաթելյանը,գեղարքունիքում,փորձել,է,արդարանալ,և,իր,նոր,«նապառնիկ»,լևոն,քոչարյանի,հետ,ժողովրդին,նախապատրաստել,ռևանշի,չորրորդ,փորձին , Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
ադրբեջանը,դժկամություն,է,ցուցաբերում.,կոստանյան , Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի,մեր,ժառանգած,բանակցային,բովանդակությամբ,արդեն,իսկ,լղ-ի,պետական,կարգի,լուծարման,գործընթացը,սկսված,փաշինյան , 2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
ուր,հիմա,լեռնային,ղարաբաղի,քաղաքացիական,բնակչությունը․,նիկոլ,փաշինյանն,անդրադարձել,ռդ,ագն-ի,հնչեցրած,մեղադրանքներին ,  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ:
եվրոպայի-խորհրդի-կոնգրես,հայաստան,ճանաչողական-այց-հայաստան,երևան,մասիս,հումանիտար-իրավիճակը-ղարաբաղում,բերնդ-վյորինգեր,բրիոնի-ռուդկին , Եվրոպայի խորհրդի Կոնգրեսը կայցելի Հայաստան
Եվրոպայի խորհրդի Կոնգրեսը կայցելի Հայաստան
Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը ճանաչողական այց կկատարի Երևան և Մասիսի քաղաքապետարան՝ հետամուտ լինելու «Հումանիտար իրավիճակը Ղարաբաղում և հարակից քաղաքներում ու շրջաններում» հայտարարությանը:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունից:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: