ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան

Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Կանադան աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային քաղաքական լուծմանը՝ հիմնված Հելսինկյան սկզբունքների վրա և խրախուսում է Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդման հետագա կոնկրետ միջոցառումները։ «Նոյյան Տապան»-ի համար այս հայտարարությունը մեկնաբանում է քաղաքական վերլուծաբան Շահան Գանտահարյանը։
 
Գերիների փոխանակման համատեղ որոշումը ողջունում են և կողջունեն դեռեւս  շատ պետություններ։ Կանադայի արտգործ նախարարության հրապարակած հայտարարությունը սակայն ունի կարեւոր առանցք՝ ինչպես դուք եք նշում։
 
Նախ՝ պարզ տեքստով ասվում է, որ Արցախի բանակցային գործընթացը շարունակվելու է և դրան աջակցում է Օթավան, ինչը ենթադրում է, որ չեն համարում, որ արցախյան հիմնահարցը փակվել է։ 
 
Ավելին այստեղ արվել է կարեվորագույն հղում՝ Հելսինկյան եզրափակիչ  ակտի սկզբունքներին, որոնց հիման վրա էլ ընթանում էին բանակցությունները։ Նման դիրքորոշումով Կանադան շրջում է Բաքվի մարտավարությունը ոչ միայն հարցը չփակելու, այլ նաև ԵԱՀԿ-ի շրջանակներում բանակցությունները վերսկսելու առումներով։ 
 
Արձանագրենք, որ հելսինկյան ակտի հիմնարար սկզբունքներից 8-րդը խոսում է ժողովրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի մասին։ Արժի նշել որ վերջերս Կանադայի արտգործ նախարարը ժամանել էր Երևան  ներկա լինելու համար ՀՀ-ում Կանադայի դեսպանության բացմանը։ Նրան նախորդել ու հաջորդել էին Կանադայում ՀՀ դեսպանի և Հայ Դատի Կանադայի հանձնախմբի հերթական հանդիպումները արտգործ նախարարի հետ։
 
«Կանադայի այս հայտարարությունը չպետք է անարձագանք թողել։ Սա կարող է հիմք ծառայել հայկական կողմի բանակցային նոր ռազմավարության», եզրափակեց Շահան Գանտահարյանը։


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
ինչպես,եղավ,ադրբեջանը,համաձայնեց,վերադարձնել,գերիների.,ինչ,սպասել,առաջիկայում,գերիներ , Ինչպես եղավ, որ Ադրբեջանը համաձայնեց վերադարձնել գերիների. ինչ սպասել առաջիկայում
Ինչպես եղավ, որ Ադրբեջանը համաձայնեց վերադարձնել գերիների. ինչ սպասել առաջիկայում
ՀՀ-ն պետք է որևէ կերպ տուրք չտա Ռուսաստանի որևէ քաղաքական, տնտեսական, ռազմական շանտաժին, որովհետև դրա կործանարար հետևանքները կարող են մեզ համար անդառնալի լինել: Միաժամանակ խաղաղության գնալուն զուգահեռ պետք է ամրապնդվի ռազմական ներուժը, քանի որ Ադրբեջանի հռետորաբանության թուլացումը նաև պայմանավորված է նրանով, որ վերջինս ուշադիր հետևում է ՀՀ ԶՈՒ-ի պոտենցիալի վերականգնմանը և ընդլայնմանը:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: