ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Նժդեհի «հաշվին» Ալիևին արված «նվերը»

Բաքվի ղեկավար Ալիևը «որսացել» է Գարեգին Նժդեհի «հիտլերականության» թեման, որ արդեն մի քանի օր է հրապարակ է նետել ռուսական հայտնի «Ռեգնում» գործակալությունը:

                                                   Հեղինակ՝ ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ 

Իսկ այդ թեմայի հերթական բռնկման առիթ է եղել Ռուսաստանի հայերի միության կազմակերպած ցուցադրությունը: ՌՀՄ Գարեգին Նժդեհի մասին ֆիլմի ցուցադրություն է կազմակերպել Մոսկվայում, հայկական բանակի օրվա կապակցությամբ: Այդ ցուցադրության մասին «Ռեգնումը» տարածել է տեղեկություն, թե ոստիկանությունը արգելել է, քանի որ դա «ֆաշիզմի քարոզ» է: Այդ տեղեկությունը տարածվեց նաև ադրբեջանական քարոզչամիջոցներով: Հետո Ռուսաստանի հայերի միությունը, նաև ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը հայտարարեցին, որ ցուցադրությունը եղել է, ոստիկանությունը չի արգելել և պետք չէ տարածել ապատեղեկատվություն: Սակայն, հետո շրջանառվեց տեղեկություն, թե արգելք չի եղել, սակայն ցուցադրությունը ընդհատվել է, իբրև թե շենքում ռումբի առկայության մասին ահազանգի հիման վրա: Այդպիսով, ակնառու է, որ ստեղծվում է բավականին խառը պատմություն, որի միջից «դուրս է գալիս» և այսպես ասած «նստվածքի» կարգավիճակում մնում է Նժդեհի հասցեին հայտնի մեղադրանքների թեման, որ առաջին անգամ ծագեց մոտ 5 տարի առաջ՝ Երևանում արժանի տեղադրման առիթով ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովայի հայտնի մեկնաբանությունից ի վեր այդ թեման պարբերաբար հայտնվում է ռուսական և ադրբեջանական պրոպագանդայի տարբեր հարթակներում, իսկ Ալիևն այն 2019 թվականին օգտագործել է նաև ԱՊՀ Վեհաժողովում, ստանալով պատասխանը Նիկոլ Փաշինյանից: Սակայն, թեման շարունակում են պարբերաբար ծամել, ինչի հերթական դրսևորման առիթն էլ Ռուսաստանի հայերի միության կազմակերպած միջոցառումն է: Ծամելու գործընթացը սկսում է «Ռեգնումը», որի «փոխանցումը» կամ «նվերը» անմիջապես ընդունում է Ադրբեջանը, և արդեն մինչև անգամ Ալիևի մակարդակով, որը հայտարարում է «հայկական ֆաշիզմի» մասին: Այս ֆոնին իհարկե հետաքրքիր է այդ լրատվամիջոցների հետ հայկական որոշ շրջանակների գործակցությունը, այդ թվում պաշտոնապես նժդեհական գաղափարախոսության կրող շրջանակների հետ սերտ գործակցող տարբեր գործիչների: Ընդ որում, այդ գործակցությունը ոչ թե ի պաշտպանություն Նժդեհի է, այլ ի փնովում Հայաստանի: Եվ սա հարց է առաջացնում, թե ինչպիսի ռեգիոնալ ի՞նչ ուժերի քաղաքական «հաբ» են այդ ռուսական լրատվամիջոցները: Ադրբեջանի հետ քարոզչական առումով գրեթե բացարձակ սինքրոնությամբ աշխատող այդ քարոզչահարթակներում բավականին հաճախակի են հայտնվում Հայաստանի նախկին խորհրդարանի ՀՀԿ խմբակցության պատգամավորներ, որոնք տարաբնույթ թեմաներով փորձում են սևացնել հետհեղափոխական Հայաստանը:

Վերադառնալով աղմուկ հանած իրադրությանը, թերևս կարիք կա անդրադառնալ այդ ամենի առիթը տված Ռուսաստանի հայերի միությանը, որի նախագահ Արա Աբրահամյանը հաճախ է ներկայանում Ռուսաստանի իշխանության հետ իր առանձնահատուկ կապերով և առաջնորդվում է «Պուտինը միշտ ճիշտ է» սկզբունքով: Այդ առանձնահատուկ դերի համատեքստում առնվազն տարօրինակ է, որ Աբրահամյանի գլխավորած կառույցը կազմակերպում է մի միջոցառում,  որի չափազանց նուրբ քաղաքական համատեքստ ունեցող «նախապատմությանը»  չէր կարող չլինել ծանոթ: Հետևաբար, այդ կազմակերպությունը չէր կարող պատկերացնել քարոզչա-քաղաքական ռիսկերը, որ առկա էին այդ միջոցառման նախաձեռնությամբ: Ըստ այդմ, հարց է առաջանում, թե ինչու՞ չէին ձեռնարկվել համարժեք քայլեր, որպեսզի միջոցառումը չվերածվեր ռուս-ադրբեջանական շրջանակների հակահայ պրոպագանդայի և հայ-ռուսական հարաբերության համատեքստում քաղաքական ծուղակ հյուսելու հերթական առիթի: Հարց է առաջանում, ինչո՞ւ տալ այդպիսի առիթ, ինչո՞ւ տալ այդ սկանդալի առիթը, եթե նախապես չեն ձեռնարկվում քայլեր աղմուկից ապահովագրվելու և «շահագրգիռներին» «գիծ ու փայ մտնելու» հնարավորություն չտալու համար: Թե՞ «փայատերերի» շրջանակը շատ ավելի լայն է, քան կարող ենք պատկերացնել: Իհարկե իր հերթին առանձին հարց է այն, որ այդօրինակ իրավիճակներում չափազանց լուռ են նաև հայաստանյան այն շրջանակները, որոնք իրենց ներքաղաքական դիվիդենտների համար պատրաստ են երդվել Նժդեհի անունով, սակայն լռության «ուխտ» են անում, երբ գալիս է Նժդեհի անունը ռուսական պրոպագանդայի նենգափոխումներից և ոտնձգություններից պաշտպանելուն:

1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանն,ամեն,ինչ,անում,է,որպեսզի,խուսափի,հայաստանի,հետ,երաշխավորված,խաղաղության,պայմանագիր,կնքելուց․,պատգամավոր , Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
թուրքիա,անկարա,իրաք,քուրդ-զինյալների-դեմ-պայքար,քուրդիստանի-բանվորական-կուսակցություն,քբկ,pkk,թուրքիայի-արտգործնախարար,հաքան-ֆիդան,իրաքի-արտաքին-քաղաքական-գերատեսչության-ղեկավար,ֆուադ-հուսեյն , Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
իշխան,սաղաթելյանը,գեղարքունիքում,փորձել,է,արդարանալ,և,իր,նոր,«նապառնիկ»,լևոն,քոչարյանի,հետ,ժողովրդին,նախապատրաստել,ռևանշի,չորրորդ,փորձին , Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
ադրբեջանը,դժկամություն,է,ցուցաբերում.,կոստանյան , Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի,մեր,ժառանգած,բանակցային,բովանդակությամբ,արդեն,իսկ,լղ-ի,պետական,կարգի,լուծարման,գործընթացը,սկսված,փաշինյան , 2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
ուր,հիմա,լեռնային,ղարաբաղի,քաղաքացիական,բնակչությունը․,նիկոլ,փաշինյանն,անդրադարձել,ռդ,ագն-ի,հնչեցրած,մեղադրանքներին ,  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: