ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Խորհրդային Հայաստանի տարածքը՝ ըստ 1920 թ. դեկտեմբերի 2-ի հայ-ռուսական համաձայնագրի

Երևանում 1920 թ. դեկտեմբերի 2-ին Ռուսաստանի Սոցիա­լիստական Դաշնային Խորհրդային Հանրապետության (ՌՍԴԽՀ) լիազոր ներկայացուցչության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև ստորագրված համաձայնագրով դադարեց գոյություն ունենալ Հայաստանի Առաջին Հանրապետությունը, Հայաստանը հայտարարվեց «անկախ Սոցիալիստական Խորհր­դային Հանրապետություն»:

Խորհրդայնացումից հետո՝ մինչև Անդրկովկասյան դաշնության և ԽՍՀՄ կազմավորումը 1922 թ., Խորհրդային Հայաստանն ուներ ինքնիշխան կարգավիճակ, պետականությունն արտահայտող խորհրդանիշներ, Սահմանադ­րություն և այլն: Երևանի համաձայնագրով «խաղաղ ճանապար­հով խորհրդայնացած Հայաստանը դիտվում էր անկախ պետու­թյուն,- նշում է պրոֆեսոր Ա. Հակոբյանը, մանավանդ որ նա հանդիսանում էր միջազգայնորեն (դե ֆակտո և դե յուրե) ճանաչ­ված Հայաստանի Հանրապետության իրավահաջորդը»:
Դեկտեմբերի 2-ի հայ-ռուսական համաձայնագիրը հետ­խորհրդային հայ պատմագիտության կողմից թեև արժանացել է քննախույզ ուսումնասիրման և պատմաիրավական տարբեր գնահատականների, այդուհանդերձ, մեր կարծիքով, հիմնա­վոր ուշադրության չի արժանացել այն փաստը, որ համաձայնա­գիրը հանդիսացավ անդրանիկ միջազգային փաստաթուղթը, որում նշված է հայկական մի շարք տարածքների` Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետությանն (ՀՍԽՀ) «անվիճելի կերպով» պատկանելու մասին:
Պետք է նկատի ունե­նալ, որ Առաջին Հանրապետության կողմից 1918-1920 թվականներին ստորագրված և ոչ մի միջազգային պայմանագրով, չեն որոշվել Հայաստանի Հանրապետության ամբողջական տա­րածքներն ու սահմանները, դրանցում որոշվում էր ընդամենը հայ-թուրքական սահմանագիծը:
ՀՍԽՀ կազմում «անվիճելի կերպով» մտնող տարածքները նշված են Երևանի դեկտեմբերի 2-ի համաձայնագրի 3-րդ հոդ­վածում, որով Ռուսաստանի կառավարությունն ընդունում էր, որ Խորհրդային Հայաստանին պատկանում են Երևանի նահանգն իր բոլոր գավառներով, Կարսի մարզի մի մասը, որը զինվորա­կան տեսակետից կապահովի երկաթուղու անվտանգությունը` Ջաջուռ կայարանից մինչև Արաքս կայարանը, Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառը և Ղազախի գավառի այն մա­սը, որի սահմանները որոշված են օգոստոսի 10-ի համաձայնու­թյան (Թիֆլիսի 1920 թ. հայ-ռուսական-հեղ.) շրջանակներում և Թիֆլիսի նահանգի այն մասերը, որոնք Հայաստանի տիրա­պետության տակ էին մինչև 1920 թ. սեպտեմբերի 28-ը (մինչև թուրք-հայկական պատերազմի սկիզբը-հեղ.):
Հայաստանում ՌՍԴԽՀ կառավարության լիազոր ներկայա­ցուցիչ Բորիս Լեգրանը, ով խորհրդային կառավարության անու­նից ստորագրել էր դեկտեմբերի 2-ի համաձայնագիրը, վերջինիս բովանդակության մասին նույն օրը Երևանից հեռագրում է ՌԿ(բ)Կ կենտկոմի կովկասյան բյուրոյի անդամ Գ. Օրջոնիկիձեին՝ հա­տուկ ընդգծելով համաձայնագրի հենց 3–րդ հոդվածը. «Ռուսաս­տանի խորհրդային կառավարության անունից հայտարարել եմ, որ Ռուսաստանը Խորհրդային Հայաստանի կազմում անվերա­պահ ճանաչում է Երևանի նահանգը, Կարսի մարզի մի մասը…, Զանգեզուրի գավառը, Ղազախի գավառի մի մասը… և Թիֆլիսի նահանգի այն մասերը, որոնք Հայաստանի տիրապետության տակ էին գտնվում մինչև թուրքական հարձակումը»:
Երևանի համաձայնագիրը ստորագրվել էր տարածաշրջանում տիրող ռազմաքաղաքական բարդ իրավիճակում, երբ Խորհրդային Ռուսաստանն աշխատում էր ամեն գնով արագացնել Հայաստանի խորհրդայնացումը: Ուստի հայկական կողմի հետ բանակցություն­ներում Լեգրանը երբեմն գործում էր անձնական նախաձեռնությամբ, և, փորձելով անցկացնել «սեփական քաղաքականությունը» Հայաստանի հարցում, դուրս էր գալիս իրեն տրված իրավասու­թյունների շրջանակներից: «Լեգրանի դրությունը հասկանալի է,- հայտնում էր Մոսկվա Օրջոնիկիձեն,- նա չափից ավելին է խոս­տացել հայկական նախկին կառավարությանը»:
Մյուս կողմից, ինչպես նշում է ակադեմիկոս Խուրշուդ­ յանը, «նման պայմաններում Հայաստանին արված տարածքա­յին խոստումների մասին Լեգրանի հաղորդումը չհանդիպեց Մոսկվայի դիմադրությանը: Ի վերջո, թե՛ Լեգրանի կնքած համաձայնագիրը, թե՛ Բաքվի հռչակագիրը (նկատի ունի Խորհրդային Ադրբեջանի հեղկոմի նոյեմբերի 30–ի հռչակագիրը, որով Զան­գեզուրը և Նախիջևանը հայտարարվում էին Հայաստանի մա­սեր, իսկ Ղարաբաղի լեռնային մասին տրվում էր ինքնորոշման իրավունք-հեղ.) մարտավարական նշանակություն ունեին»:
Սա էր պատճառը, որ Խորհրդային Ռուսաստանը գործնականում հետամուտ չեղավ դեկտեմբերի 2-ի համաձայնագրով ստանձ­նած պարտավորությունների, այդ թվում` տարածքային–սահմա­նային հարցի կատարմանը: Դրան որոշակի նպաստում էր նաև Հայաստանի հեղկոմի քաղաքականությունը:
Սարգիս Կասյանի գլխավորությամբ դեկտեմբերի 6–ին ժամանելով Երևան հեղ­կոմը փաստորեն «անվավեր ճանաչեց» և «առ ոչինչ համարեց դեկտեմբերի 2-ի ակտը»,- փաստում է իրադարձությունների ականատես և մասնակից, խորհրդային պետական-կուսակցա­կան գործիչ Աշոտ Հովհաննիսյանը:
«Նման դեպքում,- նշում է Խուրշուդյանը,- Ռուսաստանը մեխանիկորեն իր վրայից գցում էր Լեգրանի կողմից Հայաստանին տարածքային զիջում­ներ անելու խոստումների կատարման պարտավորությունը»:
Սակայն պետք է նկատի ունենալ, որ Հայհեղկոմի դիրքորոշու­մը «դեկտեմբերի 2-ի ակտի» վերաբերյալ առավելապես պայմա­նավորված էր նրանով, որ հեղկոմը վճռական էր տրամադրված Հայաստանի խորհրդայնացման դափնիներն ամբողջությամբ իրեն վերագրելու հարցում, նաև չէր պատրաստվում իշխանու­թյունը Հայաստանում կիսել որևէ քաղաքական ուժի հետ, նամանավանդ՝ ՀՅԴ–ի, ՀՍԽՀ տարածքային-սահմանային խնդրին վերաբերող հայ-ռուսական համաձայնագրի հոդվածն ամենից քիչն էր հետաքրքրում Հայհեղկոմին: Դեռևս դեկտեմբերի 3-ին  Լեգրանի հետ հեռագրազրույցում Կասյանը նշում էր, որ «ոչ թե Դրոն, այլ Հայաստանի հեղկոմն է Հայաստանը հռչակել անկախ սոցիալիստական խորհրդային հանրապետություն», և դրանից ելնելով՝ պետք է «անվավեր ճանաչվի և Ձեր համաձայ­նությունը Դրոյի հետ», Լեգրանը նույնպիսի վճռականությամբ Կասյանին հակադարձում էր, որ «դա ամենևին չի փոխում իրա­վիճակը և ոչ ոք իրավունք չունի չեղյալ հայտարարելու իր կողմից ստորագրված համաձայնագիրը»:ՀԱԱ, ֆ. 1021, ց. 2, գ. 1154, թ. 1:
Այդուհանդերձ, անդրադառնանք այն խնդրին, թե դեկտեմ­բերի 2-ի հայ-ռուսական համաձայնագրի 3-րդ հոդվածով հայ­կական որ տարածքներն էին ընդգրկվելու նորաստեղծ խորհր­դային հանրապետության կազմում և որքան էր կազմելու վերջի­նիս ընդհանուր տարածքը:
  1. «Երևանի նահանգն (նահանգը կազմված էր 7 գավառից՝ Երևանի, Ալեքսանդրապոլի, Էջմիածնի, Նոր Բայազետի, Սուրմալուի, Շարուր–Դարալագյազի և Նախիջևանի) իր բոլոր գավառներով», այն է` շուրջ 26.400 քառ. կմ: „Кавказский календарь на 1915 г.“, Тифлис, 1914, „Отдел статистический“ (այսուհետև՝ ОС) էջ 250, „Кавказский календарь на 1917 г.“, Тифлис, 1916, ОС, էջ 218): Վարչամիավորների տարածքները տրված են Ռուսական կայսրությունում ընդունված քառակուսի վերստերով, որոնք վերածել ենք քառակուսի կիլոմետրերի  (1 քառ. վերստ = 1,138 քառ. կմ): Այս (նաև Զանգեզուրի գավառի) դեպքում կար­ծես որևէ անորոշություն չկա:
  2. «Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառը», որը զբաղեցնում էր շուրջ 7673,4 քառ. կմ տարածք: «Кавказский календарь на 1915 г.», ОС, էջ 230, «Кавказский календарь на 1917 г.», ОС, էջ 194  Ավելացնենք, որ Զանգեզուրի գավառը ներառում էր ժամանակակից Հայաստա­նի Հանրապետության Սյունիքի մարզը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանն ամբողջությամբ, Բեր­դաձորի (1920 թ.՝ Ղարաղշլաղ) ենթաշրջանը (այժմ` ԼՂՀ Շուշիի շրջանում), ինչպես նաև Մեծ Քիրս լեռնագագաթի (2725 մ) հա­րավարևմտյան ստորոտին ընկած «Ղուզեյի գյուղերը» (այժմ` ԼՂՀ Հադրութի շրջանում):
  3. Երևանի համաձայնագրի «Կարսի մարզի մի մասը, որը զին­վորական տեսակետից կապահովի երկաթուղու անվտանգությու­նը` Ջաջուռ կայարանից մինչև Արաքս կայարանը» սահմանումը բավական անորոշ ձևակերպում է: Ուստի առկա քարտեզագրական նյութի վերլուծության միջոցով փորձենք պարզել Կարսի մարզի այն տարածքը, որը տեսականորեն կարող էր անցնել Խորհրդային Հա­յաստանին: Նկատի ունենալով, որ վերոհիշյալ կայարանների միջև ձգվող երկաթգիծը գրեթե ամբողջությամբ անցնում էր Ախուրյան (1920 թ.` Արփաչայ) գետի երկայնքով, տրամաբանական է կար­ծել, որ ՀՍԽՀ համար նախատեսվող շրջանի մեջ պետք է ներառ­վեին նախկին Կարսի մարզի համանուն շրջանի (օկրուգ) Աղբա­բայի, Զարիշատի և Շորագյալի (Արևմտյան Շիրակ), ինչպես նաև Կաղզվանի շրջանի (օկրուգ) Նախիջևանի տեղամասերը: Նշված վարչամիավորները, ինչպես նշեցինք, ձգվում էին Ախուրյան գետի երկայնքով և դրանց ընդգրկումը ՀՍԽՀ կազմում կապահովեր այն ռազմավարական «խորությունը», որը հնարավոր կդարձներ Հայաստանի հյուսիսային շրջաններն Արարատյան դաշտի և Երևանի հետ կապող երկաթուղու անխափան և անվտանգ շահագործու­մը հայկական իշխանությունների կողմից: Աղբաբայի տեղամասը զբաղեցնում էր շուրջ 650 քառ. կմ տարածություն` ընդգրկելով Արփի լճի ավազանն ու Ախուրյանի ակունքների շրջանը: Տեղամա­սը Կարսի մարզի միակ տարածքն էր, որ գրեթե ամբողջությամբ մնաց խորհրդային հանրապետության կազմում (այժմ` ՀՀ Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջան): Զարիշատի տեղամասը, որն ընկած էր Աղբաբայից հարավ, զբաղեցնում էր շուրջ 1256,5 քառ. կմ տարածություն, իսկ Շորագյալը ներառում էր պատմական Անիի շրջանը` մինչև Կարսագետի և Ախուրյանի միախառնման վայրը` զբաղեցնելով շուրջ 1151,4 քառ. կմ տարածություն: Ինչ վերաբե­րում է 4-րդ` Կաղզվանի շրջանի Նախիջևանի տեղամասին (պատ­մական Շիրակի հարավ արևմտյան հատվածը), ապա այն Անիի հարավային մատույցներից ձգվում էր մինչև Սուրմալուի գավառի վարչական սահմանը` զբաղեցնելով շուրջ 1359 քառ. կմ տարածու­ թյուն: Այսպիսով` Կարսի մարզից ՀՍԽՀ–ին անցնող տարածքը կազմելու էր շուրջ 4417 քառ. կմ, ինչը նախկին մարզի (տարածքը` 18738,5 քառ. կմ) գրեթե 1/4 մասն էր: Այս կապակցությամբ նշենք նաև հետևյալը: Վաստակաշատ գիտնական, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Բ. Հարությունյանը խնդրին առնչվող իր բոլոր քարտեզ­ներում ՀՍԽՀ–ին անցնող վերոհիշյալ տեղամասերի հետ միասին ներառել է նաև Կարսի մարզի Արդահանի շրջանի (օկրուգ) Չլդըրի տեղամասը, որը կազմում էր շուրջ 1095 քառ. կմ: Այս վարչա­միավորը, տարածվելով մինչև Թիֆլիսի նահանգի Ախալքալաքիգավառի հարավային սահմանագլուխը, խիստ հեռու էր ընկած, որպեսզի ուղղակի վտանգ ներկայացներ հայկական երկաթուղու համար: Ուստի կարծում ենք, որ Չլդըրի տեղամասի ընդգրկվելը ՀՍԽՀ–ին Կարսի մարզից հատկացվելիք տարածքների մեջ այն­ քան էլ հիմնավորված չէ:4. Երևանի համաձայնագրի 3–րդ հոդվածի՝ «Ղազախի գավառի մի մասը, որի սահմանները որոշված են օգոստոսի 10-ի համաձայնության շրջանակներում» ձևակերպումը նույն­պես որոշակի լուսաբանման կարիք ունի: Նախ հարկ է նշել, որ Թիֆլիսի 1920 թ. օգոստոսի 10-ի հայ-ռուսական համաձայ­նագրով, որը ռուսական կողմից ստորագրել էր Լեգրանը, իսկ հայկական կողմից՝ Ա. Ջամալյանն ու Ա. Բաբալյանը, Խորհրդա­յին Ռուսաստանը ճանաչում էր Հայաստանի Հանրապետության անկախությունը: Համաձայնագրով իրավական ձևակերպում էր ստանում ՌՍԴԽՀ զորքերի կողմից Ղարաբաղի, Զանգեզուրի և Նախիջևանի «ժամանակավոր» զինագրավումը, որով Ռուսաս­տանը «ստեղծում է բարենպաստ պայմաններ Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վեճերը խաղաղ կարգավորելու համար»: Մասնավորապես, ինչ վերաբերում էր Ղազախի գա­վառին, ապա կողմերը համաձայն էին, որ ՀՀ զորքերը մնան այն գծի վրա, որը նրանք զբաղեցնում էին հուլիսի 30-ի դրու­թյամբ: Փաստորեն, խորհրդային կառավարությունը ճանա­չում էր Ղազախի գավառի տարածքում 1918–1920 թթ. ձևավոր­ ված հայ-ադրբեջանական սահմանը:Ղազախի գավառը (տարածքը` շուրջ 5800 քառ. կմ)«Кавказский календарь на 1915 г.», ОС, с. 230. Հմմտ.՝ «Кавказский календарь на 1917 г.», ОС, էջ 194, որը մինչև 1918 թ. մտնում էր Ելիզավետպոլի նահանգի մեջ, ազգագ­րական առումով կազմված էր երկու՝ հայկական (արևմուտքն ուհարավը) և մահմեդական (արևելքն ու հյուսիսը) մասերից: Հայ­կականը, որը կազմում էր գավառի մեծ մասը, հիմնականում ընդգրկում էր ժամանակակից ՀՀ Տավուշի մարզի գրեթե ամբողջ տարածքը (2587 քառ. կմ):Տավուշի մարզի տարածքից դուրս էր մնում Կողբ գետակի (Կուրի վտակներից) և Դեբեդի միջև բարձրացող Գուգարաց լեռնաշղթայով ձգվող ջրբաժանից արևմուտք ընկած փոքր հատվածը, որը, լինելով Թիֆլիսի նահանգի Բորչալուի գավառի կազմում, 1919 թ. մտցվել էր Լոռու չեզոք գոտու մեջ: Այս հատվածն ընդգրկում է ժամա­նակակից ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի (նախկին շրջանը) Այրում քաղաքը և Բագրատաշեն (1920 թ.՝ Լամբալու), Զորական (1920 թ.՝ Վերին Քյորփլու կամ Քերփլի), Լճկաձոր (Աչքաձոր), Արճիս, Դեղձավան, Դեբետավան, Հաղթանակ, Պտղավան գյուղերը՝ 117,35 քառ. կմ ընդհանուր մակերեսով (հաշ­վարկն ըստ` «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման տեղեկատու», Երևան, 2012, էջ 101 (այսուհետ՝ Տեղեկատու):   Միաժամանակ հայկական հատվա­ծի մեջ էին մտնում նաև ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակի տարածաշրջանի (ն.` Կրասնոսելսկի շրջան) Աղստև գետի Գետիկ վտակի հովտում ընկած հյուսիսային բնակավայրերը՝ ներառյալ շրջկենտրոնը, ինչպես նաև Արծվաշեն (1920 թ.՝ Բաշգյուղ կամ Բաշքենդ) ավանն իր շրջակայքով: Ընդ որում, ինչպես ցույց են տվել փաստերը, վերջինիս հետ Առաջին Հանրապետության մաս են կազմել նաև Ախնջի գետակի (Տավուշի բազուկը) ակունքնե­րի շրջանը և Կուրի մեջ թափվող Ասրիկչայից արևմուտք ընկած տարածքը, որը ձգվում էր մինչև Տավուշի մարզի Բերդի տարա­ ծաշրջանի (ն.` Շամշադինի կամ Տավուշի շրջան) ծայրարևելյան սահմանագլուխը: Փաստորեն, 1918–1920 թվականներին այս հատվածում պահպանվել էր երբեմնի Ղազախի ու Ելիզավետ­պոլի գավառների վարչական սահմանագիծը: Մեր հաշվարկնե­րով, վերը նշված սահմաններում, պայմանականորեն Ճամբարա­կի և Արծվաշենի անվանված ենթաշրջանները զբաղեցնում էին ավելի քան 610 քառ. կմ տարածք, որից 356,4 քառ. կմ-ը բա­ ժին էր ընկնում առաջինին, իսկ 254 քառ. կմ–ը՝ երկրորդին:Վերջապես, Ղազախի գավառի հայկական հատվածի սահ­մանների ճշտգրտման համար հարկ է քննարկել ևս մի հողատա­րածքի հարցը, որը մեր հանրապետության համար ուներ (և առ այսօր ունի) ռազմավարական բացառիկ կարևորություն: Խոսքը ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյանի և Իջևանի տարածաշրջաննե­րի միջև սեպի նման խրված Ներքին Աքսիփարայի (թրք.՝ Aşağı Aksipara, աղավաղված հայկական Ոսկեպարից) ենթաշրջանի մասին է, որը համընկնում է նախկին Ղազախի գավառի երկրորդ ոստիկանական տեղամասի ութ թաթարաբնակ գյուղերից կազմ­ված Աքսիփարայի (Аксибара) գյուղական հասարակությանը:«Кавказский калвендарь на 1917 г.», ОС, с. 58. 1918–1920 թվականներին այս տարածքը նույնպես գտնվել է Հայաստանի Հանրապետության կազմում: Սա երևում է ՀՍԽՀ ներքին գործերի ժողկոմատի կողմից 1923 թ. մարտի 21–ին կա­ռավարություն առաքված մի զեկուցագրից, ուր մասնավորապես նշված է. «Փաստացի սահմաններից Ադրբեջանը պահանջում է Իջևանի գավառի Բարանայի (այժմ՝ Նոյեմբերյան) շրջանի Աքսիփարայի անտառային մասը, որը բաժանված է երկու մասի և կազմում է Բարանայի շրջանի ամենամեծ մասը»:ՀԱԱ, ֆ. 112, ց. 2, գ. 3, թ. 43 Նույն փաս­տաթղթում հանդիպող լրացուցիչ տվյալներից պարզվում է,  որ «երկու մաս» ասելով՝ հասկացվել է ինչպես հայկական Ոսկեպա­րից արևմուտք գտնվող Վերին, այնպես էլ արևելք ընկած Ներքին Աքսիփարա նույնանուն գյուղերը: Ի դեպ՝ Առաջին Հանրապե­տության տարածքում են եղել Ն. Աքսիփարայի հարևան մի քա­նի գյուղեր ևս (Բաղանիս–Հայրում, Ղուշչի–Հայրում, Մազամլու, Հայրըմլու): Այդ հողատարածքը կազմում էր շուրջ 60 քառ. կմ: Անշուշտ, հարևան հանրապետության ղեկավարությունը հեռա­հար նպատակներ էր հետապնդում, երբ պահանջում էր վերոհիշ­յալ ենթաշրջանը: Ըստ էության, դրա նպատակն էր տարանջա­տել Հայաստանի հյուսիսարևելյան շրջանները, սեպաձև խրվել մեր հանրապետության տարածքում և շարունակել ավանդական դարձած զավթողական քաղաքականությունը:Ամփոփենք. ըստ էության՝ 1920 թ. կեսերին Հայաստանի իրավասության ներքո Ղազախի գավառից շուրջ 3260 քառ. կմ տարածք:5. Երևանի համաձայնագրի 3-րդ հոդվածի՝ «Թիֆլիսի նահան­գի այն մասերը, որոնք Հայաստանի տիրապետության տակ էին գտնվում մինչև 1920 թ. սեպտեմբերի 28–ը», ձևակերպման մեջ պետք է հասկանալ նախկին Բորչալուի գավառի այն հատվածը, որը տարածվում էր Ձորագետից անմիջապես հարավ` մինչև նախ­կին Երևանի նահանգի հյուսիսային սահմանը և մտնում էր վե­րոհիշյալ վարչամիավորի Լոռու ոստիկանական տեղամասի մեջ: Այս հատվածում էին գտնվում 11 գյուղական հասարակություններ՝ իրենց 26 բնակավայրերով: Ըստ էության, Խորհրդային Հայաս­տանի կազմում ընդգրկվելու էին ներկայիս ՀՀ Լոռու մարզի Ալա­վերդու (ն.` Թումանյանի) ներառում էր ներկայիս Դսեղ, Մարց, Լորուտ, Շամուտ, Ահնիձոր, Աթան, Չկալով (ն.՝ Սադիբագդի) համայնքներն իրենց հողատարածքներով և Ստեփանավանի ներառում էր ներկայիս Ստեփանավան քաղաքը (1920 թ.՝ Ջալալօղլի), ինչպես նաև Ամրակից (ն.՝ Նիկոլաևկա, խորհրդային շրջանում՝ Կիրով), Արմանիս, Գարգառ (ն.՝ Հայ Գյառգյառ), Գյուլագարակ, Կաթնաղբյուր (ն.՝ Ղոթուրբուլաղ), Կուրթան, Հո­բարձի, Պուշկինո (ն.՝ Ռուս Գյառգյառ), Վարդաբլուր, Ուրասար (1920 թ.՝ Նովո-Պո­կրովկա, խորհրդային շրջանում՝ Կույբիշև) համայնքներն իրենց հողատարածքներով տարածաշրջանների հարավային, Վանաձորի տարածաշրջանի (ն.` Գուգարքի շրջան) հյուսիսային և Տաշիրի տարածաշրջանի (ն.` Կալինինոյի շրջան) հարավարևմտյան հատվածները՝ շուրջ 1060 քառ. կմ տարածու­ թյամբ: Նշված տարածքից ամենամեծ մասնաբաժինը հասնում է Ստեփանավանի (407,5 քառ. կմ) և Ալավերդու տարածաշրջան­ներին (335,5 քառ. կմ): Վանաձորի և Տաշիրի տարածաշրջան­ներից Խորհրդային Հայաստանին անցնող մասերը կազմում էին համապատասխանաբար՝ 144,3 և 90 քառ. կմ: ներառում էր ներկայիս Վանաձորի տարածաշրջանի հետևյալ համայնքները. Ձո­րագյուղ, Ձորագետ (ն.՝ Քոլագերան քաղաքատիպ ավան), Անտառամուտ (ն.՝ Քոլա­գերան), Վահագնի (1920 թ.՝ Շահալի), Եղեգնուտ (1920 թ.՝ Ղամշկուտ), Դեբետ (1920 թ.` Խաչիգյուղ), Վահագնաձոր: Տաշիրի տարածաշրջանից միայն այժմյան Կաթնառատի համայնքի տարածքն էր ամբողջությամբ ընդգրկվելու ՀՍԽՀ կազ­մում: Բացի այդ՝ Խորհրդային Հայաստանի մաս էր կազմելու նաև ներկայիս Մեղ­վահովիտ (ն.` Թազաքենդ կամ Ղարաիսա) համայնքի մեծագույն մասը՝ Նորամուտ (ն.` Ղարաղալա) գյուղով (Մեղվահովիտը մնում էր չեզոք գոտում), ինչպես նաև Բլագոդարնոյե համայնքի հողատարածքները՝ առանց գյուղիԻ մի բերելով տարածքային հաշվարկները՝ փաստենք, որ 1920 թ. դեկտեմբերի 2-ի հայ-ռուսական համաձայնագրի 3-րդ հոդվածով նորահռչակ Խորհրդային Հայաստանի համար նախա­տեսված տարածքը պետք է կազմեր ավելի քան 43000 քառ. կմ: Համեմատության համար նշենք, որ Մոսկվայում 1921 թ. հրատարակված „Статис­тический ежегодник, 1918–1920“ գրքում ՀՍԽՀ տարածքը 1920 թ. դեկտեմբերի դրությամբ ցույց է տրված 34.288 քառ. վերստ կամ 39.019 քառ. կմ (տե՛ս Поляков Ю. А., Советская страна после окончания гражданской войны: территория и население, Москва, 1986, էջ 68): Իսկ Ա. Հակոբյանը, իր իսկ հարցադրմանը` «թե որքան տա­րածք էր մնում Խորհրդային Հայաստանին 1920 թ. դեկտեմբերի իրավիճակով», նշում է. «Տարածքային սահմանային խնդրի քիչ թե շատ հետևողական ու արդա­րացի լուծման դեպքում, կարծում ենք, որ ՀՍԽՀ տարածքը կարող էր հասնել առն­ վազն 40000 քառ. կմ–ի» (Հակոբյան Ա., նշվ. աշխ., էջ 93–94):
Աղբյուրը՝ ԿԱՐԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ, ՀԱՄՈ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ, ԳԵՂԱՄ ԲԱԴԱԼՅԱՆ 
ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԼՂԻՄ-Ի ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԸ 1920-1930-ԱԿԱՆ ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ, էջ 6-19:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱ, ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ, Երևան – 2015


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
1908,երիտթուրքական-հեղափոխություն,արևմտահայություն,բազմահազարանոց-ցույցեր,հայությունը-երիտթուրքերի-ցույցերում,ազատություն-հավասարություն-եղբայրություն , Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
1908 թվականի Երիտթուրքական հեղափոխության օրերին արևմտահայությունը մասնակցում էր բազմահազարանոց ցույցերին «ազատություն, հավասարություն, եղբայրություն» կարգախոսներով:
1919-1920,հայաստան,երևան,բաթումի,բաթումի-նավահանգիստ,թուրք-թաթար-թալանչիներ,բրիտանացի-զինվորների-վերահսկողության-տակ-գտնվող-զր,ամերիկյան-և-բրիտանական-մարդասիրական-օգնություն,բաթում-երևան-կյանքի-երկաթգիծը , 1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
«Ազատության պաշտպան» զրահագնացքի բրիտանական զինվորական անձնակազմը, Երևան, 1920 թ.
ամն,թուրքիայի-դաշնակից-ամն,եվրոպական-մեծ-տերություններ,թուրքիա,խորհրդային-միություն,հայոց-ցեղասպանություն,երկրորդ-աշխարհամարտ,հայկական-հարց,արևմտյան-հայաստանի-վերադարձի-ծրագիր,վահրամ-հովյան , Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Եվրոպական մեծ տերությունները և Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում են Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը։ ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերություններում կային որոշակի կնճիռներ։ Այդ համատեքստում 2021-ին ԱՄՆ-ն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, թեև գործնականում մեծ հաշվով դա ոչինչ չի տալիս Հայկական հարցին։
հայ-ադրբեջանական,կոնֆերանս․,բաքու,1919-ի,դեկտեմբերի,14 , Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական կոնֆերանսին կմասնակցեն Ֆաթալի Խան Խոյսկին, Մամեդ Հասան Հաջինսկին և Մամեդ Ռզա Վեքիլովը։
հայերը,թուրքիան,ռուսաստանը,եւ,արեւմուտքը.,հայացք,1891,թվականից , Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Ներկայացնում ենք 1891 թվականի ապրիլին ամերիկյան The Atlantic Monthly ամսագրում հրապարակված Սեմյուել Գրին Ուիլեր Բենջամինի The Armenians and the Porte հոդվածի հայերեն թարգմանությունը:
ալեքսանդր-սոլժենիցինի-նոբելյան-պատմությունը,գրականության-նոբելյան-մրցանակ,շվեդիա,խսհմ,խսհմ-գերագույն-խորհուրդ,ստալինյան-ճամբարներ,հայրենիքից-բռնի-աքսոր,ռուս-ականավոր-մտածող-և-գրող,ալեքսանդր-սոլժենիցին , Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Խորհրդային Միությունում Սոլժենիցինին Նոբելյան մրցանակ շնորհելը ռումբի պայթյունի էֆեկտ ունեցավ։ Շատերն անկեղծորեն ուրախացան ռուս վառ և ազնիվ գրողի համաշխարհային ճանաչման համար: Սակայն իշխանությունները և պաշտոնական գրական հանրությունը թշնամաբար են ընդունել Շվեդիայի ակադեմիայի որոշումը։ ԽՄԿԿ Կենտկոմը Նոբելյան մրցանակակրին վարկաբեկելու մի ամբողջ ծրագիր էր մշակել։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: