ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Գանձասարի հիմնումը․ Հովհաննես Մկրտչի գլուխն ու երեք տեսիլները

Գանձասարի վանական համալիրը հայ ճարտարապետության նշանավոր հուշարձան է, պատմական մի վայր, որտեղ տարբեր դարերում կարևոր իրադարձություններ են տեղի ունեցել։

 Այն  Արցախի ու համայն հայության նշանակալի հոգևոր կենտրոններից է,  պաշտելի ու զորավոր սրբավայր։ Վանքի կենտրոնական Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հոգևոր մեծ խորհուրդն ու նշանակությունը կապված է նրա հիմնադրման ավանդության հետ։
Ըստ ավանդության Սուրբ Հովհաննես Մկրտչի գլխատումից հետո նրա աշակերտները մարմինը թաղում են մի վայրում, ապա ճգնավորներին տեսիլով երևում է Սուրբ Հովհաննես Մկրտիչը և մատնացույց անում իր գլխի թաղման վայրը։ 
Ճգնավորները փորում և գտնում են Սրբի գլուխը և վերցնում իրենց հետ։ Ըստ երկրորդ տեսիլի,  գլուխն հայտնվում է  մի աղքատ մարդու մոտ։ Երրորդ տեսիլում ճգնավորներին երևում է Հովհաննես Մկրտիչն ու հայտնում իր  կամքը:
Գտնված գլխի շնորհիվ հրաշքներ են տեղի ունենում։ Գլուխը գտած աղքատ մարդը մասունքն իր տուն է տանում,  որտեղ էլ բազմաթիվ հիվանդներ են բժշկվում ընդամենը ջուր խմելով տանը դրված ջրամանից։ Շարունակության մեջ Հովհաննես Մկրտչի գլուխը հայտնվում է մի բրուտի մոտ, որը նույնպես սուրբ մասունքի օգնությամբ բժշկություններ է անում։ 
Ապա նա սուրբ մասունքը տեղադրում է իր պատրաստած կժի մեջ։ Բրուտի մահից հետո էլ Սրբի գլուխն անցնում է Արցախի իշխան Հասան-Ջալալ Դոլայի եղբորը։ Արցախի տերը մասունքը վերցնում է  եղբորից և  դնում Գանձասարի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հիմքում։  Այնուհետև եկեղեցու հիմքերում դնում են նաև այլ սրբերի մասունքներ։
Ըստ Կիրակոս Գանձակեցի պատմիչի, Գանձասարի վանքի Սբ․ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու շինարարությունը սկսել է  1216 թ․ և ավարտվել 1238-ին: 
Ըստ նույն պատմիչի եկեղեցու օծումը տեղի է ունենում 1240 թ․՝  Վարդավառի տոնի օրը։ Այն մեծ իրադարձություն է դառնում, որին մասնակցում են Աղվանից կաթողիկոս
Ներսեսը,  եպիսկոպոսներ տարբեր վանքերից,  մեծ Վանական Վարդապետը և այլ հոգևորական ու աշխարհիկ գործիչներ։ 
  Աղբյուրը՝ Գանձասարի վանքը, Երևան, 2009։


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
1908,երիտթուրքական-հեղափոխություն,արևմտահայություն,բազմահազարանոց-ցույցեր,հայությունը-երիտթուրքերի-ցույցերում,ազատություն-հավասարություն-եղբայրություն , Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
1908 թվականի Երիտթուրքական հեղափոխության օրերին արևմտահայությունը մասնակցում էր բազմահազարանոց ցույցերին «ազատություն, հավասարություն, եղբայրություն» կարգախոսներով:
1919-1920,հայաստան,երևան,բաթումի,բաթումի-նավահանգիստ,թուրք-թաթար-թալանչիներ,բրիտանացի-զինվորների-վերահսկողության-տակ-գտնվող-զր,ամերիկյան-և-բրիտանական-մարդասիրական-օգնություն,բաթում-երևան-կյանքի-երկաթգիծը , 1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
«Ազատության պաշտպան» զրահագնացքի բրիտանական զինվորական անձնակազմը, Երևան, 1920 թ.
ամն,թուրքիայի-դաշնակից-ամն,եվրոպական-մեծ-տերություններ,թուրքիա,խորհրդային-միություն,հայոց-ցեղասպանություն,երկրորդ-աշխարհամարտ,հայկական-հարց,արևմտյան-հայաստանի-վերադարձի-ծրագիր,վահրամ-հովյան , Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Եվրոպական մեծ տերությունները և Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում են Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը։ ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերություններում կային որոշակի կնճիռներ։ Այդ համատեքստում 2021-ին ԱՄՆ-ն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, թեև գործնականում մեծ հաշվով դա ոչինչ չի տալիս Հայկական հարցին։
հայ-ադրբեջանական,կոնֆերանս․,բաքու,1919-ի,դեկտեմբերի,14 , Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական կոնֆերանսին կմասնակցեն Ֆաթալի Խան Խոյսկին, Մամեդ Հասան Հաջինսկին և Մամեդ Ռզա Վեքիլովը։
հայերը,թուրքիան,ռուսաստանը,եւ,արեւմուտքը.,հայացք,1891,թվականից , Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Ներկայացնում ենք 1891 թվականի ապրիլին ամերիկյան The Atlantic Monthly ամսագրում հրապարակված Սեմյուել Գրին Ուիլեր Բենջամինի The Armenians and the Porte հոդվածի հայերեն թարգմանությունը:
ալեքսանդր-սոլժենիցինի-նոբելյան-պատմությունը,գրականության-նոբելյան-մրցանակ,շվեդիա,խսհմ,խսհմ-գերագույն-խորհուրդ,ստալինյան-ճամբարներ,հայրենիքից-բռնի-աքսոր,ռուս-ականավոր-մտածող-և-գրող,ալեքսանդր-սոլժենիցին , Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Խորհրդային Միությունում Սոլժենիցինին Նոբելյան մրցանակ շնորհելը ռումբի պայթյունի էֆեկտ ունեցավ։ Շատերն անկեղծորեն ուրախացան ռուս վառ և ազնիվ գրողի համաշխարհային ճանաչման համար: Սակայն իշխանությունները և պաշտոնական գրական հանրությունը թշնամաբար են ընդունել Շվեդիայի ակադեմիայի որոշումը։ ԽՄԿԿ Կենտկոմը Նոբելյան մրցանակակրին վարկաբեկելու մի ամբողջ ծրագիր էր մշակել։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: