ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՊԿ-ի հետ «աշխատելու ձևն իմացող» Սերժ Սարգսյանին «ժողովրդավարությո՞ւնն է» խանգարել լուծել Արցախի հարցը և չմսխել Արցախյան պատերազմի հաղթանակը

Ժողովրդավարության մասին Սերժ Սարգսյանի պատկերացումները և վախերը ամենևին էլ զարմանալի չեն, եթե հիշենք, որ նա 2008-ի մարտի 1-ին Երևանի կենտրոնում գնդակահարված 10 զոհերի գնով միայն կարողացավ ՀՀ-ում նախագահ դառնալ և 10 տարի ղեկավարել Հայաստանը։

«Եկել են, ասում են ժողովրդավարություն։ Եթե գլխավորը դա է, ապա արդյունքները մենք տեսնում ենք։ Եթե գլխավորը կոռուպցիայի դեմ պայքարն է, ապա արդյունքը տեսնում ենք, տեսնում ենք Ղարաբաղի կորուստ, տեսնում ենք  Հայաստանի տարածքային կորուստներ, խոսքի ազատության սահմանափակումներ, քաղբանտարկյալներ և այլն»,-այսօր դատարանի առաջ լրագրողների հարցերին ի պատասխան ասել է պետբյուջեից մոտ կես միլիարդ դրամ հափշտակելու գործով մեղադրյալ Սերժ Սարգսյանը: 
 
Լրագրողի ճշտող հարցին, թե այդ կորուստները կոռուպցիայի դեմ պայքարի կամ ժողովրդավարության հետեւա՞նքն են, Սարգսյանը բացահայտում է արել. «Այո, ժողովրդավարությունը շատ պարագներում խանգարում է երկրի անվտանգությանը , և  ես չեմ վախենում խոսել դրա մասին։ Դրանք հակադրության մեջ են մտնում։ Դա չի նշանակում, որ ժողովրդավար երկիրը ավելի քիչ անվտանգ է, քան ոչ ժողովրդավարական երկրները։ Մեր երկիրը փորձում է ժողովրդավարության այն ճանապարհը, որը կարելի է անցնել 1 ժամում, անցնել 5 րոպեում, դրա համար էլ գլորվում է»։ 
 
Ժողովրդավարության մասին Սերժ Սարգսյանի պատկերացումները և վախերը ամենևին էլ զարմանալի չեն, եթե հիշենք, որ նա 2008-ի մարտի 1-ին Երևանի կենտրոնում գնդակահարված 10 զոհերի գնով միայն կարողացավ  ՀՀ-ում նախագահ դառնալ և 10 տարի ղեկավարել Հայաստանը։ Իսկ իր ղեկավարման ժամանակ, փաստորեն, իր ասած մեկ քայլն էլ չի արել ու մեկ ժամն էլ չի տրամադրել ժողովրդավարության հաստատմանը, ինչի արդյունքում Հայաստանի ժողովուրդը Թավշյա հեղափոխություն արեց՝ մերժելով իրեն ու իր քաղաքական թիմին։ 

Անդրադառնալով ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի ներկա հարաբերություններին, Սերժ Սարգսյանը  հակադարձել է. «Բա ինչո՞ւ 30 տարի այդ դաշնակիցը իր պարտականությունները կատարում էր, որովհետեւ մենք աշխատելու ձևը գիտեինք, որովհետեւ մենք համարում էինք իրենց իրական դաշնակից, որովհետեւ մենք անհրաժեշտության պահին որևէ մեկից չէինք քաշվում և միջազգային ատյաններում քվեարկում էինք այնպես, ինչպես մեզ էր ձեռնտու, այլ ոչ թե այնպես, ինչպես ուրիշներին դուր կգար, և այսպես շարունակ»: 
 
Եվ սա ասում է մի նախկին ղեկավար, որը գլուխը կախ, «թեթև կսմիթներով»  համաձայնել է Հայաստանի դեմ Ռուսաստանի բոլոր ուխտադրուժ քայլերին, գործարքներին ու Ադրբեջանի հետ միլիարդավոր դոլարների ռազմական դաշնակցությանը՝ Հայաստանին թողնելով ռուսական քաղաքականության թակարդում՝ ավելի կոնկրետ՝ ռուս-թուրքական։  Որը հստակ իմանալով բանակցային իրավիճակի, կործանարար պատերազմի վերահաս վտանգի ու հակառակորդի հետ մեր սպառազինության իրական անհամապատասխանության մասին, կամք չի դրսևորել որևէ լուծման գնալ՝ Արցախն ու Հայաստանը փրկելու համար։ Բանակցային պրոցեսը բերել հասցրել  է մի կետի, որից հետո ՀՀ հաջորդ ղեկավարի սեղանին են դրվել հողեր զիջելու նրա չիրականացրած պայմանավորվածություններն ու խոստումները։ 

Փոխարենը, ժամանակ ձգելով՝ թույլատրել է, որ իր շրջապատը կեղեքի ու հարստահարի Հայաստանն ու Արցախը՝ ժամանակից անվտանգային համակարգերի, սպառազինության, անօդաչուների գումարները միլիարդավոր դոլարների հարստության վերածելով։ Փաստը՝ ապօրինի գույքի բռնագանձման հայցապահանջների աներևակայելի չափերն են։ 
 
10-ամյակներով մսխելով մեր բազմահազար նահատակների արյամբ ձեռք բերված Արցախյան պատերազմի հաղթանակը՝ այդ նույն Արցախը չի ապահովել նորագույն պաշտպանությամբ ու անվտանգային ժամանակակից համակարգով։ 
 
Եթե Սերժ Սարգսյանը ՀԱՊԿ-ի հետ աշխատելու ձևը պատկերացնում է «տերն ու ծառայի» սկզբունքով, ապա  միանշանակ ճիշտ է, սակայն հենց այդ կարգի հարաբերություններն են Ռուսաստանին թույլ տվել իրեն հարմար պահին վաճառքի հանել ՀՀ տարածքները և Արցախը։ 
 
Մ․ Խ․
civic.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանն,ամեն,ինչ,անում,է,որպեսզի,խուսափի,հայաստանի,հետ,երաշխավորված,խաղաղության,պայմանագիր,կնքելուց․,պատգամավոր , Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
թուրքիա,անկարա,իրաք,քուրդ-զինյալների-դեմ-պայքար,քուրդիստանի-բանվորական-կուսակցություն,քբկ,pkk,թուրքիայի-արտգործնախարար,հաքան-ֆիդան,իրաքի-արտաքին-քաղաքական-գերատեսչության-ղեկավար,ֆուադ-հուսեյն , Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
իշխան,սաղաթելյանը,գեղարքունիքում,փորձել,է,արդարանալ,և,իր,նոր,«նապառնիկ»,լևոն,քոչարյանի,հետ,ժողովրդին,նախապատրաստել,ռևանշի,չորրորդ,փորձին , Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
ադրբեջանը,դժկամություն,է,ցուցաբերում.,կոստանյան , Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի,մեր,ժառանգած,բանակցային,բովանդակությամբ,արդեն,իսկ,լղ-ի,պետական,կարգի,լուծարման,գործընթացը,սկսված,փաշինյան , 2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
ուր,հիմա,լեռնային,ղարաբաղի,քաղաքացիական,բնակչությունը․,նիկոլ,փաշինյանն,անդրադարձել,ռդ,ագն-ի,հնչեցրած,մեղադրանքներին ,  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: