ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ինչո՞ւ չեք մաքրում պետական ապարատը այն մարդկանցից, որոնք վնասում են երկրի անվտանգությանը. քաղաքացին՝ վարչապետին

«Մենք ասում ենք, որ մեր քաղաքականությունը պիտի ավելի ու ավելի շատ հիմնված լինի ՀՀ պետական շահերի վրա»:

Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ուղիղ եթերում պատասխանելով քաղաքացու այն հարցին, թե ինչո՞ւ չեն խզում բոլոր այն պայմանագրերը, որոնք վնասում են երկրի տնտեսությանը, ենթակառուցվածքներին ու անվտանգությանը:
 
 
Պատասխանելով հաջորդ հարցին, թե ինչո՞ւ չեն մաքրում պետական ապարատը բոլոր այն մարդկանցից, որոնք իրենց գործունեությամբ վնաս են հասցնում երկրի անվտանգությանը և տնտեսությանը, Փաշինյանը նշեց. «Շատ դեպքերում մենք կարող ենք ազատվել մարդկանցից, բայց ես հիմա չեմ խոսում ապապետական մարդկանց մասին, որովհետև այդ կատեգորիայի հետ կապված մեր վերաբերմունքը միանշակ է՝ նրանք պետք է դուրս բերվեն պետական կառավարման համակարգից: Բայց կան նաև մարդիկ, ովքեր չարամիտ չեն կամ հոգնած, կամ նրանց հմտությունները ժամանակակից պայմաններին բավարար չեն, և, այո, կարող են չաշխատել: Ի դեպ, պետական համակարգում բազմաթիվ թափուր աշխատատեղեր կան, ինչո՞ւ են թափուր, որովհետև այդ աշխատանքը գրավիչ չէ, աշխատավարձերը շատ ցածր են, և եթե նույնիսկ մենք այդ աշխատատեղերում հնարավորություն ենք ունենում մարդիկ ներգրավել, միշտ չէ, որ կարողանում ենք այդ պաշտոնի համար անհրաժեշտ ամենաբարձր որակավորում ունեցող մարդկանց ներգրավվել, այդ թվում՝ աշխատավարձի պատճառով»:
 
Նիկոլ Փաշինյանը նաև նկատեց՝ պետք է պետական համակարգում աշխատանքի գրավչությունը և պատասխանատվությունը մեծացնենք. «Դիմումներ կան, որ տարիներով պտտվում են ու այդպես էլ լուծում չեն գտնում, ու շատ դեպքերում այնպես չէ, որ չեն ուզում լուծել, այլ իմացության բացակայության պատճառով չեն կարողանում դրանք լուծել»:
 
Ըստ վարչապետի՝ 2018 թվականից ի վեր իրենց ուղղված ամենամեծ մեղադրանքն այն էր, որ այս Կառավարությունը կառավարչական հմտություններ չունի:
 
«Կարծում եմ, որ այն, ինչպես մեր Կառավարությունը, ՏԻՄ մարմինները, իհարկե, նաև կամավորների և միջազգային կազմակերպությունների աջակցությամբ կառավարեցին այդ հումանիտար ճգնաժամը՝ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրների, ամբողջ աշխարհն է զարմացած, ասում են՝ էդ ո՞նց է դա հնարավոր մի շաբաթում 100 հազարից ավելի մարդ ընդունել առանց փախստականների ճամբարների, առանց վրանային ավանների, առանց փողոցներում քնող մարդկանց և այդպես շարունակ: Այս հարցին իմ արձագանքը մեկն է՝ երկու բանի շնորհիվ ենք մենք դա կարողացել անել. առաջինը՝ մեր ժողովրդի մենթալիտետի առանձնահատկությունների, երկրորդը՝ ժողովրդավարական այն բարեփոխումների շնորհիվ, որոնք ՀՀ-ում մեծացրել են, բարձրացրել կառավարման որակը և արդյունավետությունը»,- ասաց վարչապետը:
 
Աղբյուր՝ armtimes.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանն,ամեն,ինչ,անում,է,որպեսզի,խուսափի,հայաստանի,հետ,երաշխավորված,խաղաղության,պայմանագիր,կնքելուց․,պատգամավոր , Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
թուրքիա,անկարա,իրաք,քուրդ-զինյալների-դեմ-պայքար,քուրդիստանի-բանվորական-կուսակցություն,քբկ,pkk,թուրքիայի-արտգործնախարար,հաքան-ֆիդան,իրաքի-արտաքին-քաղաքական-գերատեսչության-ղեկավար,ֆուադ-հուսեյն , Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
իշխան,սաղաթելյանը,գեղարքունիքում,փորձել,է,արդարանալ,և,իր,նոր,«նապառնիկ»,լևոն,քոչարյանի,հետ,ժողովրդին,նախապատրաստել,ռևանշի,չորրորդ,փորձին , Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
ադրբեջանը,դժկամություն,է,ցուցաբերում.,կոստանյան , Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի,մեր,ժառանգած,բանակցային,բովանդակությամբ,արդեն,իսկ,լղ-ի,պետական,կարգի,լուծարման,գործընթացը,սկսված,փաշինյան , 2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
ուր,հիմա,լեռնային,ղարաբաղի,քաղաքացիական,բնակչությունը․,նիկոլ,փաշինյանն,անդրադարձել,ռդ,ագն-ի,հնչեցրած,մեղադրանքներին ,  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: