ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Սուրբ Ամենափրկիչ վանքի տպարանը առաջինն էր ողջ Միջին Արևելքում, հիմնադրվել է 1636 թվականին , սա առաջին տպագրական սարքավորումն է

Սուրբ Ամենափրկիչ վանքի տպարանը առաջինն էր ողջ Միջին Արևելքում, հիմնադրվել է 1636 թվականին Խաչատուր Կեսարացու ջանքերով։

Սուրբ Ամենափրկիչ վանքի տպարանը առաջինն էր ողջ Միջին Արևելքում, հիմնադրվել է 1636 թվականին Խաչատուր Կեսարացու ջանքերով։ Սա էլ առաջին տպագրական սարքավորումը։ Գրում է նկարիչ Սուքիաս Թորոսյանը.


Պատմական ակնարկ.

Սուրբ Ամենափրկիչ վանքը Հայ առաքելական վանք է Իրանի Իսլամական Հանրապետության Սպահան քաղաքում։ Իրանի գլխավոր հայկական եկեղեցին է։

Ս.Ամենափրկիչ վանքը Նոր Ջուղայի ամենահին և ամենահայտնի կառւյցներից է։ Կառուցվել է 1655թ. Շահ-Աբբաս Բ-ի ժամանակ։ Վանքի նոր շէնքը կառուցվել է ինը տարում’ Փիլիպոս կաթողիկոս Աղբակեցու և ժողովրդի օժանդակությամբ։ Ներսի պատերին պատկերված են դրվագներ Ս.Գրիգոր Լուսաւորիչի կյանքից, Ադամի և Եվայի պատմությունը, պատկերներ Հիսուս Քրիստոսի խաչելությունից։


Պատկերազարդումները կատարվել են անվանի նկարիչներ Հովհաննես Մրքուզի, Հայր Ստեփանոսի և վարպետ Մինասի կողմից։ Եկեղեցու խորանի տակ թш ղվшծ են Խաչատուր Կեսարացին, ով հիմնադրեց Իրանում առաջին տպարանը, և Դավիթ Առաջնորդը, որի ժամանակ վերակառուցվել է վանքի մայր տաճարը։։ Վանքի պատերի հախճասալերը տեղադրվել են 1710-1716թթ.։ Վանքի արևմտյան դռնից քիչ հեռու, 1702թ-ին կառուցած զանգակատունն է իրչորս զանգերովԵկեղեցու մուտքի դռան մոտ, խորանարդաձև բարձր շինության վրա, չորս կողմից տեղադրված Է ժամացույց։ Այն նվիրվել Է եկեղեցուն 1930թ.։ 1971թ., Սպահանի թեմի առաջնորդարանի ջшնքերnվ, կառուցվել Է Նոր Ջուղայի թանգարանը։ Իսկ գրադարանը, որը ծառայել Է նաև իբրև թանգարան, հիմնվել Է 1905թ.։ 1930թ. Նոր ջուղայեցիների թանկարժէք իրերը, որոնք իրենց հետ բերել էին եվրոպայից, ցուցադրվեցին թանգարանում:


Քանի որ ցուցահանդեսը մեծ հետաքրքրութեան արժանացավ զբոսաշրջիկների կողմից, ազգային առաջնորդարանը որոշեց Վանքի բակում կառուցել միջազգային չափանիշներին համապատասխանող թանգարանի երկհարկանի շենք։ Այնտեղ են պահպանվում և ցուցադրվում ձեռագիր գրքեր, կտավներ, կրոնական արարողությունների հանդերձանքներ, ազգային տարազներ, կաթողիկոսների կոնդակներ, թագավորների հրովարտակներ, 18-րդ դարում գրված հայերեն ձեռագիր Ղուրան, նաև անվանի եվրոպացի նկարիչների գործեր ու Հայաստանի թագավորների պատկերներով ոսկեդրամներ։

Առանձնահատուկ տեղ Է գրավում Վահրամ Յակոբեանի’ 7մմ. երկարութեամբ մազի վրա գրՎած հետևեալ նախադասությունը’ «՛Ճանաչել զիմաստություն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ »։
Այն գրվել Է մազի հաստությունից 20 անգամ ավելի բարակ ալմաստե գրչով։ 

Բանաստեղծների, անվանի գրողների և Խաչատուր Կեսարացու կիսանդրիները տեղադրված են մուտքի դռան առջև։ Ս.Ամենափրկիչ վանքի տպարանը, որն առաջինն Էր Իրանում և ողջ Միջին Արևելքում, հիմնադրվել Է 1636թ.’ Խաչատուր Կեսարացու ջшնքերnվ։ Վանքի գրադարանը հարուստ է հայերեն, պարսկերեն և եվրոպական լեզուներով գրված գրքերով, որոնք հասանելի են գիտաշխատողներին և ընթերցողին։ Տպարանի շենքի մոտ Է գտնվում 1915թ. Մեծ եղեռնի հուշարձանը, որը կառուցվել Է 1975թ.։


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
1908,երիտթուրքական-հեղափոխություն,արևմտահայություն,բազմահազարանոց-ցույցեր,հայությունը-երիտթուրքերի-ցույցերում,ազատություն-հավասարություն-եղբայրություն , Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
1908 թվականի Երիտթուրքական հեղափոխության օրերին արևմտահայությունը մասնակցում էր բազմահազարանոց ցույցերին «ազատություն, հավասարություն, եղբայրություն» կարգախոսներով:
1919-1920,հայաստան,երևան,բաթումի,բաթումի-նավահանգիստ,թուրք-թաթար-թալանչիներ,բրիտանացի-զինվորների-վերահսկողության-տակ-գտնվող-զր,ամերիկյան-և-բրիտանական-մարդասիրական-օգնություն,բաթում-երևան-կյանքի-երկաթգիծը , 1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
«Ազատության պաշտպան» զրահագնացքի բրիտանական զինվորական անձնակազմը, Երևան, 1920 թ.
ամն,թուրքիայի-դաշնակից-ամն,եվրոպական-մեծ-տերություններ,թուրքիա,խորհրդային-միություն,հայոց-ցեղասպանություն,երկրորդ-աշխարհամարտ,հայկական-հարց,արևմտյան-հայաստանի-վերադարձի-ծրագիր,վահրամ-հովյան , Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Եվրոպական մեծ տերությունները և Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում են Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը։ ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերություններում կային որոշակի կնճիռներ։ Այդ համատեքստում 2021-ին ԱՄՆ-ն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, թեև գործնականում մեծ հաշվով դա ոչինչ չի տալիս Հայկական հարցին։
հայ-ադրբեջանական,կոնֆերանս․,բաքու,1919-ի,դեկտեմբերի,14 , Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական կոնֆերանսին կմասնակցեն Ֆաթալի Խան Խոյսկին, Մամեդ Հասան Հաջինսկին և Մամեդ Ռզա Վեքիլովը։
հայերը,թուրքիան,ռուսաստանը,եւ,արեւմուտքը.,հայացք,1891,թվականից , Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Ներկայացնում ենք 1891 թվականի ապրիլին ամերիկյան The Atlantic Monthly ամսագրում հրապարակված Սեմյուել Գրին Ուիլեր Բենջամինի The Armenians and the Porte հոդվածի հայերեն թարգմանությունը:
ալեքսանդր-սոլժենիցինի-նոբելյան-պատմությունը,գրականության-նոբելյան-մրցանակ,շվեդիա,խսհմ,խսհմ-գերագույն-խորհուրդ,ստալինյան-ճամբարներ,հայրենիքից-բռնի-աքսոր,ռուս-ականավոր-մտածող-և-գրող,ալեքսանդր-սոլժենիցին , Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Խորհրդային Միությունում Սոլժենիցինին Նոբելյան մրցանակ շնորհելը ռումբի պայթյունի էֆեկտ ունեցավ։ Շատերն անկեղծորեն ուրախացան ռուս վառ և ազնիվ գրողի համաշխարհային ճանաչման համար: Սակայն իշխանությունները և պաշտոնական գրական հանրությունը թշնամաբար են ընդունել Շվեդիայի ակադեմիայի որոշումը։ ԽՄԿԿ Կենտկոմը Նոբելյան մրցանակակրին վարկաբեկելու մի ամբողջ ծրագիր էր մշակել։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: