ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Բորելը պաղեստինաիսրայելական հակամարտության համար լուծումներ է առաջարկել

«Նախ, հարկավոր է թույլ չտալ, որ ՀԱՄԱՍ-ը վերադառնա Գազա՝ որպես քաղաքական և ռազմական ուժ։ Այս կազմակերպությունը վնասել է բոլորին, այդ թվում՝ պաղեստինցիներին։ Երկրորդ՝ թույլ չտալ Գազայի տարածքի մասնատում, Իսրայելի կողմից Գազայի վերագաղութացում․․․ Եվ երրորդ՝ թույլ չտալ Հորդանան գետի Արևմտյան ափի անօրինական գաղութացում», - ասել է Բորելը։

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Միջերկրածովյան միության տարածաշրջանային համաժողովի բացմանը հայտարարել է, որ պաղեստինաիսրայելական հակամարտության ավարտը, գուցե, մոտ չէ, սակայն հարկավոր է քայլեր ձեռնարկել քաղաքական գործընթացը շարունակելու ուղղությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Բորելը նշել է, որ կան որոշակի հարցեր, որոնց շուրջ կարելի է համաձայնության հասնել։
 
«Նախ, հարկավոր է թույլ չտալ, որ ՀԱՄԱՍ-ը վերադառնա Գազա՝ որպես քաղաքական և ռազմական ուժ։ Այս կազմակերպությունը վնասել է բոլորին, այդ թվում՝ պաղեստինցիներին։ Երկրորդ՝ թույլ չտալ Գազայի տարածքի մասնատում, Իսրայելի կողմից Գազայի վերագաղութացում․․․ Եվ երրորդ՝ թույլ չտալ Հորդանան գետի Արևմտյան ափի անօրինական գաղութացում», - ասել է Բորելը։
 
 
 
 
ԵՄ դիվանագիտության ղեկավարը կրկնել է, որ պաղեստինաիսրայելական հակամարտության լուծման բանալին երկու ժողովուրդների համար երկու պետությունների ստեղծումն է։
 
Բորելը նաև իր վրդովմունքն է հայտնել այն առնչությամբ, որ Իսրայելը նախատեսում է նոր միջոցներ հատկացնել Հորդանան գետի արևմտյան ափին «ավելի շատ անօրինական բնակավայրեր» կառուցելու համար։
 
Իր ելույթում Բորելը նշել է, որ ոչինչ չի կարող արդարացնել հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական խմբավորման դաժան հարձակումը Իսրայելում քաղաքացիական անձանց դեմ, բայց «մի սարսափը չի կարող արդարացնել մյուս սարսափը»։
 
Նոյեմբերի 27-ը Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ձեռք բերված քառօրյա հրադադարի վերջին օրն է։ Հրադադարի առաջին 3 օրերի ընթացքում, ընդհանուր առմամբ, ՀԱՄԱՍ-ն ազատ է արձակել 58 պատանդի, հիմնականում՝ կանանց և երեխաների, իսկ Իսրայելի բանտերից ազատ է արձակվել 117 պաղեստինցի բանտարկյալ։  Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ը Իսրայել ներխուժման ընթացքում գերեվարել էր շուրջ 240 մարդու, 1200 մարդ սպանվել էր։ Այդ հարձակումից հետո Իսրայելը սկսել էր Գազայի հատվածի գնդակոծությունները, այնուհետև՝ ցամաքային ներխուժումը։ Պաղեստինցիների շրջանում զոհերի թիվը գերազանցել է 14 800-ը։ 
 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
henley-&-partners-խորհրդատվական-ընկերություն,henley-&-partners,աշխարհի-ամենահարուստ-քաղաքների-ցանկ,ամն,թուրքիա,նյու-յորք,տոկյո,սան-ֆրանցիսկո,ստամբուլ , Ստամբուլն աշխարհի ամենահարուստ քաղաքների ցանկում 51-րդն է
Ստամբուլն աշխարհի ամենահարուստ քաղաքների ցանկում 51-րդն է
Միջազգային «Henley & Partners» խորհրդատվական ընկերությունը հրապարակել է 2023-ին աշխարհի ամենահարուստ քաղաքների ցանկը:
մեքսիկա,սալվատիերա,զինված-հարձակում , Մեքսիկայում զինված հարձակման հետևանքով առնվազն 12 մարդ է զոհվել
Մեքսիկայում զինված հարձակման հետևանքով առնվազն 12 մարդ է զոհվել
Մեքսիկայի Սալվատիերա քաղաքի հյուրանոցներից մեկի վրա զինված հարձակման հետևանքով առնվազն 12 մարդ է զոհվել, ևս 11-ը` վիրավորվել։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով El Universal պարբերականի հրապարակումը։
մոսկվայում,գումարվել,է,ապհ,կառավարությունների,ղեկավարների,նիստը.,վարչապետ,նիկոլ,փաշինյանը,ներկա,չէ , Մոսկվայում գումարվել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների նիստը. վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա չէ
Մոսկվայում գումարվել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների նիստը. վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա չէ
Մոսկվայում ընթանում է Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը։
գնդակոծվել,գազայի,միակ,կաթոլիկ,ծուխը,վնասվել,է,մայր,թերեզայի,քույրերի,տունը , Գնդակոծվել է Գազայի միակ կաթոլիկ ծուխը, վնասվել է Մայր Թերեզայի քույրերի տունը
Գնդակոծվել է Գազայի միակ կաթոլիկ ծուխը, վնասվել է Մայր Թերեզայի քույրերի տունը
Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Սուրբ Պետրոսի հրապարակում իր ավանդական կիրակնօրյա քարոզի ժամանակ հայտնել է, թե ինչ է տեղի ունեցել նախօրեին Գազայի միակ լատինական ծխում։ Ըստ Պապի, նախօրեին այն պաշարվել էր իսրայելական զինվորականների կողմից՝ պատրվակով, որ այնտեղ հրթիռների արձակման կայան կա:
պեկինը,թեհրանը,եւ,էր,ռիադը,համատեղ,հայտարարություն,են,արել , Պեկինը, Թեհրանը եւ Էր Ռիադը համատեղ հայտարարություն են արել
Պեկինը, Թեհրանը եւ Էր Ռիադը համատեղ հայտարարություն են արել
Իրանը, Չինաստանը եւ Սաուդյան Արաբիան համատեղ պահանջել են շտապ միջոցներ ձեռնարկել, որպեսզի վերջ դրվի Իսրայելի վայրագություններին պաշարված Գազայի հատվածում եւ ապահովվի կայուն օգնություն պաղեստինցիներին, տեղեկացրել է Mehr-ը։
վահագն,խաչատուրյանը,հանդիպել,է,ուրուգվայի,նախագահ,լուիս,լակալե,պոուի,հետ , Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Ուրուգվայի նախագահ Լուիս Լակալե Պոուի հետ
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Ուրուգվայի նախագահ Լուիս Լակալե Պոուի հետ
Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նախագահ Լուիս Լակալե Պոուն իր կեցավայրում հանդիսավոր կերպով ընդունել է պաշտոնական այցով Ուրուգվայում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանին:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: