ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Եթե կա մի «անխոհեմ» սուբյեկտ, որի վրա պետք է Արմեն Ռուստամյանը մուննաթ գա ու մեղադրի Ալիևի ջրաղացին ջուր լցնելու՝ համար, ապա դա ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն է

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ, ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը չի դադարում հանրության հետ կիսվել Արցախի, դրա կորստյան թեմայով իր մտավարժանքներով եւ փորձում է ամեն անգամ ավելի «օրիգինալ» պատճառներ նշել։

Անդրադառնալով ՀՀ գործող իշխանությունների վարած արտաքին քաղաքական սխալներին, որոնք էլ, ըստ նրա, հանգեցրեցին Արցախի կորստյանը, դաշնակացական պատգամավորն ի մասնավորի ընդգծել է ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի չեղարկումը։ «Դա կայունություն ստեղծող հարթակ էր, հարցի խաղաղ կարգավորման հնարավորություն, որ դադարեց գոյություն ունենալ ՀՀ իշխանությունների անխոհեմ պահվածքի`քննարկումները Հայաստան-Ադրբեջան ուղիղ բանակցությունների հարթակ տեղափոխելու որոշումով: Դրա արդյունքում մենք կորցրեցինք բանակցային գործընթացում մեր բոլոր առավելությունները»,-ազդարարել է  ընդդիմադիր պատգամավորը եւ իրենից գոհ հայտարարել, թե Մինսկի խմբից ամեն կերպ ազատվել փորձած Ալիեւի «ջրաղացին» «ջուր է լցրել» Նիկոլ Փաշինյանը։ Պարոն Ռուստամյանը, որքան հետեւում ենք, քաղաքական գործչի պատկառելի ստաժ ունի՝ քաղաքականության մեջ է տասնյակ տարիներ, սակայն, ինչպես երեւում է, հիշողության հետ կապված խնդիրներ ունի՝ չի հիշում կարեւոր իրողություններ, կամ էլ միտումնավոր մոռացության է տալիս դրանք, քանի որ եթե հիշեր, ապա անիմաստ կդառնար Մինսկի խմբի վերաբերյալ իր վերհիշյալ մտավարժանքը։  

Պարոն Ռուստամյանին հիշեցնենք, որ 2020-ի 44-օրյա պատերազմի ավարտից հետո ՀՀ իշխանությունները կամք եւ շահագրգռություն են ցուցաբերել, որպեսզի ԼՂ հարցը շարունակվի քննարկվել Մինսկի խմբի հովանու ներքո։ Նշենք, որ մինչև 2022-ի փետրվարը, այսինքն՝ Մինսկի խմբի անդամ երկիր ՌԴ-ի կողմից Ուկրաինա ներխուժումը, Հայաստանի իշխանությունները փորձել են մշտապես ընդգծել միջազգային մանդատ ունեցող միակ լեգիտիմ ձևաչափի դերը։ Պատերազմից հետո համանախագահների տարածաշրջան առաջին այցի ժամանակ՝ 2020-ի դեկտեմբերին, Փաշինյանը կարևորել էր Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում բանակցությունների վերականգնումը։ 2021-ի հուլիսին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպումից հետո ՀՀ վարչապետը հայտարարել էր, որ Ղարաբաղյան հակամարտության «կարգավորումը հնարավոր է միայն բանակցությունների միջոցով՝ միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում»։ 

Մինչդեռ  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որը Մինսկի խմբի հովանու ներքո ընթացած բանակցային ողջ գործընթացի ժամանակ տորպեդահարել է խնդրի խաղաղ լուծման հեռանկարը՝ հակված լինելով հարցը լուծել ռազմական ճանապարհով, պատերազմի ավարտից 1 ամիս անց արդեն գանգատվում էր Խմբի անարդյունավետ եւ անպտուղ լինելու մասին։ «Մինսկի խումբը, ցավոք, ոչ մի դեր չի խաղացել հակամարտության կարգավորման գործում, սակայն դա անելու մանդատ ուներ 28 տարի»,- ասել էր Ալիևը։ Վերջինս 2021-ի ապրիլին էլ  Բելառուսում ազդարարել էր․ «Մինսկի խումբը կա, բայց հակամարտությունը լուծված է։ Թե ինչ է անելու Մինսկի խումբը, մեզ դեռ հայտնի չէ»։ 

Ինչն է ուշագրավ․ Մինսկի խմբի «թաղման», «հուղարկավորության» գործընթացը թեեւ Ալիեւի սրտով էր, սակայն այն մեկնարկեց ուկրաինական պատերազմից հետո, թաղողն էլ Արցախում միանձնա խաղաղապահ առաքելություն մտցրած ՌԴ-ն էր։ 2022 թ․ ապրիլին, երբ արդեն կնքվել էր Ադրբեջանի հետ «Դաշնակցային փոխգործակցության մասին» հռչակագիրը, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը  Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ Մոսկվայում հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում գուժեց՝  ԱՄՆ-ն և Ֆրանսիան «չեղարկել են» ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունը։ «Չգիտեմ, թե ինչպիսին կլինի (Մինսկի խմբի – խմբ.) ապագան։ Այս խմբի ֆրանսիացի և ամերիկացի «գործընկերները» ռուսաֆոբ մոլեգնած վիճակում, փորձելով չեղարկել Ռուսաստանին վերաբերող ամեն ինչ, չեղարկեցին նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների «եռյակը»։ Նրանք հայտարարեցին, որ այս ձևաչափով մեզ հետ չեն շփվելու։ Դա իրենց իրավունքն է։ Եթե նրանք պատրաստ են զոհաբերել կարգավորման շահերը Լեռնային Ղարաբաղում և ընդհանրապես Անդրկովկասում (տվյալ դեպքում՝ հայկական կողմի), դա նրանց ընտրությունն է»,- ասել էր Լավրովը։ 

Նկատենք, որ Մինսկի խմբի չգոյության մասին Լավորվի հայտարարություններն այսքանով չեն սահմանափակվում։ Նա նույն միտքը, թե՝ Մինսկի խումբը գոյություն չունի, կրկնեց նաեւ 2022 թ․ հունիսին։ Ու թեեւ Խմբի մյուս համանախագահները՝ ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան, տարբեր մակարդակներով քանիցս հայտարարել են, որ չնայած ուկրաինական պատերազմի հարցով ՌԴ-ի հետ ունեցած խորը տարաձայնություններին պատրաստ են շարունակել գործակցությունը ՌԴ-ի հետ Մինսկի խմբում՝ հանուն ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման, ՌԴ-ն կասկածի տակ է դրել նրանց անկեղծությունն ու տորպեդահարել Խմբի աշխատանքը։ 

Պարոն Ռուստամյանի համար հատուկ շեշտենք, որ Ռուսաստանի արտգործնախարարը 2022-ի հունիսին Բաքվում իր գործընկերջ հետ հանդիպումից հետո հայտարարել էր, թե Մինսկի խմբի հարցը ընդհանրապես չի քննարկել, և որ ղարաբաղյան վերջին պատերազմից հետո «բանակցային այդ գործընթացի աշխատանքն անցյալում է մնացել»։ Պնդում, համոզմունք, որը մինչ այդ հայտնել էր Ադրբեջանի նախագահը։ «Այն առաջարկները, որոնք եղել են և որոնք երկար տարիներ քննարկվել են՝ առանց տեսանելի արդյունքների, կորցրել են իրենց այժմեականությունը։ Տեղի ունեցած իրադարձությունները հետևում են թողել այդ փաստաթղթերը, դա ուղղակի օբյեկտիվ իրականություն է», - ասել էր Լավրովը։ Նա միաժամանակ պնդել էր, թե 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում նոր գործընթացներ են սկսվել՝ հակամարտության հետևանքները վերացնելու ուղղությամբ, և հատուկ շեշտել, որ այդ գործընթացների հիմքում եռակողմ հայտարարություններն են՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների միջև։ Այսինքն՝ գրողի ծոցը բոլոր ֆորմատները, ԼՂ հարցով թիվ մեկ արբիտրը այլեւս ՌԴ-ն է եւ անձամբ պարոն Պուտինը։ 

Ասվածն ամփոփելով նշենք, որ եթե կա մի «անխոհեմ» սուբյեկտ, որի վրա պետք է ՀՅԴ-ական պատգամավորը մուննաթ գա ու մեղադրի Մինսկի խումբը «այն աշխարհն» ուղարկելու մեջ, ապա դա հաստատ ՀՀ գործող իշխանությունը չէ, այլ՝ իրենց կողմից հարգելի, պատվելի Սերգեյ Լավրովը։  

Հ․Գ․ Ի դեպ, երբ հարցազրույցի ժամանակ լրագրողը նկատեց, թե Մինսկի խմբի համանախագահ-միջնորդներն էլ հրաժարվեցին մի սեղանի շուրջ նստել եւ ամեն մեկը փորձեց բանակցություններն իր կողմը տանել, Ռուստամյանը ցնցող պատասխան տվեց․ «Միջնորդների հրաժարվելը դա իրանց պրոբլեմն ա, բայց մե՛նք ինչու պետք ա հրաժարվեինք, էս ա ամբողջ հարցը։ Հիմա էլ ի դեպ, էդ մանդատը դեռ գործում ա, էնպես չի, որ դադարել ա գործել։ Եւ եղան հայտարարություններ, որ կուլիսներում այդ եռակողմ հանդիպումները տեղի են ունենում»։   

Եւս մեկ հիշեցում Ռուստամյանի համար՝ նախօրեին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ընդունել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուի Բոնոյին: Այս հանդիպումը չէր կարող վրիպել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի աչքից, որն իրեն հատուկ խանդով էր արձագանքել։ 

Առաջարկում ենք ՀՅԴ-ական պատգամավորին Մոսկվա առաջիկա այցի ժամանակ հանդիպել Զախարովային եւ նրան փոխանցել՝ այն, որ Լավրովը դեռ երկու տարի առաջ թաղել է Մինսկի խումբը, «դա իրա պրոբլեմն ա» եւ այն ի հեճուկս նրա՝ գոյություն ունի։     
 
Հ․ Մանուկյան
civic.am/


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանն,ամեն,ինչ,անում,է,որպեսզի,խուսափի,հայաստանի,հետ,երաշխավորված,խաղաղության,պայմանագիր,կնքելուց․,պատգամավոր , Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
թուրքիա,անկարա,իրաք,քուրդ-զինյալների-դեմ-պայքար,քուրդիստանի-բանվորական-կուսակցություն,քբկ,pkk,թուրքիայի-արտգործնախարար,հաքան-ֆիդան,իրաքի-արտաքին-քաղաքական-գերատեսչության-ղեկավար,ֆուադ-հուսեյն , Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
իշխան,սաղաթելյանը,գեղարքունիքում,փորձել,է,արդարանալ,և,իր,նոր,«նապառնիկ»,լևոն,քոչարյանի,հետ,ժողովրդին,նախապատրաստել,ռևանշի,չորրորդ,փորձին , Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
ադրբեջանը,դժկամություն,է,ցուցաբերում.,կոստանյան , Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի,մեր,ժառանգած,բանակցային,բովանդակությամբ,արդեն,իսկ,լղ-ի,պետական,կարգի,լուծարման,գործընթացը,սկսված,փաշինյան , 2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
ուր,հիմա,լեռնային,ղարաբաղի,քաղաքացիական,բնակչությունը․,նիկոլ,փաշինյանն,անդրադարձել,ռդ,ագն-ի,հնչեցրած,մեղադրանքներին ,  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: