ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Լևոն Քոչարյանը որոշել է մանդատն ստանալ ու ծառայել հասարակությա՞նը

Հասարակությանը Լևոն Քոչարյանի կողմից մատուցվելիք մեծագույն ծառայությունը, թերևս, կլինի նրանից խլված գույքն ու հարստությունը նրան իսկ վերադարձնելը

«Ոչ թե կալանքից է խույս տվել, այլ որոշել է ծառայել հասարակությանը»,- այսպես է մեկնաբանել Լևոն Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Էրիկ Ալեքսանյանը Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդու՝ պատգամավորի մանդատը վերցնելու  որոշումը։

«Նման կարծիքներն ու դատողությունները արժանի չեմ համարում։ Պարոն Քոչարյանը ոչ միայն այլ հարթակում, այլև այս հարթակում է տեսնում իր առաքելության կատարումը, հետևաբար այստեղ խոսել, որ մանդատը վերցնում է զուտ նրա համար, որ ազատության իրավունքը նվաճի, կարծում եմ՝ արժանի չի»,- իր պաշտպանյալի որոշումն այսպես է  որոշել  պաշտպանել պարոն պաշտպանը։

Անշուշտ, գովելի է հասարակությանը ծառայելու որդի Քոչարյանի պատրաստակամությունը, մի բան, որով, ի դեպ, վերջինս երբեք աչքի չի ընկել ո՛չ նախկինում, երբ հայրն էր ՀՀ նախագահը, և նրա որոշումների հետևանքով աջ ու ձախ խախտվում էին հասարակության իրավունքները, ասենք՝ իրացման գոտու՝ Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչների, և ո՛չ այն շրջանում, երբ հայրը պաշտոնաթող նախագահ էր (Լևոն Քոչարյանն այդ շրջանում  զբաղված էր իր բիզնեսը  ծաղկեցնելով),  ոչ էլ նույնիսկ հեղափոխությունից և մասնավորապես 44-օրյա պատերազմից հետո. միակ ծառայությունը, որով աչքի է ընկել Լևոն Քոչարյանը, ուղղված է եղել ոչ թե հասարակությանը, այլ մեկ գերխնդրի՝ ինչպես անել, որ հայրը նախ ազատվի «Մարտի 1»-ի գործով մեղադրյալի կարգավիճակից։ Այդ նպատակին հասնելու համար Լևոն Քոչարյանը կարողացավ ձևավորել «Ռոբերտ Քոչարյանի աջակիցների»,  եթե կուզեք՝  «աջարակիցների» խումբ՝ նրանց պիցցայի հյուրասիրության ծառայություն մատուցելով, իսկ պատերազմից հետո, երբ փողոցներում մոլեգնում էր իշխանափոխության օրակարգը, կրտսեր  Քոչարյանը զբաղված էր այլ  ծառայությամբ՝ հոր քաղաքական վերադարձի նախապատրաստական աշխատանքներով։

Եթե «ծառայել հասարակությանը» ասվածը մանդատ ստացած Լևոն Քոչարյանը պատկերացնում է ԱԺ-ում ներկա ստանալը, աթոռ մաշելն ու միկրոֆոնի առաջ բերանը ծռելով ռազմահայրենասիրական  կենացներ ասելը, ապա, թերևս, նրան պետք է բարեկամաբար հուշել՝ հասարակությունը նման ծառայությունից մինչև կոկորդը կուշտ է։ Այնպես որ, նման զոհողության գնալը՝ կալանավայրը  ԱԺ դահլիճի հետ փոխելը,  իմաստ չուներ։

Հ.Գ. Հասարակությանը Լևոն Քոչարյանի կողմից մատուցվելիք մեծագույն ծառայությունը, թերևս, կլինի նրանից խլված գույքն ու հարստությունը նրան իսկ վերադարձնելը։ Հիշեցնենք նորաթուխ պատգամավորին՝ իր հոր ղեկավարման տարիներին Երևանի փոքր կենտրոնում քաղաքացիների սեփականության օտարման պատճառով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ընդդեմ Հայաստանի տասնյակ վճիռներ է կայացրել, ՄԻԵԴ-ը քաղաքացիների իրավունքների խախտման պատճառով ՀՀ-ին  պարտավորեցրել է  միլիարդավոր դրամներ վճարել։

Հ. Մ.
civic.am/


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանն,ամեն,ինչ,անում,է,որպեսզի,խուսափի,հայաստանի,հետ,երաշխավորված,խաղաղության,պայմանագիր,կնքելուց․,պատգամավոր , Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
թուրքիա,անկարա,իրաք,քուրդ-զինյալների-դեմ-պայքար,քուրդիստանի-բանվորական-կուսակցություն,քբկ,pkk,թուրքիայի-արտգործնախարար,հաքան-ֆիդան,իրաքի-արտաքին-քաղաքական-գերատեսչության-ղեկավար,ֆուադ-հուսեյն , Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
իշխան,սաղաթելյանը,գեղարքունիքում,փորձել,է,արդարանալ,և,իր,նոր,«նապառնիկ»,լևոն,քոչարյանի,հետ,ժողովրդին,նախապատրաստել,ռևանշի,չորրորդ,փորձին , Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
ադրբեջանը,դժկամություն,է,ցուցաբերում.,կոստանյան , Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի,մեր,ժառանգած,բանակցային,բովանդակությամբ,արդեն,իսկ,լղ-ի,պետական,կարգի,լուծարման,գործընթացը,սկսված,փաշինյան , 2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
ուր,հիմա,լեռնային,ղարաբաղի,քաղաքացիական,բնակչությունը․,նիկոլ,փաշինյանն,անդրադարձել,ռդ,ագն-ի,հնչեցրած,մեղադրանքներին ,  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: