ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Պատգամավորական անձեռնմխելիությունը ռեզին կամ Քոչարյանի բնակության տեղեկանքը չէ, որ ինչքան ուզես՝ ձգես. Սաֆարյան

Անձը ամբաստանյալի կարգավիճակ ձեռք է բերել ավելի վաղ, քան նրա գլխին «կընկներ» պատգամավորական մանդատը, հետևաբար ավելի ուշ ճանկած պատգամավորական մանդատը որևէ կերպ չի փոխում նրա կարգավիճակը:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում, անդրադառնալով Լևոն Քոչարյանի փաստաբանական խմբի տարածած հայտարարությանը, գրել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը՝ նշելով.
«Քանի որ հայտնի փաստաբանական խմբակը ցնցել է անիրավագիտական բոցկլտումով, մի քանի բան ասեմ ալեկոծված հայ հանրությանը.
-պատգամավորական անձեռնմխելիությունը ռեզին կամ Քոչարյանի բնակության տեղեկանքը չի, որ հետադարձ ուժով ինչքան ուզես ձգես ու հասցնես մինչև ժամանակի ցանկալի պահը, տվյալ դեպքում՝ մինչև հանցագործության պահը,
-այն դեպքում, երբ պատգամավորական անձեռնմխելիություն ունեցող անձը ձերբակալվել է հանցագործության պահին, այդ պահին նրան ձերբակալելու համար դատախազի միջնորդություն պետք չէ (սա շատ հեռավոր է տարածվում կրտսեր քոքմաշիչի վրա):
Հազար անգամ ասեցինք հետևեք, թե իրավաբանական ֆակուլտետներում ու փաստաբանների պալատում ինչ կասկածելի գրքերով ու ովքեր են իրավագիտություն բացատրում…
Թե բա՝ Հրայր Թովմասյանը ՍԴ որոշում ա գրել…»:
նշենք, որ ըստ փաստաբանական խմբի հայտարարության, 2023 թվականի նոյեմբերի 6-ին Լևոն Քոչարյանը ստանալու է պատգամավորի կարգավիճակ և կալանքը ենթակա է վերացման: Ըստ խմբի, 2023 թվականի նոյեմբերի 6-ին պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից Լևոն Քոչարյանը չի կարող պահվել անազատության մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, կարող է տեղափոխվել խորհրդարան՝ վերցնելով «իրեն հասած» մանդատը:
Հիշեցնենք, որ Լևոն Քոչարյանին սեպտեմբերի 22-ին հասարակական կարգը խախտելու համար ՆԳՆ ոստիկանները բերման էին ենթարկել, որի ժամանակ նա դիմադրություն էր ցուցադրել և վնասվածքներ ստացել: Վերջինիս տեղափոխել էին հիվանդանոց:
Նույն օրը Քոչարյանը ձերբակալվել էր, սեպտեմբերի 25-ին՝ կալանավորվել:
Հոկտեմբերի 18-ին քննիչը և դատախազը միջնորդել էին Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի կալանքը 2 ամսով երկարաձգելու վերաբերյալ: Միջնորդությունը բավարարվել էր:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանն,ամեն,ինչ,անում,է,որպեսզի,խուսափի,հայաստանի,հետ,երաշխավորված,խաղաղության,պայմանագիր,կնքելուց․,պատգամավոր , Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
թուրքիա,անկարա,իրաք,քուրդ-զինյալների-դեմ-պայքար,քուրդիստանի-բանվորական-կուսակցություն,քբկ,pkk,թուրքիայի-արտգործնախարար,հաքան-ֆիդան,իրաքի-արտաքին-քաղաքական-գերատեսչության-ղեկավար,ֆուադ-հուսեյն , Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
իշխան,սաղաթելյանը,գեղարքունիքում,փորձել,է,արդարանալ,և,իր,նոր,«նապառնիկ»,լևոն,քոչարյանի,հետ,ժողովրդին,նախապատրաստել,ռևանշի,չորրորդ,փորձին , Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
ադրբեջանը,դժկամություն,է,ցուցաբերում.,կոստանյան , Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի,մեր,ժառանգած,բանակցային,բովանդակությամբ,արդեն,իսկ,լղ-ի,պետական,կարգի,լուծարման,գործընթացը,սկսված,փաշինյան , 2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
ուր,հիմա,լեռնային,ղարաբաղի,քաղաքացիական,բնակչությունը․,նիկոլ,փաշինյանն,անդրադարձել,ռդ,ագն-ի,հնչեցրած,մեղադրանքներին ,  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: