ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Իսրայելի թույլտվությամբ՝ Ադրբեջանը ՀՀ-ի դեմ կիրառում է Pegasus լրտեսական ծրագիր, որը փաստացի կիբերզենք է․ մեդիափորձագետ

Pegasus լրտեսական ծրագիրը ոչ թե թիրախավորել են Apple-ի հեռախոսները, այլ ընկերությունն ուսումնասիրում է հեռախոսների ակտիվությունը և դրանց հիման վրա պարբերաբար ծանուցումներ է ուղարկում, որ կոնկրետ այս կամ այն մարդու հեռախոսը ենթարկվել է հարձակման պետությանը սպասարկող հակերային թիմի կողմից. ասուլիսում ասաց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

Pegasus լրտեսական ծրագիրը ոչ թե թիրախավորել են Apple-ի հեռախոսները, այլ  ընկերությունն ուսումնասիրում է հեռախոսների ակտիվությունը և դրանց հիման վրա պարբերաբար ծանուցումներ է ուղարկում, որ կոնկրետ այս կամ այն մարդու հեռախոսը ենթարկվել է հարձակման պետությանը սպասարկող հակերային թիմի կողմից. ասուլիսում ասաց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։ 
 
«Մեր ուսումնասիրության դեպքերի մեծ մասը ցույց է տալիս, դա իրականում Pegasus լրտեսական ծրագրի ներդրման փորձն է, որն իսրայելական մասնավոր ընկերության կողմից ստեղծված մասնավոր ընկերություն է, որը վաճառում են  մի շարք երկրների պետական կառույցների։ Ներկայացնում են, թե իբր բարի նպատակներով են գաղտնալսումները՝  հանցագործներին բացահայտելու համար, բայց իրականությունը ցույց է տալիս, որ տարբեր բռնապետական ռեժիմներ ծրագիրն օգտագործում են քաղհասարակության դեմ»,-ասաց նա։
 
Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ Pegasus լրտեսական ծրագրի ամենավառ օգտագործողներից մեկն Ադրբեջանն է, որը միայն իր երկրի ներսում ավելի քան 1000 թիրախի դեմ է օգտագործել, որոնք հանցագործներ չեն, այլ քաղաքական գործիչներ, քաղաքահասարկության ներկայացուցիչներ, լրագրողներ։    
 
Ըստ նրա՝ ոչ միայն իրենց, այլ նաև միջազգային մեծ հետազոտական թիմի տվյալներով՝ ՀՀ-ի դեմ ևս Ադրբեջանը կիրառում է փաստացի կիբերզենք՝ Իսրայելի կառավարության թույլտվությամբ։ «Դա համարվում է  ռազմական արտահանում և առանց թույլտվության չի վաճառվում երկրներին»,-ասաց նա։
 
Ի դեպ՝ մասնագետը նշեց, որ ամեն մի վարակում բավական մեծ փող արժե։ «Մեկ վարակման արժեքը 20 000-ից 60 000 դոլար է»,-ասաց նա։
 
Աղբյուր՝ zarkerak.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանն,ամեն,ինչ,անում,է,որպեսզի,խուսափի,հայաստանի,հետ,երաշխավորված,խաղաղության,պայմանագիր,կնքելուց․,պատգամավոր , Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
թուրքիա,անկարա,իրաք,քուրդ-զինյալների-դեմ-պայքար,քուրդիստանի-բանվորական-կուսակցություն,քբկ,pkk,թուրքիայի-արտգործնախարար,հաքան-ֆիդան,իրաքի-արտաքին-քաղաքական-գերատեսչության-ղեկավար,ֆուադ-հուսեյն , Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
իշխան,սաղաթելյանը,գեղարքունիքում,փորձել,է,արդարանալ,և,իր,նոր,«նապառնիկ»,լևոն,քոչարյանի,հետ,ժողովրդին,նախապատրաստել,ռևանշի,չորրորդ,փորձին , Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
ադրբեջանը,դժկամություն,է,ցուցաբերում.,կոստանյան , Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի,մեր,ժառանգած,բանակցային,բովանդակությամբ,արդեն,իսկ,լղ-ի,պետական,կարգի,լուծարման,գործընթացը,սկսված,փաշինյան , 2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
ուր,հիմա,լեռնային,ղարաբաղի,քաղաքացիական,բնակչությունը․,նիկոլ,փաշինյանն,անդրադարձել,ռդ,ագն-ի,հնչեցրած,մեղադրանքներին ,  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: