ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Վազգեն Սարգսյանը կարողանում էր ՌԴ-ից զենք ձեռք բերել ավելի շատ անձնական կապերի շնորհիվ, որոնք վերածվեցին միջպետական հարաբերությունների. Ռոմիկ Մխիթարյան

Վազգեն Սարգսյանը կարողանում ՌԴ-ից զենք ձեռք բերել, որ նա այդ խնդիրները կարողանում էր լուծել ավելի շատ անձնական հարաբերությունների շնորհիվ, և նույնիսկ այն պատմությունը՝ իր մեքենայի փոխանակումը տանկի հետ, դրա վառ ապացույցն է։

«Եթե չլիներ «Հոկտեմբերի 27»-ը, մենք հիմա լրիվ այլ պետություն էինք ունենալու՝ հզոր բանակով, ուժեղ արդյունաբերությամբ, համոզված եմ՝ անկախ Արցախով։ Եվ վաղուց բոլոր խնդիրները լուծված կլինեին։ Երևի թե հենց դրա համար էլ կատարվեց «Հոկտեմբերի 27-ը», որպեսզի Հայաստանը փորձեն պահել Ռուսաստանի կապանքների մեջ»,- այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց ԵԿՄ Երևանի խորհրդի նախագահ, Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամ Ռոմիկ Մխիթարյանը։

Խոսելով Հայաստանի ու Ֆրանսիայի միջև ստորագրված ռազմական ոլորտում համագործակցության վերաբերյալ պայմանագրերի մասին՝ Ռոմիկ Մխիթարյանն ասաց, որ ողջունելի է, որ վերջապես մենք գնում ենք այդ քայլերին, որովհետև այլ տարբերակ չկա։ 

«Երկու տարբերակ կա՝ կա՛մ մենք դառնում ենք ազատ, անկախ պետություն, ինչի մասին որ երազել ենք, ինչի համար  իր կյանքը դրել է սպարապետը, կա՛մ դառնում ենք միութենական պետություն։ Մեզ համար առաջնայինը մեր անվտանգության խնդիրն է, և միանշանակ այդ խնդիրը լուծողը Արևմուտքն է։ Արևմուտքը ցույց է տալիս, որ լուծում է խնդիրը թե՛ սպառազինության մասով, թե՛ իրենց վերաբերմունքով, թե՛ իրենց ներկայությամբ սահմաններին, ամեն ինչով»,- ասաց Ռոմիկ Մխիթարյանը։ 

Նա նաև նշեց, որ Ֆրանսիայից եկող ՀՕՊ համակարգերը իհարկե որոշ չափով լուծելու են խնդիրները, որովհետև այդ «Միստրալ» փոքր հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգը հենց անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարող ՀՕՊ համակարգեր են։
«44-օրյայի ժամանակ ՀՕՊ համակարգը ենթարկվում էր ՌԴ ՊՆ-ին և գրեթե չէր գործում։ Այն, ինչը մերն էր,  հենց առաջին րոպեից հենց առաջին հարվածները մեր ՀՕՊ համակարգերի վրա էին, և հիմնականում շարքից դուրս էին եկել, դրա համար էլ օդը  բաց էր»,- ասաց Ռոմիկ Մխիթարյանը։ 

Խոսելով նաև այն մասին, թե ինչպես էր ժամանակին Վազգեն Սարգսյանը կարողանում ՌԴ-ից զենք ձեռք բերել, Ռոմիկ Մխիթարյանն ասաց, որ նա այդ խնդիրները կարողանում էր լուծել ավելի շատ անձնական հարաբերությունների շնորհիվ, և նույնիսկ այն պատմությունը՝ իր մեքենայի փոխանակումը տանկի հետ, դրա վառ ապացույցն է։

«Այն մեքենան, որը հիմա Վազգեն Սարգսյանի անվան թանգարանում է կանգնած, իրեն մի սիրիահայ մեծահարուստ էր նվիրել, և Վազգեն Սարգսյանը այդ մեքենան փոխանակել էր տանկի հետ։ Հետո այդ նույն մարդը՝ իմանալով դրա մասին, կրկին գնել էր այդ մեքենան և վերադարձրել էր սպարապետին։ Բավականին զենք էր կարողանում բերել անձնական կապերով, և, իհարկե, այդ անձնական կապերը վերածվեցին միջպետական հարաբերությունների։ Բացի դրանից էլ, մեկը մյուսի հետևից մեր ռազմական հաղթանակների ժամանակ բավականին սպառազինություն նաև հակառակորդից էինք վերցնում»,- ասաց Ռոմիկ Մխիթարյանը։

Վերջինս հիշեցրեց, որ Արցախյան առաջին պատերազմի սկզբնական շրջանում իրենք որսորդական ու «տոզի» հրացաններով էին կռվում, և ով որ ինքնաձիգ ուներ, դա արդեն մի ուրիշ կատեգորիա էր, և այդպես որսորդական հրացաններով իրենք կարողացել են տանկերի, ԲՏՌ-ների դեմ կռվել։ Ի դեպ, նաև ասաց, որ այն ժամանակ խորհրդային բանակի ներքին զորքերն էլ էին իրենց դեմ կռվում, բայց իրենք կարողացան կռվել, որովհետև այն ժամանակվա ոգին ուրիշ էր, այն ժամանակվա հավատն ուրիշ էր։ 

«Եվ այ, Հոկտեմբերի 27-ից հետո այդ ոգին ինչ-որ չափով կոտրվեց, այդ հավատն ինչ-որ չափով կորավ։ Եվ 20 տարուց ավելի մեր ժողովրդի մեջ սերմանում էին, որ մեր միակ փրկիչը Ռուսաստանն է, նա մեզ ամեն ինչով կօգնի: Թալանվում էր բանակը, թալանվում էր ամեն ինչը, կոպեկներով վաճառվում էին գործարանները, այն նույն ռազմարդյունաբերական   գործարանները, այն նույն համակարգի ռազմարդյունաբերության, որը ստեղծել էր սպարապետը, և արդյունքում ստացանք սա»,- նշեց Ռոմիկ Մխիթարյանը։  

Խոսելով նաև մեր երկրում պետականության ու անկախության դեմ պայքարողների մասին՝ Ռոմիկ Մխիթարյանն ասաց, որ դրանք ռսահպատակներ են, որոնց միակ նպատակը իշխանափոխություն անելն է, թեկուզ մեր անկախությունը կորցնելու գնով, դառնալով միութենական պետություն, դառնալով ինչ-որ մի «գուբերնիա», որպեսզի իրենք էլ այդ գուբերնիան ղեկավարեն՝ ենթարկվելով ցարին։ 

«Իրենց մի բան կարելի է ասել ընդամենը. ապարդյուն են իրենց ջանքերը, իրենք ոչ մի բանի էլ չեն հասնելու։ Մեր պետությունն անկախ է, մեր պետության անկախության համար Եռաբլուրում էդքան տղերք են պառկած, և կան կենդանի մարդիկ, որոնք շարունակում են էդ տղերքի գործը, և կան բազմաթիվ մարդիկ, որոնք նվիրված են սպարապետի գաղափարներին, և մենք անպայման ունենալու ենք և՛ հզոր բանակ, և՛ կայուն, անկախ, ազատ պետություն»,- ասաց Ռոմիկ Մխիթարյանը։

Անդրադառնալով Երևանի ավագանու և ԵԿՄ-ի աշխատանքի համատեղությանը՝ Ռոմիկ Մխիթարյանն ասաց, որ ինքն առաջին հերթին երկրապահ է. և՛ ՀՀ սահմաններն են կարևոր, և՛ Երևանի խնդիրներն են կարևոր։ 

«Պակաս սահման էլ Երևանում չի, բայց ես սովոր եմ այս ռեժիմով աշխատելուն։ Տարիներ շարունակ ես տուն չեմ գնացել, աշխատել եմ, այնպես որ, նորություն չի ինձ համար։ Ես երկու տեղում էլ կհասցնեմ։ Ծանրաբեռնվածությունից չեմ վախենում»,- եզրափակեց Ռոմիկ Մխիթարյանը։ 

Լիլիթ Թադևոսյան
civic.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանն,ամեն,ինչ,անում,է,որպեսզի,խուսափի,հայաստանի,հետ,երաշխավորված,խաղաղության,պայմանագիր,կնքելուց․,պատգամավոր , Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
թուրքիա,անկարա,իրաք,քուրդ-զինյալների-դեմ-պայքար,քուրդիստանի-բանվորական-կուսակցություն,քբկ,pkk,թուրքիայի-արտգործնախարար,հաքան-ֆիդան,իրաքի-արտաքին-քաղաքական-գերատեսչության-ղեկավար,ֆուադ-հուսեյն , Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
իշխան,սաղաթելյանը,գեղարքունիքում,փորձել,է,արդարանալ,և,իր,նոր,«նապառնիկ»,լևոն,քոչարյանի,հետ,ժողովրդին,նախապատրաստել,ռևանշի,չորրորդ,փորձին , Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
ադրբեջանը,դժկամություն,է,ցուցաբերում.,կոստանյան , Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի,մեր,ժառանգած,բանակցային,բովանդակությամբ,արդեն,իսկ,լղ-ի,պետական,կարգի,լուծարման,գործընթացը,սկսված,փաշինյան , 2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
ուր,հիմա,լեռնային,ղարաբաղի,քաղաքացիական,բնակչությունը․,նիկոլ,փաշինյանն,անդրադարձել,ռդ,ագն-ի,հնչեցրած,մեղադրանքներին ,  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: