ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Թուրքահայ աղետալի կյանքից՝ «Զուլումի աշխարհ»․ Ջանփոլադյան թատրոն, Երևան, 24 հոկտեմբեր, 1920

Հայ ժողովրդական կուսակցության Ժողովուրդ օրաթերթը առաջին էջում տեղեկացնում է, որ 1920 թվականի հոկտեմբերի 24-ին Երևանի Ջանփոլադյան թատրոնում տեղի է ունենալու «Զուլումի աշխարհ» երաժշտական դրաման՝ թուրքահայ աղետալի կյանքից։

1920-ի հոկտեմբերի այս օրերին Հայաստանում հաստատվել էր արտակարգ դրություն և զորակոչ՝ կապված թուրք-հայկական պատերազմի հետ։ Այդ պատերազմը աղետ էր հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության համար։ Քեմալականները հոկտեմբերի 30-ին գրավեցին Կարսը, ապա՝ Ալեքսանդրապոլը։
 
 
Տեղեկանք
 
 
 
Եսայի Ջանփոլադյան
 
 
 
Եսայի Ջանփոլադյանը (1859-1918) եղել է առևտրական, հասարակական գործիչ, բարերար։
 
Ծնվել է Երևանի նահանգի Շարուր-Դարալագյազ (ներկայումս՝ Նախիջևանի կազմում) գավառի Պորշարուր գյուղում: 1879-ին ավարտել է Նախիջևանի գավառային ուսումնարանը, սովորել Էջմիածնի ճեմարանում, այնուհետև հաստատվել Երևանում։ Ջանփոլադյանի հայրը Դարալագյազի աղի հանքերի սեփականատերն էր և խոշոր առևտրական: Հոր մահից հետո Եսային հաջողությամբ շարունակում է հայրական գործը և շուտով ստանում 1-ին գիլդիայի վաճառականի կոչում։ Նա հիմնականում առևտուր էր անում Պարսկաստանի հետ, և պատահական չէր, որ 1900 թվականին, պարսից շահի Երևան պաշտոնական այցելության ժամանակ, Ջանփոլադյանը շահի հատուկ հրամանագրով պարգևատրվեց պատվավոր «Առյուծ և Արև» շքանշանով:
 
Ջանփոլադյանը հայտնի է որպես Երևանի առաջին թատրոնի հիմնադիր: 1903-ին նա ձեռք է բերում Երևանի գավառային ուսումնարանի հին շենքը (սովետական տարիներին՝ Սպայի տուն), վերակառուցում և ընդարձակում է շինությունը՝ դարձնելով այն հարմարավետ դահլիճով ու բեմով թատրոն, որն այդպես էլ անվանվեց՝ Ջանփոլադյանի թատրոն (հետագայում՝ կինո «Իլյուզիոն»)։
 
Թատրոնը մեծ շուքով բացվեց 1907-ի փետրվարի 20-ին։ Մեկ տարի անց թատրոնի դահլիճում համերգով ելույթ ունեցավ Կոմիտասը՝ իր երգչախմբի հետ։ Այստեղ հյուրախաղերով հանդես են եկել բազմաթիվ թատերական խմբեր Թիֆլիսից, Բաքվից, Ռուսաստանի քաղաքներից, իսկ 1912-ին՝ նաև Գերմանիայի օպերային արտիստները։ Թատրոնում խաղացել են մեծ դերասաններ Սիրանույշը, Հովհաննես Աբելյանը, Ժասմենը, Հովհաննես Զարիֆյանը, Արամ Վրույրը, իսկ 1913-ին այստեղ բեմադրվեց Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան՝ կոմպոզիտորի մասնակցությամբ։
 
Եսայի Ջանփոլադյանը մշտապես զբաղվել է բարեգործությամբ՝ գումար է հատկացրել հին եկեղեցիների վերանորոգմանը, հովանավորել է դպրոցներ, հիմնադրամներ, թոշակ հատկացրել կարիքավոր ուսանողներին, աջակցել Երևանում լույս տեսնող «Նոր մամուլ» թերթի և «Կռան» ամսագրի հրատարակությանը։ Ակտիվ էր նաև հասարակական-քաղաքական կյանքում՝ հանդիսացել է Թիֆլիսի հայոց ազգագրական ընկերության պատվավոր անդամը, 1916-ին ընտրվել է Սանկտ Պետերբուրգում գումարված համահայկական 1-ին համագումարի պատգամավոր։ Համագումարի խնդիրներն էին՝ կազմակերպել գաղթական հայերի օգնությունը տեղերում, և հենց այդ գործին էլ ձեռնամուխ եղավ Երևանում Եսայի Ջանփոլադյանն իր կյանքի վերջին երկու տարիներին:
 
 
Ռուբեն Շուխյան
 
Լուսանկարում՝ Ջանփոլադյան թատրոնի շենքը Երևանում (ներկայումս քանդված է)
 
 
Աղբյուր՝ aniarc.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
1908,երիտթուրքական-հեղափոխություն,արևմտահայություն,բազմահազարանոց-ցույցեր,հայությունը-երիտթուրքերի-ցույցերում,ազատություն-հավասարություն-եղբայրություն , Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
1908 թվականի Երիտթուրքական հեղափոխության օրերին արևմտահայությունը մասնակցում էր բազմահազարանոց ցույցերին «ազատություն, հավասարություն, եղբայրություն» կարգախոսներով:
1919-1920,հայաստան,երևան,բաթումի,բաթումի-նավահանգիստ,թուրք-թաթար-թալանչիներ,բրիտանացի-զինվորների-վերահսկողության-տակ-գտնվող-զր,ամերիկյան-և-բրիտանական-մարդասիրական-օգնություն,բաթում-երևան-կյանքի-երկաթգիծը , 1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
«Ազատության պաշտպան» զրահագնացքի բրիտանական զինվորական անձնակազմը, Երևան, 1920 թ.
ամն,թուրքիայի-դաշնակից-ամն,եվրոպական-մեծ-տերություններ,թուրքիա,խորհրդային-միություն,հայոց-ցեղասպանություն,երկրորդ-աշխարհամարտ,հայկական-հարց,արևմտյան-հայաստանի-վերադարձի-ծրագիր,վահրամ-հովյան , Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Եվրոպական մեծ տերությունները և Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում են Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը։ ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերություններում կային որոշակի կնճիռներ։ Այդ համատեքստում 2021-ին ԱՄՆ-ն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, թեև գործնականում մեծ հաշվով դա ոչինչ չի տալիս Հայկական հարցին։
հայ-ադրբեջանական,կոնֆերանս․,բաքու,1919-ի,դեկտեմբերի,14 , Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական կոնֆերանսին կմասնակցեն Ֆաթալի Խան Խոյսկին, Մամեդ Հասան Հաջինսկին և Մամեդ Ռզա Վեքիլովը։
հայերը,թուրքիան,ռուսաստանը,եւ,արեւմուտքը.,հայացք,1891,թվականից , Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Ներկայացնում ենք 1891 թվականի ապրիլին ամերիկյան The Atlantic Monthly ամսագրում հրապարակված Սեմյուել Գրին Ուիլեր Բենջամինի The Armenians and the Porte հոդվածի հայերեն թարգմանությունը:
ալեքսանդր-սոլժենիցինի-նոբելյան-պատմությունը,գրականության-նոբելյան-մրցանակ,շվեդիա,խսհմ,խսհմ-գերագույն-խորհուրդ,ստալինյան-ճամբարներ,հայրենիքից-բռնի-աքսոր,ռուս-ականավոր-մտածող-և-գրող,ալեքսանդր-սոլժենիցին , Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Խորհրդային Միությունում Սոլժենիցինին Նոբելյան մրցանակ շնորհելը ռումբի պայթյունի էֆեկտ ունեցավ։ Շատերն անկեղծորեն ուրախացան ռուս վառ և ազնիվ գրողի համաշխարհային ճանաչման համար: Սակայն իշխանությունները և պաշտոնական գրական հանրությունը թշնամաբար են ընդունել Շվեդիայի ակադեմիայի որոշումը։ ԽՄԿԿ Կենտկոմը Նոբելյան մրցանակակրին վարկաբեկելու մի ամբողջ ծրագիր էր մշակել։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: