ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Եթե Բայդենը ցանկանում է պահպանել ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքները, պատասխանատվության կենթարկի Ադրբեջանին. Ստեֆան Պեչդիմալջի

«Ադրբեջանին զսպելու փոխարեն Բայդենը քաջալերեց Բաքվին շարունակել հայերի նկատմամբ իր արատավոր պահվածքը՝ թույլ ու դատարկ հայտարարություններով, երկու կողմերին կոչ անելով հարցերը լուծել ուղիղ երկխոսության միջոցով»,-շեշտել է նա:

ԱՄՆ-ում հասարակայնության հետ կապերի հարցով մասնագետ Ստեֆան Պեչդիմալջին, որը Հայոց ցեղասպանությունը վերապրածների թոռ է, ամերիկյան Newsweek ամսագրում ծավալուն հոդված է հրապարակել Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականության, Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման ու ԱՄՆ քաղաքականության վերաբերյալ: Հոդվածագիրը շեշտել է՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները ցեղասպանության հարցում անգործության երկար պատմություն ունի, եթե Բայդենը ցանկանում է փոխել այդ պատմությունը և պահպանել ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքները, ապա նա պատասխանատվության կենթարկի Ադրբեջանին:
 
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ստեֆան Պեչդիմալջին հոդվածը սկսել է հիշեցնելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ելույթը՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանին նվիրված: Բայդենը, դիմելով համաշխարհային կազմակերպության անդամներին, ասել է. «Եթե մենք հրաժարվենք ՄԱԿ-ի կանոնադրության հիմնական սկզբունքներից՝ ագրեսորին հանգստացնելու համար, կարո՞ղ է արդյոք այս մարմնի անդամ որևէ երկիր վստահ լինել, որ պաշտպանված է: Մենք պետք է այսօր կանգնենք այս մերկ ագրեսիայի դեմ և կանխենք այլ հավանական ագրեսորների»:
 
Հոդվածագիրը նկատել է՝ այն, ինչ Բայդենը չի նշել իր ելույթում այն է, որ դրանից ընդամենը օրեր առաջ Ադրբեջանը՝ երկիր, որը գլխավորում էր աշխարհի առաջատար ավտոկրատներից մեկը՝ Իլհամ Ալիևը, ռազմական հարձակում գործեց Լեռնային Ղարաբաղում ապրող էթնիկ հայերի դեմ։ Հարձակումը հաջորդել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի՝ շուրջ 9 ամիս տևած շրջափակմանը, որը Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն որակել է ցեղասպանություն:
 
«Մոտ մեկ տարի Ադրբեջանը փորձում էր հայերին քշել Լեռնային Ղարաբաղից՝ Լաչինի միջանցքի ապօրինի փակմամբ՝ սահմանափակելով սննդի, դեղորայքի, գազի, էլեկտրաէներգիայի և այլ կարևոր պաշարների հասանելիությունը, որը Բաքվի՝ տարածաշրջանից հայ ժողովրդի էթնիկական զտման արշավի մաս էր կազմում»,-նշել է Պեչդիմալջին:
 
Նա հիշեցրել է՝ ավելի քան 2 տարի ամերիկահայ համայնքի և կոալիցիայի ղեկավարները Ջո Բայդենի վարչակազմին խնդրում էին գործի դնել Ազատության աջակցության ակտի 907-րդ բաժինը, որն արգելում է Ադրբեջանին օտարերկրյա օգնությունը:
 
«Ադրբեջանին զսպելու փոխարեն Բայդենը քաջալերեց Բաքվին շարունակել հայերի նկատմամբ իր արատավոր պահվածքը՝ թույլ ու դատարկ հայտարարություններով, երկու կողմերին կոչ անելով հարցերը լուծել ուղիղ երկխոսության միջոցով»,-շեշտել է նա:
 
Հեղինակը հավելել է, որ Բայդենն աչք է փակել Ալիևի ավտորիտարիզմի և աղաղակող վարքագծի վրա ՝ դիմելով Ադրբեջանի հսկայական նավթային պաշարներին՝ որպես աշխարհաքաղաքական փոխզիջում: Գործարքային դիվանագիտության այս տեսակը սխալ ուղերձ է հղում հավանական ագրեսորներին և քողարկում Ալիևի նման բռնակալներին, ովքեր կարծում են, թե կարող են անպատիժ ասել և անել այն, ինչ ուզում են:
 
«Հաշվետվողականության բացակայությունը հանգեցրել է աշխարհի ամենամեծ հումանիտար ճգնաժամերից մեկին. ավելի քան 120 հազար հայեր լքել են իրենց տները, մի գիշերվա ընթացքում խարխլվել է հազարամյա մշակույթն ու քաղաքակրթությունը: Այդ ժամանակից ի վեր մեծ թվով դիվանագետներ իրենց անհանգստությունն են արտահայտում հայ ժողովրդի համար, բայց հազիվ թե խոսք լինի մարդկային այս ողբերգության մեջ Ադրբեջանի դերի ու պատասխանատվության մասին»,-նշել է Պեչդիմալջին:
 
Հեղինակը հիշեցրել է նաև ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի և ԱՄՆ Պետքարտուղարի օգնական Յուրի Քիմի Հայաստան այցի մասին՝ նկատելով, որ Յուրի Քիմը խուսափել է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ հարցերից:
 
«Չսխալվեք՝ Ադրբեջանի ագրեսիան չի դադարի Լեռնային Ղարաբաղով: Ալիևը վերջին ելույթներում և հայտարարություններում պնդել է, թե իբր  Հայաստանը Ադրբեջանի պատմական հողերի մի մասն է, Հայաստանն անվանել է «Արևմտյան Ադրբեջան»: Նա նույնիսկ ասել է, որ Հայաստանի մայրաքաղաք Երևանը պատկանում է իր երկրին։ Սա այն նույն առաջնորդն է, ով պետական քաղաքականությամբ ատելություն է սերմանում երեխաների շրջանում, Ադրբեջանի դպրոցներում հայ ժողովրդի նկատմամբ թշնամանք է սերմանում»,-նշել է նա՝ հավելելով, որ դա պետք է դադարեցվի:
 
Հոդվածագիրն ընդգծել է՝ որպես նախագահ, որը Սպիտակ տուն  մտավ՝ պնդելով, որ մարդու իրավունքները լինելու են իր արտաքին քաղաքականության առանցքում, Բայդենը չի կատարել իր այդ խոստումը՝ հատկապես հայերի համար: Այն, ինչ նա և իր վարչակազմի մյուս անդամները չեն հասկանում, հետևյալն է՝ սա մարդու իրավունքների խնդիր է և ոչ թե աշխարհաքաղաքական:
 
«Ռեալպոլիտիկը (խմբ.-քաղաքականության կամ սկզբունքների համակարգ, որը հիմնված է գործնական, այլ ոչ թե բարոյական կամ գաղափարական նկատառումների վրա) չպետք է դեր խաղա այս քննարկման մեջ։ Միացյալ Նահանգները ցեղասպանության հարցում անգործության երկար պատմություն ունի: Եթե Բայդենը ցանկանում է փոխել այդ պատմությունը և պահպանել ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքները, ապա նա կանի այն, ինչ ճիշտ է ու պատասխանատվության կենթարկի Ադրբեջանին: Իսկ մինչև դա Հարավային Կովկասում կարելի է սպասել ավելի շատ բռնությունների և թշնամանքի»,-եզրափակել է նա:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանն,ամեն,ինչ,անում,է,որպեսզի,խուսափի,հայաստանի,հետ,երաշխավորված,խաղաղության,պայմանագիր,կնքելուց․,պատգամավոր , Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
թուրքիա,անկարա,իրաք,քուրդ-զինյալների-դեմ-պայքար,քուրդիստանի-բանվորական-կուսակցություն,քբկ,pkk,թուրքիայի-արտգործնախարար,հաքան-ֆիդան,իրաքի-արտաքին-քաղաքական-գերատեսչության-ղեկավար,ֆուադ-հուսեյն , Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
իշխան,սաղաթելյանը,գեղարքունիքում,փորձել,է,արդարանալ,և,իր,նոր,«նապառնիկ»,լևոն,քոչարյանի,հետ,ժողովրդին,նախապատրաստել,ռևանշի,չորրորդ,փորձին , Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
ադրբեջանը,դժկամություն,է,ցուցաբերում.,կոստանյան , Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի,մեր,ժառանգած,բանակցային,բովանդակությամբ,արդեն,իսկ,լղ-ի,պետական,կարգի,լուծարման,գործընթացը,սկսված,փաշինյան , 2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
ուր,հիմա,լեռնային,ղարաբաղի,քաղաքացիական,բնակչությունը․,նիկոլ,փաշինյանն,անդրադարձել,ռդ,ագն-ի,հնչեցրած,մեղադրանքներին ,  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: