Ադրբեջանը ծրագրել և կազմակերպել է ավելի քան 100.000 հայերի բռնի տեղահանումը Լեռնային Ղարաբաղից. Ֆրանսիայի ԱԳՆ
Ադրբեջանը ծրագրել և կազմակերպել է ավելի քան 100.000 հայերի բռնի տեղահանումը Լեռնային Ղարաբաղից, Սենատում հարցուպատասխանի ժամանակ ասել է Ֆրանսիայի արտգործնախարար Քեթրին Կոլոնան։
«Ինչպես էլ փորձում է ներկայացնել իրավիճակը, Ադրբեջանը ծրագրել և կազմակերպել է ավելի քան 100.000 հայերի փախուստը Լեռնային Ղարաբաղից։ Այս ծանր հանցագործությունը չի կարող անպատասխան մնալ», - ընդգծել է նա։
Արտգործնախարարն ասել է, որ Ֆրանսիան պահանջելու է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շրջանակներում ընդունել բանաձև, որը պայմաններ կստեղծի Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի համար։
Ֆրանսիայի արտգործնախարարն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմամշակութային արժեքների պաշտպանության անհրաժեշտությունը և պնդել տարածաշրջանում մշտական միջազգային ներկայությունը։
Աղբյուր՝ armradio.am
Նմանատիպ Լուրեր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ: