ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Չարիքն ու բռնությունները չեն կարողացել ընկճել հայ ժողովրդին. Ֆրիտյոֆ Նանսեն

«Չարիքն ու բռնությունները չեն կարողացել ընկճել հայ ժողովրդին. ամեն անգամ որևէ տեղից ծագած լույսի նշույլն անգամ սնել է ազատության նրա երազանքը։ Մարդ ձգտում է դեպի գիտելիքները, և հենց որ նրա մեջ մարում է գիտելիքների ծարավը, նա դադարում է մարդ լինելուց։ Ինձ համար դժվար է հավատալ, որ որևե մեկը կարող է ծանոթանալ հայ ժողովուրդի պատմությանը, առանց խորապես ցնցվելու նրա մեծ ողբերգությունից։ Հայ ժողովուրդը հոգատարությամբ պահպանելով իր հին ու ինքնատիպ կուլտուրան՝ հաջողությամբ զարգացնում է այն՝ նրան տալով չտեսնված փայլ», - հայ ժողովրդի մասին գրել է Նանսենը։

Նորվեգացի բևեռախույզ, գիտնական, դիվանագետ և ականավոր հումանիստ Ֆրիտյոֆ Նանսենը, որ կենդանաբանության պրոֆեսոր էր Ազգերի լիգայում իր փախստականների խնդիրների լուծման ուղղությամբ տարված աշխատանքի համար պարգևատրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակով։ Նա պաշտպանել է հայ ժողովրդի ոտնահարված իրավունքները, հայ գաղթականներին հատկացրել «Նանսենյան անձնագրեր»՝ դառնալով հայ ժողովրդի ճշմարիտ բարեկամը։
 
«Չարիքն ու բռնությունները չեն կարողացել ընկճել հայ ժողովրդին. ամեն անգամ որևէ տեղից ծագած լույսի նշույլն անգամ սնել է ազատության նրա երազանքը։ Մարդ ձգտում է դեպի գիտելիքները, և հենց որ նրա մեջ մարում է գիտելիքների ծարավը, նա դադարում է մարդ լինելուց։ Ինձ համար դժվար է հավատալ, որ որևե մեկը կարող է ծանոթանալ հայ ժողովուրդի պատմությանը, առանց խորապես ցնցվելու նրա մեծ ողբերգությունից։ Հայ ժողովուրդը հոգատարությամբ պահպանելով իր հին ու ինքնատիպ կուլտուրան՝ հաջողությամբ զարգացնում է այն՝ նրան տալով չտեսնված փայլ», - հայ ժողովրդի մասին գրել է Նանսենը։
 
 
Հայերի խնդիրներով նա սկսեց հետաքրքրվել 1896 թ. սեպտեմբերից, երբ, վերադառնալով Հյուսիսային բևեռ կատարած ճանապարհորդությունից, տեղեկացավ 1894-1896 թթ. համիդյան կոտորածների մասին: Առաջին աշխարհամարտի նախօրյակին Ֆ. Նանսենը «Փոքր ազգերի իրավունքների մասին» թեմայով զեկուցում կարդաց Քրիստիանիայի (ներկայումս` Օսլո) համալսարանում, որտեղ անդրադարձավ նաև հայության խնդիրներին:
 
Հայերի հարցերով Նանսենն անմիջականորեն սկսեց զբաղվել Առաջին աշխարհամարտից հետո:
 
1920 թվականից Նանսենն ակտիվորեն մասնակցել է Ազգերի լիգայի աշխատանքներին: 1920-22 թթ. նա հանդիսացել է ռազմագերիների հայրենադարձման գործերով Ազգերի լիգայի Գերագույն հանձնակատար, իսկ 1921 թ. նշանակվել է փախստականների հարցերով Գերագույն հանձնակատար` կազմակերպելով ռազմագերիների փոխանակումը և փախստականների վերադարձը:
 
Ֆրիտյոֆ Նանսենի առաջարկով Ազգերի լիգան վավերացրեց «Նանսենյան անձնագրերը», որոնցով քաղաքացիություն չունեցող փախստականներն իրավունք ստացան մուտք գործել տարբեր երկրներ: Դրանց շնորհիվ շուրջ 320 հազար հայ ազատ տեղաշարժի իրավունք ձեռք բերեցին:
 
 
1924 թ. Ազգերի լիգայի հանձնարարությամբ Ֆրիտյոֆ Նանսենը սկսում է զբաղվել հայ փախստականների հայրենադարձության հարցի ուսումնասիրությամբ: 1925 թ. հունիսին Ֆ. Նանսենի ղեկավարած հանձնաժողովն այցելում է Խորհրդային Հայաստան, որի արդյունքում նրա անմիջական ջանքերով կազմակերպվում է շուրջ 7.000 հայ գաղթականների հայրենադարձությունը:
 
Նորվեգացի նշանավոր բևեռախույզ, մեծ մարդասեր, «Խաղաղության Նոբելյան մրցանակի» դափնեկիր Ֆրիտյոֆ Նանսենի պայքարը հանուն մարդու իրավունքների և մարդկային արժանապատվության, ստեղծեց նոր չափանիշներ միջազգային քաղաքականության մեջ։ Ֆ. Նանսենի հայանպաստ գործունեությունը մեծ դեր ու նշանակություն է ունեցել։
 
 
Աղբյուր՝ oragir.news


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
1908,երիտթուրքական-հեղափոխություն,արևմտահայություն,բազմահազարանոց-ցույցեր,հայությունը-երիտթուրքերի-ցույցերում,ազատություն-հավասարություն-եղբայրություն , Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
1908 թվականի Երիտթուրքական հեղափոխության օրերին արևմտահայությունը մասնակցում էր բազմահազարանոց ցույցերին «ազատություն, հավասարություն, եղբայրություն» կարգախոսներով:
1919-1920,հայաստան,երևան,բաթումի,բաթումի-նավահանգիստ,թուրք-թաթար-թալանչիներ,բրիտանացի-զինվորների-վերահսկողության-տակ-գտնվող-զր,ամերիկյան-և-բրիտանական-մարդասիրական-օգնություն,բաթում-երևան-կյանքի-երկաթգիծը , 1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
«Ազատության պաշտպան» զրահագնացքի բրիտանական զինվորական անձնակազմը, Երևան, 1920 թ.
ամն,թուրքիայի-դաշնակից-ամն,եվրոպական-մեծ-տերություններ,թուրքիա,խորհրդային-միություն,հայոց-ցեղասպանություն,երկրորդ-աշխարհամարտ,հայկական-հարց,արևմտյան-հայաստանի-վերադարձի-ծրագիր,վահրամ-հովյան , Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Եվրոպական մեծ տերությունները և Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում են Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը։ ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերություններում կային որոշակի կնճիռներ։ Այդ համատեքստում 2021-ին ԱՄՆ-ն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, թեև գործնականում մեծ հաշվով դա ոչինչ չի տալիս Հայկական հարցին։
հայ-ադրբեջանական,կոնֆերանս․,բաքու,1919-ի,դեկտեմբերի,14 , Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական կոնֆերանսին կմասնակցեն Ֆաթալի Խան Խոյսկին, Մամեդ Հասան Հաջինսկին և Մամեդ Ռզա Վեքիլովը։
հայերը,թուրքիան,ռուսաստանը,եւ,արեւմուտքը.,հայացք,1891,թվականից , Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Ներկայացնում ենք 1891 թվականի ապրիլին ամերիկյան The Atlantic Monthly ամսագրում հրապարակված Սեմյուել Գրին Ուիլեր Բենջամինի The Armenians and the Porte հոդվածի հայերեն թարգմանությունը:
ալեքսանդր-սոլժենիցինի-նոբելյան-պատմությունը,գրականության-նոբելյան-մրցանակ,շվեդիա,խսհմ,խսհմ-գերագույն-խորհուրդ,ստալինյան-ճամբարներ,հայրենիքից-բռնի-աքսոր,ռուս-ականավոր-մտածող-և-գրող,ալեքսանդր-սոլժենիցին , Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Խորհրդային Միությունում Սոլժենիցինին Նոբելյան մրցանակ շնորհելը ռումբի պայթյունի էֆեկտ ունեցավ։ Շատերն անկեղծորեն ուրախացան ռուս վառ և ազնիվ գրողի համաշխարհային ճանաչման համար: Սակայն իշխանությունները և պաշտոնական գրական հանրությունը թշնամաբար են ընդունել Շվեդիայի ակադեմիայի որոշումը։ ԽՄԿԿ Կենտկոմը Նոբելյան մրցանակակրին վարկաբեկելու մի ամբողջ ծրագիր էր մշակել։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: