ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Որևէ մեկը Արցախից Հայաստան մտած հայաստանցի զինվորական տեսե՞լ է, այդպիսի փաստ արձանագրե՞լ է. Բաբաջանյան

Արցախում այս պահին մեկ տասնյակից քիչ ավել հայ է մնացել։ Այսօրվա դրությամբ Արցախից բռնի տեղահանվել է 100,632 արցախցի։ Որտե՞ղ մնացին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մնացած ստորաբաժանումներն ու զինծառայողները։ Որևէ մեկը, տեղական և միջազգային կազմակերպություններից, Արցախից Հայաստան մտած հայաստանցի զինվորական տեսե՞լ է, այդպիսի փաստ արձանագրե՞լ է։

Արցախում այս պահին մեկ տասնյակից քիչ ավել հայ է մնացել։ Այսօրվա դրությամբ Արցախից բռնի տեղահանվել է 100,632 արցախցի։ Որտե՞ղ մնացին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մնացած ստորաբաժանումներն ու զինծառայողները։ Որևէ մեկը, տեղական և միջազգային կազմակերպություններից, Արցախից Հայաստան մտած հայաստանցի զինվորական տեսե՞լ է, այդպիսի փաստ արձանագրե՞լ է։
 
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը:
 
«Քանի որ սեպտեմբերի 9-ին Արցախում իշխանազավթում իրականացրած ԱԺ 22 դավաճան պատգամավորներն իրենց ընտրած Արցախը լուծարած «նախագահ» կոչվածի հետ արդեն Հայաստանում են ուզում եմ մի հարց հնչեցնել։
 
Սեպտեմբերի 20-ին ձեր կողմից ընտրված իշխանության պարագլուխները՝ ԱԺ դաշնակցական նախագահ Դավիթ Իշխանյանի, նախկին նախագահներ Բակո Սահակյանի, Արկադի Ղոկասյանի, Արայիկ Հարությունյանի, ԱԱԾ տնօրենի, ՆԳ նախարարի, ԱԺ Ազգային միասնության խմբակցության առաջնորդ Սամվել Բաբայանից բացի ԱԺ բոլոր խմբակցությունների ղեկավարների մասնկցությամբ, Երևանում Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի համակարգմամբ և ռուս խաղաղապահների միջնորդությամբ համաձայնեցին կրակի դադարեցմանը՝ տարածելով հայտնի հայտարարությունը, որի երկրորդ կետում ասվում է․
 
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման գոտուց Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մնացած ստորաբաժանումների և զինծառայողների դուրսբերման և «Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի» զինված կազմավորումների կազմալուծման ու ամբողջական զինաթափման և Լեռնային Ղարաբաղի տարածքից ծանր տեխնիկայի ու սպառազինության դուրսբերման վերաբերյալ՝ դրանք շուտափույթ օգտահանելու նպատակով:
 
Արցախում այս պահին մեկ տասնյակից քիչ ավել հայ է մնացել։ Այսօրվա դրությամբ Արցախից բռնի տեղահանվել է 100 հազար 632 արցախցի։
 
Որտե՞ղ մնացին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մնացած ստորաբաժանումներն ու զինծառայողները։
 
Որևէ մեկը, տեղական և միջազգային կազմակերպություններից, Արցախից Հայաստան մտած հայաստանցի զինվորական տեսե՞լ է, այդպիսի փաստ արձանագրե՞լ է։
 
Արցախը կրակի տված այս դավաճանների խումբը ռուսների և ադրբեջանցիների դրդմամբ կրակի դադարեցման այս համաձայնության տակ ստորագրելով նպատակ էին դրել կրակի տալ նաև Հայաստանը։
 
Մենք դեռ մինչև վերջ գուցե չենք գիտակցում, թե ինչպիսի աղետ են ծրագրել ռուսների և ադրբեջանցիների այս հարճերը Հայաստանի և հայ ժողովրդի դեմ՝ կրակի դադարեցման սույն հայտարարությունը տարածելով։ Դեռ վստահ չեմ, որ աղետը անցյալում է։
 
Բայց այս, պատգամավորից մինչև «նախագահ» դավաճաններից և ոչ մեկին չթվա, որ պատասխանատվության չի կանչվելու։
 
Մեկ առ մեկ մի մարդու պես պիտի պատասխան տան։
 
Հայաստանի քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպությունները պետք է հետամուտ լինեն, որ այս դավաճան հայրենավաճառները՝ իրենց հայաստանյան տերերի հետ պատասխանատվության կանչվեն»,- ասված է գրառման մեջ։
 
Աղբյուր՝ armtimes.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանն,ամեն,ինչ,անում,է,որպեսզի,խուսափի,հայաստանի,հետ,երաշխավորված,խաղաղության,պայմանագիր,կնքելուց․,պատգամավոր , Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
թուրքիա,անկարա,իրաք,քուրդ-զինյալների-դեմ-պայքար,քուրդիստանի-բանվորական-կուսակցություն,քբկ,pkk,թուրքիայի-արտգործնախարար,հաքան-ֆիդան,իրաքի-արտաքին-քաղաքական-գերատեսչության-ղեկավար,ֆուադ-հուսեյն , Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
իշխան,սաղաթելյանը,գեղարքունիքում,փորձել,է,արդարանալ,և,իր,նոր,«նապառնիկ»,լևոն,քոչարյանի,հետ,ժողովրդին,նախապատրաստել,ռևանշի,չորրորդ,փորձին , Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
ադրբեջանը,դժկամություն,է,ցուցաբերում.,կոստանյան , Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի,մեր,ժառանգած,բանակցային,բովանդակությամբ,արդեն,իսկ,լղ-ի,պետական,կարգի,լուծարման,գործընթացը,սկսված,փաշինյան , 2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
ուր,հիմա,լեռնային,ղարաբաղի,քաղաքացիական,բնակչությունը․,նիկոլ,փաշինյանն,անդրադարձել,ռդ,ագն-ի,հնչեցրած,մեղադրանքներին ,  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: