ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Շունը շան թաթ չի կծի

Բաքուն ոչ միայն ռուսական զենքը, այլև հենց ռուսական՝ այսպես կոչված խաղաղապահ զորախումբն օգտագործեց Հայաստանի դեմ։ Ի դեպ, Բաքուն նաև այդ զինատեսակներով սպանեց բազմաթիվ ռուս զինվորականների։ Մոսկվայում այս ամենը չնկատելու են տալիս, չեն նկատում, որովհետեև ինչպես ժողովրդական խոսքն է ասում՝ «շունը շան թաթ չի կծի»։

«Հեռախոսազրույց եմ ունեցել Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ և իմ շնորհակալությունը հայտնել Ադրբեջանի կողմից ցուցաբերվող զգալի մարդասիրական օգնության, մասնավորապես՝ ձմռանն ընդառաջ էներգետիկայի ոլորտին ցուցաբերված աջակցության համար»։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Ընդհանրապես, Ալիևը ուկրաինական պատերազմից հետո բազմաթիվ անգամներ է աջակցել Կիևին։ Ադրբեջանն Ուկրաինա է ուղարկել հումանիտար բեռներ, նաև որոշակի զինատեսակներ, բացի այդ միջազգային հարթակներում պաշտոնական Բաքուն գրեթե միշտ աջակցել և աջակցում է Կիևին։
 
Ադրբեջանն ու Ուկրաինան ինքնիշխան պետություններ են, և յուրաքանչյուրն ինքն է որոշում ինչպիսի քաղաքականություն վարել։ Այստեղ, թերևս անհարմար վիճակում, իսկ ավելի ճիշտ հայտնի կենդանու դերում են հայտնվել Մոսկվայի իշխանության քարոզիչները, հատկապես՝ այսպես կոչված հայազգի քարոզիչները, որոնք արդեն տևական ժամանակ ագրեսիվ հռետորաբանությամբ ռուսական հեռուստաեթերներից հարձակվում են Հայաստանի իշխանությունների վրա։
 
Հայաստանը միայն բոլորովին վերջերս Ուկրաինա հումանիտար բեռ ուղարկեց, իսկ Հայաստանի վարչապետի կինն այցելեց Ուկրաինա՝ մարդասիրական նկատառումներով։ Սա հունից հանեց կրեմլապաշտ «սոլովյովանմաններին» ու տարատեսակ «մարգոներին»։ Պուտինի անձնական օգտագործման քարոզիչները Հայաստանին մեղադրում են իրենց թշնամի երկիր հումանիտար բեռ ուղարկելու համար, սակայն մոռանում են, կամ չեն ուզում բարձրաձայնել, թե ոնց է Մոսկվայի սիրելի Ալիևը՝ ոտքերը սրբում իրենց վրա։ Այդ նույն մարդիկ ծպտուն չեն հանում, երբ իրենց սիրելի Ալիևը սեր է խաղում Զելենսկու հետ։
 
Երբ տարիներ շարունակ Ռուսաստանը հարձակողական հզոր զենքերով զինում էր Ադրբեջանին՝ Ռուսաստանի տարբեր տրամաչափի չինովնիկներ դա ներկայացնում էին որպես բիզնես և հավատացնում էին, որ Բաքուն դրանք չի օգտագործի Հայաստանի դեմ։ Բաքուն ոչ միայն ռուսական զենքը, այլև հենց ռուսական՝ այսպես կոչված խաղաղապահ զորախումբն օգտագործեց Հայաստանի դեմ։ Ի դեպ, Բաքուն նաև այդ զինատեսակներով սպանեց բազմաթիվ ռուս զինվորականների։ Մոսկվայում այս ամենը չնկատելու են տալիս, չեն նկատում, որովհետեև ինչպես ժողովրդական խոսքն է ասում՝ «շունը շան թաթ չի կծի»։ 
 
Եվ այսքանից հետո այսօր մեղադրել Հայաստանին՝ Ուկրաինա հումանիտար բեռ ուղարկելու, կամ Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու համար՝ առնվազն անբարոյականություն է, թեպետ բարոյականության սահմանը մեր ոխերիմ բարեկամը վաղուց է հատել։
 
Մկրտիչ Իսրայելյան
 
 
Աղբյուր՝ zarkerak.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանն,ամեն,ինչ,անում,է,որպեսզի,խուսափի,հայաստանի,հետ,երաշխավորված,խաղաղության,պայմանագիր,կնքելուց․,պատգամավոր , Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
թուրքիա,անկարա,իրաք,քուրդ-զինյալների-դեմ-պայքար,քուրդիստանի-բանվորական-կուսակցություն,քբկ,pkk,թուրքիայի-արտգործնախարար,հաքան-ֆիդան,իրաքի-արտաքին-քաղաքական-գերատեսչության-ղեկավար,ֆուադ-հուսեյն , Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
իշխան,սաղաթելյանը,գեղարքունիքում,փորձել,է,արդարանալ,և,իր,նոր,«նապառնիկ»,լևոն,քոչարյանի,հետ,ժողովրդին,նախապատրաստել,ռևանշի,չորրորդ,փորձին , Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
ադրբեջանը,դժկամություն,է,ցուցաբերում.,կոստանյան , Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի,մեր,ժառանգած,բանակցային,բովանդակությամբ,արդեն,իսկ,լղ-ի,պետական,կարգի,լուծարման,գործընթացը,սկսված,փաշինյան , 2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
ուր,հիմա,լեռնային,ղարաբաղի,քաղաքացիական,բնակչությունը․,նիկոլ,փաշինյանն,անդրադարձել,ռդ,ագն-ի,հնչեցրած,մեղադրանքներին ,  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: