ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Արցախը վաճառողները զոհասեղանին են փորձում դնել Հայաստանի ինքնիշխանությունն ու պետականությունը

Լեռնային Ղարաբաղում կատարվող ողբերգական իրադարձությունների ֆոնին, երբ ամբողջ պետական կառավարման համակարգը, հարյուրավոր կամավորներ, հասարակական կազմակերպություններ ամենօրյա ծանր աշխատանք են իրականացնում մեր հայրենակիցներին դիմավորելու, առաջնային կարիքները հոգալու և կացարան տրամադրելու ուղղությամբ՝  ընդդիմությունը կրկին հայտարարում է փողոց դուրս գալու մասին

Լեռնային Ղարաբաղում կատարվող ողբերգական իրադարձությունների ֆոնին, երբ ամբողջ պետական կառավարման համակարգը, հարյուրավոր կամավորներ, հասարակական կազմակերպություններ ամենօրյա ծանր աշխատանք են իրականացնում մեր հայրենակիցներին դիմավորելու, առաջնային կարիքները հոգալու և կացարան տրամադրելու ուղղությամբ՝ «ժողովրդի անդունդը» (թող ների մեզ Տիգրան Արզաքանցյանը- հեղ.) խանգարած ընդդիմությունը կրկին հայտարարում է փողոց դուրս գալու մասին, չնայած օրեր առաջ, այսպես կոչված, ազգային կոմիտեն հանրահավաք չանելու պատճառ էր նշել այն, թե իբր իր աջակիցներով և անդամ կազմակերպությունների ներուժով, հնարավորությունների սահմաններում լծվել է հումանիտար աղետի հաղթահարման գործին։
 
Եթե ընդդիմութան տրամաբանությամբ շարժվենք՝ ստացվում է, որ այս պահին ԼՂ բնակչության շուրջ հումանիտար աղետը հաղթահարված է, որովհետև նրանք այդ պատճառաբանությամբ էին «արձակուրդ վերցրել»։ Սակայն, երբ ակնդետ հետևում ենք նրանց գործողություններին՝ տեսնում ենք, որ աղետը հենց իրենց շարքերում էր՝ հաշվի առնելով, որ իշխանության հրաժարականի պահանջով այս անգամ կրկնակի քիչ մարդ կարողացան բերել հրապարակ, քան 44-օրյա պատերազմից հետո ինչը հաստատ դուր չի եկել իրենց վերին էշելոնին։ Վերջիններիս գոհացնելու, զայրույթը առաջ չբերելու համար նրանք իրենց մեկօրյա արձակուրդն օգտագործեցին այս օրերին լուռ, ավագանու ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած Հայկ Մարությանի հետ բանակցությունների համար։ Բայց այս մասին՝ մի քիչ ավելի ուշ։
 
Այնուամենայնիվ հասկանանք՝ ինչու է աղմկում խորհրդարանական ընդդիմությունը, այն ժամանակ, երբ հյուսիսից սառը քամիներ են փչում կամ, ինչպես ասվում է հայտնի սերիալում՝ “Winter is Coming” (թարգմանաբար՝ «ձմեռը մոտ է»՝ հայտնի խոսքեր «Գահերի խաղը» սերիալից): Այն ընդդիմությունը, որը ոչ մի  գնահատական չտվեց իր գաղափարական ու կուսակացական գործիչ Սամվել Շահրամանյանի բառիս բուն իմաստով ազգակործան քայլերին և կրկին Հայաստանի իշխանության գրպանը գցեց Արցախում տեղի ունեցածը։
 
Շատ հեռու չգնանք. երեկ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Հռոմի ստատուտի վավերացմանը և ինչպես սպասվում էր՝ Կրեմլը դրա հնարավոր վավերացումը Հայաստանի կողմից թշնամական որակեց և, ըստ էության, ակնակալում էր, որ ՀՀ Ազգային ժողովում կլինեն ուժեր, որոնք կվիժեցնեն Հայաստանին օդ ու ջրի պես անհրաժեշտ այդ փաստաթուղթը։
 
Եվ Մոսկվայի գործակալական ցանցի արձագանքը չուշացավ՝ Քոչարյանի «Հայաստան» խմբակցությունը հակասահմանադրական որակեց Հռոմի կանոնադրության վավերացման գործընթացը, չնայած ՍԴ-ն ամիսներ առաջ այն երկրի Մայր օրենքին համապատասխան էր ճանաչել․ «Իսկ Սահմանադրության փոփոխություններով Հռոմի ստատուտին միանալու մեխանիզմի գործադրման պարագայում, այն կարող է իրականացվել բացառապես վերը նշված բազմաթիվ ռիսկերը լիարժեքորեն բացահայտելու, դրանց բացասական հետևանքները Հայաստանի և Արցախի համար չեզոքացնելու կամ առնվազն նվազագույնի հասցնելու դեպքում միայն», - հայտարարել էին Քոչարյանի խմբակցությունից, չպարզաբանելով, թե ինչպես կարող է ստատուտը բացասական հետեւանք ունենալ Արցախի համար, երբ այն հենց իրենց դաշնակցական նախագահի հրամանագրով հունվարի 1-ից դադարելու է գոյություն ունենալ։
 
Իսկ Սերժ Սարգսյանի ՀՀԿ-ն շատ ավելի անկեղծ գտնվեց այս օրերին, ինչպես նախկինում, երբ Վանեցյանը պատերազմից հետո ասել էր, որ Նիկոլ Փաշինյանը ավելի լավ է թողներ Արցախն Ադրբեջանին, բայց որևէ բան չստորագրեր (11.11.2020)։
 
Նույն Վանեցյանը և Սերժ Սարգսյանը առաջինն անհամբերությամբ շնորհավորեցին Արցախում իշխանությունը 22 քվեով ուզուրպացրած Սամվել Շահրամանյանին, ապա՝ ոչ մի բառ չասացին վերջինիս կողմից Արցախը ապօրինի հրամանագրով, ձեռքի մեկ շարժումով լուծարելու, ռուսների միջնորդությամբ Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ։
 
Իսկ Հռոմի ստատուտի վավերացումը սվիններով ընդունեցին՝ հայտարարելով, որ դա անդառնալի հարված կլինի ՌԴ-ի հետ հարաբերություններին (այն նույն ՌԴ-ի, ում միջնորդությամբ կորցրինք Արցախը, ում միջնորդությամբ տասնյակ մարդկանց գերեվարեցին ադրբեջանցիները, ում միջնորդությամբ տասնյակ հազարավոր ընտանիքներ բռնի տեղահանվեցին Արցախից)։ «Ակնհայտ է, որ վավերացնելով Հռոմի կանոնադրությունը՝ Հայաստանի իշխանությունները միտումնավոր կերպով գնում են ՌԴ-ի հետ մեր դաշնակցային հարաբերությունները հարվածի տակ դնելու քայլի, ինչը ճակատագրական հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի համար»,- հավելել էր ՀՀԿ գործադիր մարմինը, միանալով ՌԴ նախագահ Պուտինի պաշտպանությանը, ում, իրականում, ոչինչ էլ չի սպառնում Հայաստանի Հանրապետություն այցելելու դեպքում, ինչի մասին բազմիցս հայտարարել են ՀՀ իշխանության ներկայացուցիչները։
 
Այժմ, ինչպես վերը խոստացել էինք՝ Հայկ Մարությանի մասին։ Այս մասով ևս փողոցային ընդդիմությունը Մոսկվայի սրտով է շարժվում. հեղափոխականի անվան տակ դարձյալ քաղաքականություն մտած Հայկ Մարությանը Քոչարյանի շարժման հետ  տապալելու է սպասվող ավագանու նիստերը, ինչը Երևանի կառավարմանը նման ծանր իրավիճակում հարված կլինի եւ քաղաքական նոր ցնցումները նոր ընտրությունների ժամանակ շատ հավանական կդառնան։
 
Այսպիսով, եկեք արձանագրենք՝ Ալիևին հնարավոր պատասխանատվության ենթարկելը անընդունելի է Մոսկվայի և Երևանում արյան ու իշխանության ծարավ մնացած ընդդիմադիրների համար, իսկ թե ովքեր վաճառեցին Արցախը՝ ժամանակը ցույց տվեց և դեռ ցույց կտա։
 
Աղբյուր՝ araratnews.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանն,ամեն,ինչ,անում,է,որպեսզի,խուսափի,հայաստանի,հետ,երաշխավորված,խաղաղության,պայմանագիր,կնքելուց․,պատգամավոր , Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
թուրքիա,անկարա,իրաք,քուրդ-զինյալների-դեմ-պայքար,քուրդիստանի-բանվորական-կուսակցություն,քբկ,pkk,թուրքիայի-արտգործնախարար,հաքան-ֆիդան,իրաքի-արտաքին-քաղաքական-գերատեսչության-ղեկավար,ֆուադ-հուսեյն , Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
իշխան,սաղաթելյանը,գեղարքունիքում,փորձել,է,արդարանալ,և,իր,նոր,«նապառնիկ»,լևոն,քոչարյանի,հետ,ժողովրդին,նախապատրաստել,ռևանշի,չորրորդ,փորձին , Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
ադրբեջանը,դժկամություն,է,ցուցաբերում.,կոստանյան , Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի,մեր,ժառանգած,բանակցային,բովանդակությամբ,արդեն,իսկ,լղ-ի,պետական,կարգի,լուծարման,գործընթացը,սկսված,փաշինյան , 2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
ուր,հիմա,լեռնային,ղարաբաղի,քաղաքացիական,բնակչությունը․,նիկոլ,փաշինյանն,անդրադարձել,ռդ,ագն-ի,հնչեցրած,մեղադրանքներին ,  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: