ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
«Արայիկ Հարությունյանին զանգում են ФСБ-ի 5-րդ ծառայությունից և ասում են՝ հերիք ա, դու չես կարա, որովհետև մեր էն մյուս շպիոնները մեզ զեկուցում են, որ դու խաբում ես մեզ»․ Սամվել Բաբայան

Սամվել Բաբայանը պատմեց, որ ԼՂ նակխին նախագահները և Արայիկ Հարությունյանը հավաքվել են գիշերով և որոշել իշխանափոխություն անել։

Արցախի «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց, որ Հայաստան է ժամանել Հակարիի կամրջով, ինչպես բոլորը, առանց քողարկվելու։ Ադրբեջանցի սահմանապահները ոչ իր, ոչ որևէ այլ մարդու անձնագիր չեն ստուգել։ 


Ապա Բաբայանը անդրադարձավ մյուս կարևոր թեմաներին։ 

 
Արայիկ Հարությունյանի հրաժարական

 
«Արայիկ Հարությունյանին զանգում են ФСБ -ի 5-րդ ծառայությունից, որը համակարգում է ամբողջ ԱՊՀ-ն և ասում են Հարությունյանին՝ հերիք ա, դու չես կարա, որովհետև մեր դեսանտնիկները, էն մյուս շպիոնները մեզ զեկուցում են, որ դու խաբում ես մեզ։ Կոնկրետ՝ առաջվա նախագահները զեկուցում են, որ Արայիկը ձեզ լրիվ չի զեկուցում, ճիշտը չի պատմում, մենք ավելի ճիշտը կպատմենք։ Սրան հանում են, բերում են նորին», - ասաց Սամվել Բաբայանը։

 
Անդրադառնալով Ռուբեն Վարդանյանին էլ ասաց, որ վերջինիս նույնպես Ռուսաստանն է Արցախ ուղարկել, հիմա էլ տարբերակներ են փնտրում նրան ԼՂ-ից դուրս բերելու համար։ «Բա հիմա խի՞ ա զբաղվում, որ Ռուբեն Վարդանյանը դուրս գա․ չէ՞ որ էն ժամանակ հրաժարվավ, որ իր գործակալը չի»։


Սամվել Բաբայանը պատմեց, որ ԼՂ նակխին նախագահները և Արայիկ Հարությունյանը հավաքվել են գիշերով և որոշել իշխանափոխություն անել։ «Նույն մարդիկ են, նույն գործակալության տակ են ։ Ամսի 9-ի  գիշերը ինձ կանչում են պառլամենտ՝ քաղաքական 4 ուժ և դաշնակցական Դավիթ Իշխանյանը, որ պառլամենտի նախագահ էր նստել, ինձ ասում են, որ Բաքվից հրահանգ են ստացել, որ եթե ընտրեն էսինչին նախագահ, ուժ են կիրառելու։ Իրանք էլ ինձ ասում են, որ մենք էս 5-ով վերցնում ենք մեր վրա», - ասաց Բաբայանն ու նշեց, որ այդ 5-ի մեջ են մտել ներկայիս փոխպետնախարար Արթուր Հարությունյանը, Աշոտ Ղուլյանը, Հակոբ Հակոբյանը և Դաշնակցության ԱԺ խմբակցության նախագահը, ինչպես նաև՝ Դավիթ Իշխանյանը։


«22 դեպուտատի հետ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանն ու Սամվել Շահրամանյանը՝ ինչպես նաև էն 4-ը պետք է ամբողջովին կանգնեն դատարանի առաջ», - ասաց Սամվել Բաբայանը։
 
Աղբյուր՝ civic.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանն,ամեն,ինչ,անում,է,որպեսզի,խուսափի,հայաստանի,հետ,երաշխավորված,խաղաղության,պայմանագիր,կնքելուց․,պատգամավոր , Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
թուրքիա,անկարա,իրաք,քուրդ-զինյալների-դեմ-պայքար,քուրդիստանի-բանվորական-կուսակցություն,քբկ,pkk,թուրքիայի-արտգործնախարար,հաքան-ֆիդան,իրաքի-արտաքին-քաղաքական-գերատեսչության-ղեկավար,ֆուադ-հուսեյն , Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
իշխան,սաղաթելյանը,գեղարքունիքում,փորձել,է,արդարանալ,և,իր,նոր,«նապառնիկ»,լևոն,քոչարյանի,հետ,ժողովրդին,նախապատրաստել,ռևանշի,չորրորդ,փորձին , Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
ադրբեջանը,դժկամություն,է,ցուցաբերում.,կոստանյան , Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի,մեր,ժառանգած,բանակցային,բովանդակությամբ,արդեն,իսկ,լղ-ի,պետական,կարգի,լուծարման,գործընթացը,սկսված,փաշինյան , 2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
ուր,հիմա,լեռնային,ղարաբաղի,քաղաքացիական,բնակչությունը․,նիկոլ,փաշինյանն,անդրադարձել,ռդ,ագն-ի,հնչեցրած,մեղադրանքներին ,  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: