ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Թավիշը որպես «մեղավոր» հմտորեն հանրային դաշտ են գցել ՀՀ-ի ու Արցախի հանդեպ արյունոտ ծրագրեր ունեցողները. Բաբաջանյան

Հայաստանի ներքաղաքական կյանքում ստեղծված իրավիճակի համար որպես հիմնական «մեղավոր» նշանակված թավիշը հմտորեն գցվել է մեր հանրային դաշտ այն արտաքին ուժերի կողմից, որոնք ունեն Հայաստանի ու Արցախի հանդեպ արյունոտ ծրագրեր:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Հանուն հանրապետության» կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանը՝ շարունակելով.
«Հայաստանի օրվա իշխանության գերխնդիրն է տուրք չտալ այդ ծուղակին, հատկապես, որ ծուղակները որպես կանոն հմտորեն ու գեղեցիկ, գայթակղիչ մշակված են ու փաթեթավորված:
Հայաստանի գերխնդիրը մնում է ներսը, որտեղ մեզ համար գերազանցապես դրսից պատրաստվել ու պատրաստվում են շատ գայթակղիչ փաթեթավորված ծուղակներ։
2018թ․ Հայաստանում տեղի ունեցած բացառիկ փոփոխությունը՝ անարյուն, թավշյա լինելու հանգամանքով մնում է բացառիկ, որքան էլ շատերը հեգնեն կամ թիրախավորեն տարբեր նպատակներով, չեն մարսելու շատ տարբեր շրջանակներ, ամենատարբեր պատճառներով: Որովհետեւ արյունը, այսպես ասած ոչ թավիշը, բռնությունը եղել և մնում է Հայաստանը կառավարելի, վերահսկելի պահելու, դարձնելու գրավականը:
Այլ կերպ ասած, ոչ բռնին, թավշյան Հայաստանի գործնականում մազից կախված ինքնիշխանությունը վերականգնելու միջոց է, ինչքան էլ կտրուկ, կոշտ, բիրտ միջոցները թվան հրապուրիչ, գայթակղիչ եւ հոգեբանական առումով բավարարող:
Այդ բոլորը նկատի ունենալով՝ պետք է արձանագրել, որ Հայաստանի համար չկա, չի եղել ու չի լինելու սոսկ ներքին կամ սոսկ արտաքին քաղաքական իրավիճակ, լինելու է քաղաքական վիճակ՝ արտաքին շատ ուժեղ խաղացող-մրցակիցներով կամ գործընկերներով:
Այս համատեքստում անընդհատ լինելու են Հայաստանը թավիշի ամենևին ոչ բացարձակ, բայց հնարավորինս պաշտպանիչ ռեժիմից դիմակայության ուժային բախման ռեժիմի տանող փորձեր, սադրանքներ:
Հայաստանի ներսում և դրսում որոշ մարդիկ, խմբեր եւ երկրներ Հայաստանում անարյունը չեն մարսում, ոչ մի կերպ չեն մարսում»,- ասված է գրառման մեջ։


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանն,ամեն,ինչ,անում,է,որպեսզի,խուսափի,հայաստանի,հետ,երաշխավորված,խաղաղության,պայմանագիր,կնքելուց․,պատգամավոր , Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
թուրքիա,անկարա,իրաք,քուրդ-զինյալների-դեմ-պայքար,քուրդիստանի-բանվորական-կուսակցություն,քբկ,pkk,թուրքիայի-արտգործնախարար,հաքան-ֆիդան,իրաքի-արտաքին-քաղաքական-գերատեսչության-ղեկավար,ֆուադ-հուսեյն , Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
իշխան,սաղաթելյանը,գեղարքունիքում,փորձել,է,արդարանալ,և,իր,նոր,«նապառնիկ»,լևոն,քոչարյանի,հետ,ժողովրդին,նախապատրաստել,ռևանշի,չորրորդ,փորձին , Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
ադրբեջանը,դժկամություն,է,ցուցաբերում.,կոստանյան , Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի,մեր,ժառանգած,բանակցային,բովանդակությամբ,արդեն,իսկ,լղ-ի,պետական,կարգի,լուծարման,գործընթացը,սկսված,փաշինյան , 2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
ուր,հիմա,լեռնային,ղարաբաղի,քաղաքացիական,բնակչությունը․,նիկոլ,փաշինյանն,անդրադարձել,ռդ,ագն-ի,հնչեցրած,մեղադրանքներին ,  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: