ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Պահանջվում է հանրային ու քաղաքական միասնականություն ու կոնսոլիդացիա՝ չանել թշնամիներից ոչ մեկի ուզածը․ Ստյոպա Սաֆարյան

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

1. Ադրբեջանական զինուժի մոբիլիզացում Արցախի ու Հայաստանի սահմանների երկայնքով

2. Անընդհատ քարոզչական հարձակումներ Արցախի ու Հայաստանի ուղղությամբ, թե իբր հայկական կողմը խախտել է հրադադարի ռեժիմն ու կրակել ադրբեջանական դիրքերի վրա, 

3. Ռուսաստանի հեռուստաեթերներից սպառնալիքներ Հայաստանի ուղղությամբ, 

4. Երևանին վերջնագրով ներկայացված «խաղաղության» պայմանագիր, իսկ Ստեփանակերտին ներկայացված «զինաթափման» վերջնագիր, 

5. Ստեփանակերտի ու Արցախի հայկական բնակավայրերի, դիրքերի հրթիռակոծում

6. Ռուս խաղաղապահների կողմից կոորդինատների փոխանցում Ադրբեջանի ԶՈՒ-ին ու Ալիևի կողմից «խաղաղապահների» տեղեկացում
Ադրբեջանի ԶՈՒ «հակաահաբեկչական գործողության» մասին....

Այս ամենը Երևանում ՏԻՄ ընտրություններից անմիջապես հետո՝ հաշվարկով, որ եթե 70 տոկոսը չի մասնակցել ընտրություններին, ուրեմն «մերժում է» իշխանություններին, հետևաբար արտաքին ֆորսմաժորով նրանց կարելի է հանել փողոց ու Հայաստանում հեղաշրջում անել, մանավանդ եթե ռուսական թողտվությամբ Արցախում իրականացվի ցեղասպանություն և/կամ էթնիկ զտում...
Արդ, պահանջվում է

1. Հանրային ու քաղաքական միասնականություն ու կոնսոլիդացիա

2. Չանել թշնամիներից ոչ մեկի ուզածը՝ Ալիևը հավանաբար ուզում է Հայաստանի ռազմական միջամտություն ու նոյեմբերի 9-ի չեղարկում, որպեսզի արդարացնի Հայաստանի վրա իր հարձակումը, Ռուսաստանն ուզում է, որ դա տեղի ունենա ու իրեն ազատի Արցախում խաղաղապահի պարտականություններից ու հանդես գա որպես խաղաղապահ Հայաստան-Ադրբեջան պատերազմում՝ այս անգամ էլ ստանալով Սյունիքը որպես ռուսական պատասխանատվության գոտի ու տապալելով Հայաստանի օրինական ընտրված իշխանություններին, 

3. Նույնը բացառել քաղաքական եղանակներով՝ թույլ չտալով որևէ շարասյան սինխրոն թիկունքում ընդդիմադիր-ներքաղաքական գործընթացներ սկսելու համար, որոնք կկրկնեն 44-օրյա պատերազմի շրջանում 13+-ի ու ապա հետպատերազմյան շրջանում 17+-ի արածը, 

4. Քաղաքական ու հասարակական ազդեցիկ ուժերը պետք է ձևավորեն Հանուն հայոց պետականության խորհուրդ՝ թույլ չտալով հասարակությանը մոլորեցնել, 

5. Հիպերակտիվ արտաքին քաղաքականություն Արցախ միջազգային խաղաղապահներ բերելու ուղղությամբ:
Մարգարիտա Սիմոնյանի «համազարկն» ու այսօր առավոտյան «ընդդիմադիրների» հանրահավաքային անոնսի միջև կապերը ստույգ ճանաչեք ու լուրջ ընդունեք:

Իսկ նրանք, ովքեր մասնակից կդառնան Հայոց պետականության գաղութացմանը, թող միշտ հիշեն՝ որպես մսաղացի միս իրենք ու իրենց որդիները, ամուսինները պահանջված են ուկրաինական ճակատ տանելու համար, խելքները թող գլուխները հավաքեն ու փայփայեն հայոց պետականությունը:
civic.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանն,ամեն,ինչ,անում,է,որպեսզի,խուսափի,հայաստանի,հետ,երաշխավորված,խաղաղության,պայմանագիր,կնքելուց․,պատգամավոր , Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
թուրքիա,անկարա,իրաք,քուրդ-զինյալների-դեմ-պայքար,քուրդիստանի-բանվորական-կուսակցություն,քբկ,pkk,թուրքիայի-արտգործնախարար,հաքան-ֆիդան,իրաքի-արտաքին-քաղաքական-գերատեսչության-ղեկավար,ֆուադ-հուսեյն , Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
իշխան,սաղաթելյանը,գեղարքունիքում,փորձել,է,արդարանալ,և,իր,նոր,«նապառնիկ»,լևոն,քոչարյանի,հետ,ժողովրդին,նախապատրաստել,ռևանշի,չորրորդ,փորձին , Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
ադրբեջանը,դժկամություն,է,ցուցաբերում.,կոստանյան , Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի,մեր,ժառանգած,բանակցային,բովանդակությամբ,արդեն,իսկ,լղ-ի,պետական,կարգի,լուծարման,գործընթացը,սկսված,փաշինյան , 2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
ուր,հիմա,լեռնային,ղարաբաղի,քաղաքացիական,բնակչությունը․,նիկոլ,փաշինյանն,անդրադարձել,ռդ,ագն-ի,հնչեցրած,մեղադրանքներին ,  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: