ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Արցախի փրկության ծրագրի փոխարեն՝ կենացներ, երգեր, ատելությամբ լի ու վրեժի կոչով ելույթներ՝ Արցախում Լավրովի պլանը գլուխ բերելու, իսկ Հայաստանը գուբերնիայի վերածելու օրակարգով

Արցախի անկախության տարեդարձի առթիվ ՀՅԴ-ի հրավիրած հանրահավաքը, ինչպես կանխատեսվում էր, «Արցախ» բառը հոլովելով, Արցախում ստեղծված իրավիճակը շահարկելով, օրվա խորհուրդը պատրվակ օգտագործելով ՀՀ-ում իշխանափոխության հարցը նորից օրակարգ բերելն էր։

Հատկանշական է, որ ռուս-ադրբեջանական համատեղ օպերացիայի հետեւանքով  հումանիտար աղետի գոտու վերածված Արցախի փրկության համար որեւէ կոնկրետ ծրագիր, ճանապարհային քարտեզ այդպես էլ չհնչեց հանրահավաքում ելույթ ունեցած արցախասերների կողմից։ 

Հանրահավաքի կազմակերպիչները, մինչդեռ, հոգացել էին, որ միջոցառման ժամանակ հնչեն իշխանության նկատմամբ ակնհայտորեն  ատելությամբ լցած ու  վրեժի կոչող ելույթներ։  44-օրյա պատերազում զոհված զինվորներից մեկի՝ Վաչագան Մանուկյանի հայրը՝ Խաչիկ Մանուկյանն, օրինակ, առաջարկեց․ «ՔՊ-իստներին տանք, Արցախն ու Հայաստանը պահենք։  Եւ ինչքան շուտ տանք, էնքան մենք հաջողություններ շուտ ենք ունենալու»։  Նրա այս՝ «փրկության ծրագիրը» «այո»-ներով ու ծափահարություններով ընդունվեցին հանրահավաքի մասնակիցներից կողմից, որոնց  թվում էին նաեւ ՀՀ նախկին նախագահներ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը։  Ի դեպ, մինչեւ հանրահավաքի մեկնարկը Սերժ Սարգսյանը կրկին հայտնեց իր հավատարմությունը իշխանափոխության օրակարգին, շարունակեց պահանջել, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա։ Նախկին նախագահը, սակայն, մեկ պարզ ու շատ կարեւոր հարցի՝ ի՞նչ լուծում եք առաջարկում ստեղծված իրավիճակում՝ այդպես էլ հոդաբաշխ պատասխան չտվեց՝ ցրելով լրագրողի հարցը․  «Մամուլ նայո՞ւմ եք դուք, ես դրա մասին բազմաթիվ անգամ ասել եմ, հիմա կրկնեմ, ի՞նչ ասեմ, պտի փոխվի Հայաստանի ղեկավարությունը, եւ դրանից հետո ամեն ինչ կընկնի իրա տեղը»։ Արդ, ո՞րն է ՀՀ մերժված նախագահի եւ ռեւանշիտ մյուս ընդդիմադիր գործիչների «լուծումը»․ ըստ էության՝ այն,  ինչի մասին վերջիններս աղաղակում են 2018-ի հեղափոխությունից եւ մասնավորապես  44-օրյա պատերազմից հետո՝ «Նիկոլ, հեռացիր, իշխանությունը տուր մեզ, կգանք, մենք մեր իմացածով «սաղ կքցենք տեղը», կամ, ինչպես կասեր  ՀՀ երկրորդ նախագահը՝ «երկիրը նորից «թարազուի կբերենք»։  Բայց թե ինչն  ինչպես են պատրաստովում «տեղը գցել»,  եւ ամենակարեւորը՝ ումով,  այդպես էլ պարզ չի դառնում։  Օրինակ,  քիլլեր են վարձելու Ալիեւին լիկվիդացնե՞ն՝ ազատվելով դեստուկտիվ բանակցողից  եւ բանակցությունները սկսելով «սեփական կետից», մահապարտների բրիգա՞դ են ուղարկելու Լաչինի միջանցքը բացելու համար՝ստանձնելով  այդ բրիգադի  հրամանատարությունը,  Պուտինին են բաշխելու ՀՀ ինքնիշխանության վերջին փշրանքնե՞րը, թե՞ դիմելու են այլմոլորակային քաղաքակրթություններին՝ ակնկալելով նրանց վերերկրային միջամտությունը Արցախի փրկության հարցում։   
Հանրահավքում իր մտքի գոհաներով երեկ փայլատակեց  մեկ այլ ընդդիմադիր գործիչ՝ ՀՓՇ-ի չկայացած վարչապետ Վազգեն Մանուկյանը, եւ, ինչպես միշտ,  մեղանչեց   ճշմարտության ու բարոյականության առաջ։ Նա նախ 120 հազար արցախցիների պայքարը համաշխարհային պատմության էջերում «ոսկի տառերով գրվելու արժանի» վարքագիծ համարեց, ապա դարձավ ՀՀ իշխանության ցուցաբերած վարքագծին եւ, թող ներվի ասել՝ բարբաջեց․ «Իսկ ինչ է այդ ժամանակ հայտարարում ՀՀ ղեկավարությունը, պարզ բան՝ Ղարաբաղը թողնենք, խաղաղ ապրենք։ Դա ոչ միայն բարոյական, քաղաքական, ազգային տեսակետից սխալ է, դա սխալ է ի սկզբանե, որովհետեւ Ադրբեջանի ծրագիրը պահանջում է երկուսի ոչնչացումը, չարի վերջը, հիմար կկուի պատմություն։ 

Արցախի այս պահվածքը բերեց նրան, որ հիմա ամբողջ աշխարհը հետաքրքրվում է Արցախով։ Քո հետ խոսում են, հաշվի են նստում, եթե դու քեզ ամուր, համառ ես պահում։ Հիմա քանի որ այդպիսի վիճակ է, նոր բան է Նիկոլը մտածել, ասում է՝ մենք պետք ա անենք համաշխարհային․․․ ինչ- որ միջազգային կառույցներ, որոնք կապահովեն Արցախի բնակչության անվտանգությունը։ Սուտ է ասում, չկա այդպիսի բան, ռուսական բանակը այնտեղ կանգնած է, այդ խնդիրը չի կարողանում լուծել, ֆանսիացիները չեն կարողանում բեռներն անցկացնել, էդ ո՞նց է էդ խնդիրը միջագային կարգով լուծվում, դա անլուծելի խնդիր է»։  

Վազգեն Մանուկյանը, փաստորեն, Արցախի հարցի վերաբերյալ ՀՀ դիրքորոշման մասին տեղեկացված չէ, այլապես վերոնշյալ  կցկցտուր նախադասությունը չէր արտածի։ «Միջազգային, համաշխարհային կառույցներ» ասելով,   ենթադրում ենք, նկատի ունի միջնորդ երկրների առաջարկը Բաքու-Ստեփանակերտ երկխոսության մասին, որի առնչությամբ   ՀՀ կառավարությունն իր հերթին առաջարկում է՝ երկխոսությունը պետք է տեղի ունենա միջազգային մեխանիզմի կիրառմամբ, միջազգային դերակատարների երաշխավորությամբ։ Եթե այս պարզ եւ լեգիտիմ առաջարկի էությունը  Վազգեն Մանուկյանի պես  խորաթափանց գործիչը ի վիճակի չէ ըմբռնել, ապա լավ կանի դադարի զբաղվել  դավադրապաշտական մտավարժանքներով, հատկապես՝ հանրահավաքների հարթակներից,  դրանք  Արցախին բացի վնասից հաստատ օգուտ չեն բերի։ Երկրորդ՝ Մանուկյանին ուզում ենք հիշեցնել, որ ՀՀ իշխանություններն են միջազգային հարթակներում եւ կառույցներում ներկայացնում եւ պաշտպանում Արցախի, 120 հազար արցախցիների  անվտանգության եւ իրավունքների հարցը, դիմում միտազգային դատական ատյաններին եւ հետամուտ լինում Արցախում ստեղծված իրավիճակի հետեւողական միջազգայնացմանը։ Իսկ ի՞նչ են անում Մանուկյանն ու նրա մյուս ընդդիմադիր գործիչները՝ բացի Երեւանի կենտրոնում միկրոֆոնների առաջ կտրիճ կտրելուց։ Ոչի՛նչ։  

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Մանուկյանի մտքի հաջորդ փայլատակումը, որին արդեն մի անգամ հանրությունը ծանոթացել է  44-օրյա պատերազմի օրերին, վերաբերում է կոմիտե ստեղծելուն, որը պետք է ձեւավորեն «ընդդիմադիր կարող ուժերը»։ Նրանք, ըստ տապալված ՀՓՇ  վարչապետացուի,  պետք է պայմանագիր կնքեն, 7-10 հոգանոց կոմիտե ստեղծեն, «որի կայացրած որոշումներին դրա մեջը մտած բոլոր կուսակցությունները պետք է ենթարկվեն»։ «Այդ կոմիտեն պետք է աշխարհին ցույց տա իր կամքը, եւ առաջին հաղթանակը այդ կոմիտեի պետք է լինի իշխանությունը փոխելը, դա մեծ հաղթանակ է լինելու։ Ձեր կարծքիով Բաքվում եւ Անկարայում ո՞նց կընկալեն իշխանություն հանելը՝ որպես մեծ պարտություն։ Այսինքն, մենք այդ  քայլով մեծ պարտության ենք բերում Բաքվին եւ Անկարային, եւ դա ամբողջ աշխարհը նորից կողջունի, կասեն՝ հայերը նորից ոտքի կանգնեցին, նրանք էն ազգն են, որի հետ կարելի է նորից գործ բռնել, իսկ այս տարածաշրջանում շատ ուժեր կան շահագռված, մենք ուժեղ լինենք, իրանք մեզ հետ կլինեն»։

Վազգեն Մանուկյանի պես «մտքի տիտանը», այո՛, ճիշտ է ասում, տարածաշրջանում շատ ուժեր կան, որոնք շահագրգռված են, բայց՝  ՀՀ-ի պետականության կորստով, ՀՀ-ն լուծարելու ու կուլ տալու պլաններ ունեն, անթաքույց հայտարարում են այդ մասին։ Եւ  եթե ՀՀ-ում գործող ռեւանշիստներին հաջողվի այդ պլանի իրագործմանը աջակցել, ապա նրանց ծառայությունները հավուր պատշաճի կվարձատրվեն իրենց հետ «գործ բռնած» շահագրգիռ ուժերի կողմից՝ Մանուկյանն ու մյուսները կվերանշանակվեն  կոմիտեի անդամի պաշտոնում, բայց ոչ թե Հայաստանի Հանրապետության, այլ  հայկական գուբեռնիայի վերածված՝ լուծարված  Հայաստանի Հանրապետության։    

Հեղինե Մանուկյան
Հ․Գ․ Ի դեպ, ակնկալում էինք, որ հանրահավաքի ժամանակ կարկառուն ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը ի տես ամենքի՝ հարթակից կպատառոտի Արցախի ինտեգրացիայի վերաբերյալ ՌԴ ԱԳ նախարար Ս․ Լավրովի «նոր պլանը», որին Արցախը կտրուկ դեմ է արտահայտվել։ Մանուկյանը, որը, հիշեցնենք, անցյալ տարի այս օրերին համացանցից ներբեռնել էր ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի «արեւմտյան պլանն» ու առանձնակի դաժանությամբ այդ պլանը դատափետելուց հետո ԱԺ ամբիոնի առաջ այն պատառոտեց, Արցախի անկախության տոնին նվիրված  հանրահավաքում, փաստորեն, խնայեց Լավրովին էլ, նրա առաջարկած՝ Ադրբեջանին Արցախի ինտեգրման նոր պլանն էլ։ Լռությունը համաձայնության նշան է։


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանն,ամեն,ինչ,անում,է,որպեսզի,խուսափի,հայաստանի,հետ,երաշխավորված,խաղաղության,պայմանագիր,կնքելուց․,պատգամավոր , Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
թուրքիա,անկարա,իրաք,քուրդ-զինյալների-դեմ-պայքար,քուրդիստանի-բանվորական-կուսակցություն,քբկ,pkk,թուրքիայի-արտգործնախարար,հաքան-ֆիդան,իրաքի-արտաքին-քաղաքական-գերատեսչության-ղեկավար,ֆուադ-հուսեյն , Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
իշխան,սաղաթելյանը,գեղարքունիքում,փորձել,է,արդարանալ,և,իր,նոր,«նապառնիկ»,լևոն,քոչարյանի,հետ,ժողովրդին,նախապատրաստել,ռևանշի,չորրորդ,փորձին , Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
ադրբեջանը,դժկամություն,է,ցուցաբերում.,կոստանյան , Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի,մեր,ժառանգած,բանակցային,բովանդակությամբ,արդեն,իսկ,լղ-ի,պետական,կարգի,լուծարման,գործընթացը,սկսված,փաշինյան , 2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
ուր,հիմա,լեռնային,ղարաբաղի,քաղաքացիական,բնակչությունը․,նիկոլ,փաշինյանն,անդրադարձել,ռդ,ագն-ի,հնչեցրած,մեղադրանքներին ,  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: