ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Սևրի դաշնագրի ստորագրման տոնակատարությունը Երևանում. 19 օգոստոս, 1920 թ.

Օգոստոսի 19-ին Երևանը տօնում էր Միացեալ Հայաստանի դաշնագրի ստորագրումը: Վաղ առաւօտից քաղաքը ընդունել էր տօնական բնոյթ: Պետական, հասարակական հիմնարկութիւնները և տները զարդարված էին եռագոյն դրօշներով, գորգերով: Պետական, առևտրական և այլ հիմնարկութիւնները փակ էին:

ՄԻԱՑԵԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹԵԱՆ ՏՕՆԱԽՄԲՈՒԹԻՒՆԸ ԵՐԵՒԱՆՈՒՄ
 
 
Օգոստոսի 19-ին Երևանը տօնում էր Միացեալ Հայաստանի դաշնագրի ստորագրումը:
 
Վաղ առաւօտից քաղաքը ընդունել էր տօնական բնոյթ: Պետական, հասարակական հիմնարկութիւնները և տները զարդարված էին եռագոյն դրօշներով, գորգերով: Պետական, առևտրական և այլ հիմնարկութիւնները փակ էին:
 
Ժամը 10-ին պարէտային վարչութեան հրապարակն եկան զօրամասերը, երաժշտախմբի նւագով:
 
Քիչ յետոյ եկան նաև նոր համազգեստներ հագած բոյսկաուտները:
 
Ամբողջ ազգաբնակչութիւնը համարեա հաւաքվել էր հրապարակ, չնայած տիրող շոգին:
 
Ժ. 11-ին ժամանեցին զինւորական նախարարի օգնական զօրավար Հախվերդեանը, ընդհանուր հրամանատար զօր. Նազարբէկեանը, զօր. Սիլիկեանը, որոնց գալուստը նւագով և կեցցէով ողջունւեց:
 
Մի քանի րոպէ անց ժամանեցին նախարարապետ և արտաքին գործերի նախարար Հ. Օհանջանեանը և զինւորական նախարար Ռ. Տէր-Մինասեանը: Ողջոյնի նւագից յետոյ նախարարապետը ողջունեց զօրքին և ժողովրդին, որն ընդունւեց երկարատև կեցցէներով:
 
Հրապարակ ժամանեցին նաև Մերձաւոր Արևելքի օգնության կօմիտէի ներկայացուցիչները…
 
Զօրահանդէսի վայրում հաւաքւել էին օտար պետութիւնների, քաղաքային և գաւառային ինքնավարութիւնների, հասարակական հիմնարկութիւնների ներկայացուցիչները և սպայութիւնը:
 
Զօրահանդեսից առաջ նախարարապետ Հ. Օհանջանեանը ներկաներին դիմեց մի ճառով, բացատրելով օրւայ նշանակութիւնը:
 
«Հայաստանի քաջարի բանակ և քաղաքացիներ.
 
Մօտենում է մեր դարաւոր իղձերի վերջնական իրականացումը: Մենք ստացել ենք պաշտօնական տեղեկութիւն, որ օգոստոս 10-ին, Սևրում ստորագրւել է դաշնագիր, որով ճանաչւել է նաև Միացեալ Անկախ Հայաստան (երկարատև «կեցցէներ»):
 
Մենք վաղուց արդէն մեկ մարմին ու մէկ հոգի դարձած ամբողջացել էինք:
 
Բաժանումը բռնի էր և արեամբ էր պահպանւում:
 
Այժմ մեզ համար ստեղծւում են նպաստաւոր պայմաններ և մենք շուտով հնարաւորութիւն կունենանք կցել մեր այժմեան սահմաններին նաև Տաճկաստանի [Արեւմտեան Հայաստան-ԱՆԻ] հայկական գաւառները:
 
Հայ ժողովուրդը վերջին 30-40 տարւայ ընթացքում ամեն ինչ տւել է հասնելու համար այս օրւան: Այս օրւայ յաջողութեամբ մենք պարտական ենք այն ազնիւ զաւակներին, որոնք դրա համար չխնայեցին իրենց կեանքը: Նրանց սուրբ յիշատակների առջև մենք խոնարհում ենք մեր գլուխները:
 
Բայց այսօրւան մենք հասել ենք նաև մեր քաջարի բանակի և նրա վերջին տարիների ընթացքում թափած եռանդի շնորհիւ:
 
Ոչ մի բանակ չի կռւել այնպէս, ինչպէս մեր բանակը, ոչ մի զինւոր չի պաշտպանել իր հայրենիքը այնպէս ինչպէս մեր զինւորը և սպան: (Երկարատև «կեցցէ»ներ, որ յետոյ ընդունում է մեծ ցոյցի բնոյթ): Կեցցեն մեծ դաշնակիցները, որոնք նպաստեցին մեզ, մեր գործում: («Կեցցէներ»):
 
Եւ վերջապէս կեցցէ մեր ժողովուրդը, որը կարողացաւ տանել վերջնական յաղթանակը»:
 
Նախարարապետ Հ. Օհանջանեանի խօսքից յետոյ կայացաւ զորահանդէս, որն և լուսանկարւեցաւ:
 
Զօրահանդէսից յետոյ ժ. 11-ից 30 րոպէ անց սկսւեց միտինգ Հ. Յ. Դ. տան առջև, ուր զօրահանդէսից յետոյ դիմել էր բազմահազար ժողովուրդը, սկաուտները:
 
Հ. Յ. Դաշնակցութեան տան պաշգամբից միտինգը  բացւած յայտարարեց ընկ. Ա. Ատոմեանը:
 
Հ. Յ. Դաշնակցութեան կողմից խօսք տւաւ ընկ. Ս. Թորոսեանը, որն օրւայ առթիւ խօսելուց յետոյ, հաւատ յայտնեց, թէ հայ աշխատաւոր ժողովուրդը կայ, կմնայ և հայ գիւղացիութեան ստեղծված պետութիւնը կբարգաւաճի:
 
Նա խօսեց հայ ազատագրական շարժման, նրա ծագման և հերոսների մասին, բնորոշեց 900 տարի հայ ժողովրդի տէրերի կատարած սև և աւերիչ գործը:
 
Ի վերջոյ կոչ արաւ կրկնապատկել մեր ուժերը և այդպիսով փաստօրէն իրար միացնել հայկական գաւառները՝ ամբողջացնել Անկախ և Միացեալ Հայաստանը:
 
Ընկ. Ս. Թորոսեանի ճառը ընդհատւում էր երկարատև ծափահարութիւններով և կեցցէներով:
 
Ընկ. Սահակ Թորոսեանի ճառից յետոյ խօսեց սոցիալիստ յեղափոխականների կուսակցութեան ներկայացուցիչ ընկ. Մինախորեանը: Նա իր կուսակցութեան կողմից ողջունեց օրւայ տօնը և ասաց, որ իրենք ողջունում են հայ զօրքի երթը դէպի  Տաճկահայկական գաւառները: Չպէտք է չափազանցնել կատարւածը: Եթէ ստորագրւած դաշնագրի պայմանները կմնայ սոսկ թղթի կտոր, որպիսիները մեր ժողովուրդը շատ է տեսել և որոնց գինը շատ լաւ գիտէ:
 
Նա իր խօսքը վերջացրեց ասելով՝ «Կեցցէ հայ առաջին զինւորը, որը կմտնէ Տաճկահայաստանի գաւառները»:
 
Ապա խօսքառու «Յառաջի» խմբագրութեան կողմից ընկ. Արսէն Միքայէլեանը…
 
 
Յառաջ, ՀՅԴ, թիւ 178
 
 
Լուսանկարում՝ Երևանը 1920-ական թթ
Աղբյուր՝ aniarc.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
1908,երիտթուրքական-հեղափոխություն,արևմտահայություն,բազմահազարանոց-ցույցեր,հայությունը-երիտթուրքերի-ցույցերում,ազատություն-հավասարություն-եղբայրություն , Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
1908 թվականի Երիտթուրքական հեղափոխության օրերին արևմտահայությունը մասնակցում էր բազմահազարանոց ցույցերին «ազատություն, հավասարություն, եղբայրություն» կարգախոսներով:
1919-1920,հայաստան,երևան,բաթումի,բաթումի-նավահանգիստ,թուրք-թաթար-թալանչիներ,բրիտանացի-զինվորների-վերահսկողության-տակ-գտնվող-զր,ամերիկյան-և-բրիտանական-մարդասիրական-օգնություն,բաթում-երևան-կյանքի-երկաթգիծը , 1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
«Ազատության պաշտպան» զրահագնացքի բրիտանական զինվորական անձնակազմը, Երևան, 1920 թ.
ամն,թուրքիայի-դաշնակից-ամն,եվրոպական-մեծ-տերություններ,թուրքիա,խորհրդային-միություն,հայոց-ցեղասպանություն,երկրորդ-աշխարհամարտ,հայկական-հարց,արևմտյան-հայաստանի-վերադարձի-ծրագիր,վահրամ-հովյան , Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Եվրոպական մեծ տերությունները և Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում են Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը։ ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերություններում կային որոշակի կնճիռներ։ Այդ համատեքստում 2021-ին ԱՄՆ-ն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, թեև գործնականում մեծ հաշվով դա ոչինչ չի տալիս Հայկական հարցին։
հայ-ադրբեջանական,կոնֆերանս․,բաքու,1919-ի,դեկտեմբերի,14 , Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական կոնֆերանսին կմասնակցեն Ֆաթալի Խան Խոյսկին, Մամեդ Հասան Հաջինսկին և Մամեդ Ռզա Վեքիլովը։
հայերը,թուրքիան,ռուսաստանը,եւ,արեւմուտքը.,հայացք,1891,թվականից , Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Ներկայացնում ենք 1891 թվականի ապրիլին ամերիկյան The Atlantic Monthly ամսագրում հրապարակված Սեմյուել Գրին Ուիլեր Բենջամինի The Armenians and the Porte հոդվածի հայերեն թարգմանությունը:
ալեքսանդր-սոլժենիցինի-նոբելյան-պատմությունը,գրականության-նոբելյան-մրցանակ,շվեդիա,խսհմ,խսհմ-գերագույն-խորհուրդ,ստալինյան-ճամբարներ,հայրենիքից-բռնի-աքսոր,ռուս-ականավոր-մտածող-և-գրող,ալեքսանդր-սոլժենիցին , Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Խորհրդային Միությունում Սոլժենիցինին Նոբելյան մրցանակ շնորհելը ռումբի պայթյունի էֆեկտ ունեցավ։ Շատերն անկեղծորեն ուրախացան ռուս վառ և ազնիվ գրողի համաշխարհային ճանաչման համար: Սակայն իշխանությունները և պաշտոնական գրական հանրությունը թշնամաբար են ընդունել Շվեդիայի ակադեմիայի որոշումը։ ԽՄԿԿ Կենտկոմը Նոբելյան մրցանակակրին վարկաբեկելու մի ամբողջ ծրագիր էր մշակել։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: