ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ՀՅԴ-ականները, առավելագույնը, ինչ կարող են անել, սեփական բնակարանների պատերի գույնը փոխելն է, բայց ոչ՝ իշխանությունը

«Հայաստան» խմբակցության ՀՅԴ-ական պատգամավոր Արթուր Խաչատրյանը, ձայնակցելով իր գործընկերոջը՝ Գեղամ Մանուկյանին, որոշել է մի երկու էժանագին դիտարկում էլ իր կողմից ներկայացնել ՄԱԿ ԱԽ նիստի մասին՝ նիստի ժամանակ որոշ երկրների հնչեցրած ոչ այնքան ականջահաճո տեսակետների համար նույնպես մեղադրելով ՀՀ իշխանություններին։

«Ի՞նչ կատարվեց երեկ։ Արցախյան հակամարտության քաղաքական կարգավորման մասին չխոսվեց։ Որոշ երկրներ, ԲԱՅՑ ՈՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ակնարկեցին Մինսկի խմբի գործունեության մասին... ու վերջ։ Հայաստանի այսօրվա իշխանությունների ջանքերով Արցախի հարցը դուրս է եկել աշխարհի քաղաքական օրակարգից։ Քաղաքական հարցը դարձել է զուտ մարդասիրական հարց, լուծումները փնտրվում են ոչ թե քաղաքական տիրույթում, այլ մարդասիրական հարթությունում։ Բա էլ ումի՞ց ենք նեղանում, որ նույնսիկ չեզոք Բրազիլիան է խոսում «Աղդամ-Խանքենդի» ճանապարհի մասին (Ալբանիայի ու Թուրքիայի մասին չեմ խոսում, լավ է Պակիստանը չկար)»,- մասնավորապես ազդարարել է պարոն ՀՅԴ-ականը՝ միայն թե մոռանալով  «Աղդամ-Խանքենդի» ճանապարհի ջատագովների ցանկում ևս մեկ երկրի անուն նշել՝ ՌԴ-ի։  

Նա և իր գործընկերներն ակնհայտորեն առաջնորդվում են ոչ թե քաղաքական խոսք ասելու, այլ Ղարաբաղի թեմայով «մի երկու բառ» շպրտելու («գալոչկայի» համար) սկզբունքով, այլապես ադեկվատ կգնահատեին աշխարհաքաղաքական և մասնավորապես Արցախի շուրջ ստեղծված իրավիճակն ու իրենց ասելիքը կկառուցեին ըստ այդ իրավիճակի։  Խաչատրյանն ու իր կոլեգաները, վստահ ենք, տեղյակ են, որ ՄԱԿ ԱԽ նիստը հրավիրվել էր Լաչինի միջանցքի բլոկադայի հետևանքով Արցախում ի հայտ եկած հումանիտար աղետը կանխարգելելու՝ հայկական կողմի հանձնառությամբ, հետևապես ԱԽ նիստին մասնակից երկրների ասելիքի շեշտադրումները հենց այդ օրակարգին էին առնչվում՝ հումանիտար իրավիճակին։ Եվ այս փուլում ՄԱԿ-ից ակնկալվողը  արցախահայության գլխին կախված էթնիկ զտման և ցեղասպանության վտանգը չեզոքացնելն է՝ ԼՂ-ին առնչվող  քաղաքական հարցերը թողնելով ապագային։ Բայց ոչ, Խաչատրյանն ու նրա գործընկերները պահանջում են, որ ՀՀ դիվանագիտական կորպուսը «մատի մի ճտոցով» փոխի աշխարհաքաղաքական ներկայիս ստատուս քվոն ու «մեկ գիշերվա մեջ»  «փաթեթով» լուծի Արցախի հարցը՝ հումանիտար իրավիճակից մինչև քաղաքական կարգավիճակ։ Այստեղ տեղին է ասելը՝ լուծող էիք, ժամանակին լուծեիք, իսկ ո՞ւր մնացին  հայդատական լոբբիի թափած անդուլ ջանքերը։  

ՀՅԴ-ական պատգամավորը, որն, ի դեպ, 2003-2005թթ. եղել է  Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության ծրագրերի համակարգող, լավ գիտի, որ կոլեգիալ մարմիններում (այն էլ՝ ՄԱԿ-ի պես բարձր մակարդակի) քննարկումները ծավալվում են ըստ հաստատված օրակարգի, և ՄԱԿ ԱԽ-ն էլ ոչ «Պոլիտբյուրոն» է, ոչ էլ, առավել ևս, ՀՅԴ ԳՄ-ն կամ Բյուրոն, որ միայն իրենց քիմքին ու ճաշակին հաճո հայտարարություններ հնչեն։ Ու եթե անգամ ՀՅԴ-ական որևէ պատգամավոր ԱԺ նիստերի ժամանակ իրեն կարող է թույլ տալ շեղվել հաստատված օրակարգից  ու դրանից դուրս ռազմահայրենասիրական ճառեր քոքել, ապա նույն բանը չի կարող տեղի ունենալ  ՄԱԿ ԱԽ նիստերի ժամանակ։ 

Ինչն է հետաքրքիր՝ Արթուր Խաչատրյանը ՄԱԿ ԱԽ նիստի մասին իր  ասելիքի «օրակարգը», ինչպես սպասվում էր, տանում, հանգեցնում է իշխանափոխության թեմային՝ ոջիլի մասին հայտնի անեկդոտի տրամաբանությամբ։   «Լուծումը միակն է. Արցախի հարցը վերադարձնել քաղաքական օրակարգ, Ադրբեջանին սեփական զենքով խփել, առաջ մղել «ճանաչում հանուն փրկության» սկզբունքը, բարեկամ և չեզոք երկրների հետ աշխատել, ցույց տալ, որ ցեղասպան Ադրբեջանում որևէ հայի որևէ իրավունք ու անվտանգություն չի կարող երաշխավորված լինել։ Ու կարող է հնարավորության պատուհան բացվել։ Բայց դա կարող է անել Հայաստանը, ոչ թե Ֆրանսիան, Մալթան ու Էկվադորը։ Իսկ Հայաստանը չի անում, վախենում է, կարմիր գիծ է գծել ու Արցախը թողել այդ գծից այն կողմ։ Ուստի կյանքի ցուցում է փոխել Հայաստանի քաղաքականությունը։ Իսկ դրա համար պետք է փոխել քաղաքականություն իրականացնող ուժին։ Փաշինյանի Շենգավիթ համայնքի բնակարանն իրեն է սպասում։ Այլապես մի օր մենք ինքներս կզարթնենք ու կտեսնենք, որ էլ Հայաստան չկա, իսկ ՄԱԿ Անվտանգության խորհուրդը քննարկում է հայ գաղթականներին մարդասիրական օգնություն տրամադրելու հարցը...»:

Կենտրոնում, Արաբկիրում, Աջափնյակում տներ ունեցող  (Դավթաշենի բնակարանն էլ պատգամավորը 2022-ին է վաճառել  51 մլն դրամով) Արթուր Խաչատրյանը, փաստորեն, ՀՅԴ-ին դրել է  Ծերունի Խոտաբիչի տեղը. մտածում են՝ մորուքից մի մազ կպոկեն, կախարդական խոսքեր կշշնջան, ու Նիկոլ Փաշինյանը կհեռանա իշխանությունից, իրենք կնստեն նրա տեղը, էլի մի քանի մազ  կպոկեն, էլի կախարդական բառեր կշշնջան ու «սարեր շուռ կտան»՝ «նոր հնարավորությունների պատուհաններ» կբացեն Արցախի համար։  Թրջված ու կախարդանքի զորությունից զրկված մորուքով պարոնայք  ՀՅԴ-ականները, մինչդեռ, առավելագույնը, ինչ  կարող են անել, սեփական բնակարանների պատերի գույնը  փոխելն է, բայց ոչ՝ իշխանությունը։ Այլապես անցած երկու տարիներին կփոխեին։ Իշխանափոխությունը դեռ ոչինչ, որ չկարողացան, իսկ ի՞նչ խելամիտ քայլեր արեցին 8  ամիս ձգվող շրջափակումը վերացնելու ուղղությամբ, կարողացա՞ն  առարկայական արդյունք արձանագրել՝  գործի դնելով իրենց լոբբիստական ահեղ կառույցները։ Պատասխանը, կարծում ենք, ակնհայտ է։ Լաչինի միջանցքը բացելը հո ԱՄՆ-ում ՀՀ դեսպանին հետապնդելու ու «դավաճան» անվանելու պես հեշտ բան չի՞, որ անես և առանց հակադարձման ու  պատժի  մի կողմ քաշվես։

Հ. Մ. 
civic.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանն,ամեն,ինչ,անում,է,որպեսզի,խուսափի,հայաստանի,հետ,երաշխավորված,խաղաղության,պայմանագիր,կնքելուց․,պատգամավոր , Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
թուրքիա,անկարա,իրաք,քուրդ-զինյալների-դեմ-պայքար,քուրդիստանի-բանվորական-կուսակցություն,քբկ,pkk,թուրքիայի-արտգործնախարար,հաքան-ֆիդան,իրաքի-արտաքին-քաղաքական-գերատեսչության-ղեկավար,ֆուադ-հուսեյն , Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
իշխան,սաղաթելյանը,գեղարքունիքում,փորձել,է,արդարանալ,և,իր,նոր,«նապառնիկ»,լևոն,քոչարյանի,հետ,ժողովրդին,նախապատրաստել,ռևանշի,չորրորդ,փորձին , Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
ադրբեջանը,դժկամություն,է,ցուցաբերում.,կոստանյան , Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի,մեր,ժառանգած,բանակցային,բովանդակությամբ,արդեն,իսկ,լղ-ի,պետական,կարգի,լուծարման,գործընթացը,սկսված,փաշինյան , 2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
ուր,հիմա,լեռնային,ղարաբաղի,քաղաքացիական,բնակչությունը․,նիկոլ,փաշինյանն,անդրադարձել,ռդ,ագն-ի,հնչեցրած,մեղադրանքներին ,  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: