ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Գերված Արցախը

Մաջիդ Քյարիմիի բանախոսությունը

Բարև՛ ձեզ,
Բարև՛ Արցախի մարդիկ,
Մենք ձեզ հետ ենք և օգնում ենք ձեզ (բանախոսը՝ հայերենով)
 
Շատ ափսոս, որ Արցախը, այս հանրահայտ աշխարհամասը, մինչ օրս անց է կացրել ծանր ու արյունալի ժամանակներ։ Մինչև 1921 թվականը Լեռնային Ղարաբաղն ինքնավար իշխանություն ուներ՝ ավելի քան 94 տոկոս հայերով։ 40,000 հայ ապրում էր միայն մայրաքաղաք Շուշիում, որոնց մեծ մասը սպանվեց կամ տեղափոխվեց՝ Բաքվի կողմից այս տարածքում իրականացրած հարձակումների հետևանքով:
 
Այդ ժամանակ արցախցիները մի հայտարարությամբ կոչ արեցին միանալ Հայաստանին։ Սակայն, նույն թվականի մարտին, բոլշևիկները՝ Ստալինի և քեմալականների համագործակցությամբ, Մոսկվայում կնքած համաձայնագրով, առանց Հայաստանի որևէ ներկայացուցչի ներկայության, և առանց որևէ իրավական կամ պատմական լեգիտիմության, Լեռնային Ղարաբաղը հանձնեցին Բաքվի Սոցիալիստական ​​Հանրապետությանը։
 
Այլ կերպ ասած, իրենց չպատկանող հողը  կտոր-կտոր արեցին ու Բաքվի պետությանը հանձնեցին, որն իր հերթին, մինչև 1918 թվականը գոյություն չուներ Անդրկովկասում և նորելուկ մի երկիր էր։
 
Ես այսօր խոսում եմ Լեռնային Ղարաբաղի այն ժողովրդի մասին, ովքեր կրում են Հայաստանի և Իրանի հնագույն պատմության ժառանգությունը։
 
19-րդ դարի կեսերին, Հակոբ Մելիք Հակոբյանի գրած «Խամսայի մելիքությունները» ծանրակշիռ գրքում նշվում է, որ 12-րդ դարում որոշ հայկական տոհմեր Ղարաբաղի կառավարիչն են եղել: Ապա հիշատակել է Ղարաբաղի հինգ մելիքությունների մասին, որոնք մոնղոլների ժամանակաշրջանից մինչև ռուսների տիրապետության շրջանը, կառավարել են այս լեռնային ու կանաչ աշխարհը։
 
Ղարաբաղի հայերը, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին օսմանցիների դեմ Շահ Աբբասի մղած ճակատամարտում և Շահ Աբբասի հաղթանակի պատճառ դարձան, «Մելիքի» կոչում ստացան։ Պատմության մեջ ևս արձանագրվել է, որ  Սեֆյան Շահ Աբբասը հիշատակել է Ղարաբաղին իշխող Մելիք Հայկազի մասին և ասել է. «Քանի դեռ այդ ծեր առյուծը այնտեղ է, ես չեմ վախենում օսմանցիներից»:
 
Հայկական աղբյուրներում ևս Նադեր շահի մասին նշվել է, որ Նադեր շահը Ղարաբաղի հայ ժողովրդին ինքնավարություն է տվել՝ սեփական կյանքով ապրելու համար։ 1735 թվականին Նադեր շահը Եղվարդում պատերազմ է մղում Աբդուլլահ փաշայի և օսմանյան բանակի դեմ, և Ղարաբաղի հայ մարտիկների ու այնտեղի մելիքների օգնությամբ ջախջախում է Աբդուլլահ փաշային։
 
Պատերազմի պատմությունն այնպիսին էր, որ Նադեր շահը իրոք հույս էր կապում Ղարաբաղի հայերի հետ: Ղարաբաղի իշխանը Եղվարդում և Երևանի մոտ Նադեր Շահին ասաց. «Մենք օգնելու ենք քեզ, բայց դու չասես և մեզ ցույց չտաս: Մենք թաքուն մտնելու ենք կռվի մեջ»։ Օսմանյան հրամանատար Աբդուլլահ փաշան, երբ տեսավ Նադեր շահի բանակը, ինքն իրեն ասաց. «Դե, մենք հաղթեցինք, բայց Ղարաբաղի իշխանը հանկարծ կռվի մեջ մտավ մեկ այլ ճակատով, և Աբդուլլահ փաշան մեծ պարտություն կրեց, և օսմանցիները վերադարձան»:
 
Այժմ այս պատմական ու կանաչ աշխարհը արդեն 7 ամիս է ինչ շրջափակման մեջ է: Նրա 120 հազար ազգաբնակչությունը շրջապատված է ատելությամբ և ազգայնամոլներով։ Ճանապարհները փակված են: Ջուրը կտրել են նրանց վրա, և առավել ամոթալին այն է, որ Ալիևի ռեժիմը ավազակային հարձակման ու առևանգման  է դիմել։
 
Այս պահին Երևանից 400 տոննա մարդասիրական օգնությունները պատրաստ սպասում են Բաքվի թույլտվությանը՝ Լաչինով անցնելու։ Ուստի, հայ ժողովուրդը՝ Արցախ աշխարհի միակ իսկական տերերը, հակառակ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի, գտնվում են տնտեսական ու քաղաքական շրջափակման մեջ։
 
Նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագրի 6-րդ կետի համաձայն՝ Լաչինի միջանցքը 5 կմ լայնությամբ բաց է լինելու՝ Արցախի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար։ Եթե նույնիսկ Բաքուն Ղարաբաղի հայերին Հայաստանին կապելու համար մեկ այլ ճանապարհ էլ նկատի առնի, դարձյալ ըստ նոյեմբերի 9-ի փաստաթղթի՝ չի կարող փակել Լաչինի միջանցքը: Եթե ուզի մի այլ ճանապարհով ևս այն փոխարինի, պետք է  դա նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի երեք կողմերի համաձայնությամբ կատարվի, որ Հայաստանի պետությունը մինչ օրս նման բան չի ընդունել:
 
Լաչինի միջանցքը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պատմական ու մշտական կապի ճանապարհն է եղել Հայաստանի հետ: Ճանաչված աշխարհագրական ու պատմական կադաստրով  և  սահմանների վերաբերյալ միջազգային իրավունքի վրա է հիմնված:
 
Ուստի հումանիտար օգնությունների, սնդդամթերքի ու դեղորայքի Արցախ հասցնելուն արգելք հանդիսանալով՝ Բաքվի իշխանությունները այլ նպատակներ են հետապնդում, որն այստեղ մանրամասնելը հարմար չեմ նկատում:
 
Այսօր պետք է Բաքվի վրա միջազգային ճնշումները խստացնելով և հարևան երկրների օգնությամբ, վերջ տալ Ղարաբաղի հայերի ցավերին ու տառապանքին: Պետք է աշխարհի քաղաքական բոլոր կառույցներին հավաքագրել՝ Ալիևի իշխանության այս սատանայական ընթացքը դադարեցնելու համար:
 
Եվ ահա այս կարևոր հարցն է առաջանում թե՝ Բաքուն ինչպե՞ս է հավակնում Արցախին իշխել, երբ այնտեղի ժողովրդին շրջափակել ու գերել է, էթնիկ զտման է դիմում և հայաթափման նկրտումներ ունի:
 
Եթե Բաքուն իրոք հավատարիմ էր՝ Ղարաբաղի հայության իրավունքները հարգելու իր հավակնություններին, ավելի լավ չէ՞ր լինի, որ իր բարի կամեցողությունը ապացուցեր Ղարաբաղի մշտական բնակիչներին՝ արցախահայերին՝ վերջ տալով այս 7-ամսյա քաղաքական ու տնտեսական պաշարմանը: Արցախի այս դժվարին օրերին ի՞նչ հույս կարելի է ունենալ Ալիևի հետ կայուն խաղաղության հասնելու և գերված այդ ժողովրդի ապագայի հանդեպ:
Ահա մի կանչ է լսվում այդ կանաչ լեռնաշխարհի խորքից, ուր մարդիկ Իրանի ու Հայաստանի ընդհանուր պատմության ընթացքում բազմիցս քաջագործություններ են կատարել: Մի կանչ է լսվում, որ որպես մարդ գլխիկոր ու ամոթով չմնանք, և պաշտպան կանգնենք այն ժողովրդին, որը գոյատևելու, ապրելու և քաղացիական իրավունքներ ունի իր մայր հողի վրա:
 
Պարսկերենից թարգմանեց Քարմեն Ազարյանը


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
սաուդյան,արաբիան,սպառնում,կրճատել,նավթի,մատակարարումը,քանի,որ,իրանի,գործարքը,մոտենում,է , Սաուդյան Արաբիան սպառնում է կրճատել նավթի մատակարարումը, քանի որ Իրանի գործարքը մոտենում է
Սաուդյան Արաբիան սպառնում է կրճատել նավթի մատակարարումը, քանի որ Իրանի գործարքը մոտենում է
Էր Ռիադի ներկայիս դիրքորոշումը «հաստատում է, որ Սաուդյան Արաբիան համաշխարհային բեմում ավելի համահունչ է մնում Ռուսաստանին, քան Միացյալ Նահանգներին»: Հայտնում է National Interest-ը։
հռոմի,պապի,ուղերձն,այս,հրատապ,խնդրի,վերաբերյալ,է , Հռոմի պապի ուղերձն այս հրատապ խնդրի վերաբերյալ է
Հռոմի պապի ուղերձն այս հրատապ խնդրի վերաբերյալ է
Կոնգրեսը բավականաչափ աշխատանք չի կատարել ԱՄՆ-ում արհեստական բանականության կարգավորման վրա՝ միանալու Հռոմի պապ Ֆրանցիսկոսի առաջարկին՝ տեխնոլոգիան կարգավորող համաշխարհային պայմանագրի վերաբերյալ, POLITICO-ին ասաց սենատոր Մարկ Ուորները( Mark Warner):
եմ,ավելացում,հայաստանում.,նուրբ,եւ,մշուշոտ,բաժանարար,գծեր , ԵՄ ավելացում Հայաստանում. նուրբ եւ մշուշոտ բաժանարար գծեր
ԵՄ ավելացում Հայաստանում. նուրբ եւ մշուշոտ բաժանարար գծեր
ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հանձնակատար Բորելը հայտարարել է, որ Եվրամիության խորհուրդը կայացրել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ընդլայնելու որոշում: Այդպիսով, ներկայիս 138 դիտորդների թիվը կհասնի 209-ի:
հայաստանը,«գազային,գերտերությունների»,համագործակցության,կենտրոնում.,թակարդ,ադրբեջանի,համար , Հայաստանը «գազային գերտերությունների» համագործակցության կենտրոնում. թակարդ Ադրբեջանի համար
Հայաստանը «գազային գերտերությունների» համագործակցության կենտրոնում. թակարդ Ադրբեջանի համար
2017 թվականի աշխատանքային առաջին օրը՝ հունվարի 9-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Իրանի և Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպաններ Սեյեդ Քազեմ Սաջադիին ու Մուհամմետնիյազ Բադիի Մաշալովին:
խաղաղության,խաչմերուկ,կյանքի,կոչելու,գործում,հհ-ն,ակնկալում,իրանի,ներգրավվածությունը.,վահան,կոստանյանի,հոդվածը,irna-ում,հայաստան-իրան , «Ի՞նչ է առաջարկում պաշտոնական Երևանը՝ «Խաղաղության խաչմերուկը» կյանքի կոչելու համար. Վահան Կոստանյանի հոդվածը IRNA-ում
«Ի՞նչ է առաջարկում պաշտոնական Երևանը՝ «Խաղաղության խաչմերուկը» կյանքի կոչելու համար. Վահան Կոստանյանի հոդվածը IRNA-ում
Հայաստանն ակնակալում է Իրանի անմիջական շահագրգռվածությունն ու ներգրավվածությունը «Խաղաղության խաչմերուկ» կոչվող հավակնոտ գաղափարը կյանքի կոչելու գործում:
հասարակությունը,զարմանալիորեն,համբերատար,ներում,է,ամեն,ինչ,բացի,հանճարեղությունից:,օսկար,ուայլդ , Հասարակությունը զարմանալիորեն համբերատար է, ներում է  ամեն ինչ, բացի հանճարեղությունից: Օսկար Ուայլդ
Հասարակությունը զարմանալիորեն համբերատար է, ներում է ամեն ինչ, բացի հանճարեղությունից: Օսկար Ուայլդ
Ոչ ոք չգիտի, թե ինչ կանի ամբոխը, առավել ևս նա ինքը. Աֆորիզմներ քաղաքականության մասին:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: