ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Մշակույթը խոսում է հայ մարդու կյանքի որակի մասին

Մշակույթը ցանկացած ազգի ոգին է եւ առաջնակարգ դեր ունի նրա կյանքում` ոչ միայն ընդհանուր քաղաքակրթական մակարդակի, այլեւ ազգապահպանության առումով: Հետեւաբար` պետության առաջնահերթ խնդիրներից մեկը պետք է լինի օրենսդրական համապատասխան դաշտի ձեւավորման եւ գործնական քայլերի միջոցով ազգային մշակույթի զարգացման նպաստավոր պայմանների ստեղծումը:

Ազգային գաղափարը մշակութային ծագում ունի և այն ներառվում է գաղափարախոսություն ազգային նպատակների ծիրում: Որքան պարզ և հստակ են նպատակները, որքան ուսումնասիրված և հանրայնացված է տվյալ ժողովրդի մշակույթն, այնքան առանց խոչընդոտների է ձևավորվում ազգային գաղափարախոսությունը՝ գտնելով իր տեղը ազգային պետության սահմանադրության և պետական քաղաքականության մեջ, որում մշակութային քաղաքականությունն ունի իր կարևոր տեղը:  Ազգային պետության գործառության պայմաններում, երբ հստակ են ազգային նպատակները, մշակութային ինքնաճանաչողության շնորհիվ ի հայտ է գալիս ազգային  գաղափարը, որի շուրջ՝ որպես առանցքի, ձևավորովում է ազգային գաղափարախոսությունը: Ազգային պետության երկու գլխավոր նպատակներից մեկը  ազգային ինքնության պահպանությունն է, որն անհնարին է առանց  մշակույթի պահպանության և վերարտադրության։

Ի հարկե մշակույթը հանդիսանում է հիմք խաղաղ գոյակցության համար:

Այն ուսուցանում է փոխըմբռնում և հանդուրժողականություն: Առանց մշակույթի մարդկությունը գոյություն չի ունենա: Մշակույթը նաև խոսում է կյանքի որակի մասին: Այն մարդկանց միջև ստեղծում է վստահություն և համերաշխության զգացում: Այն գոհացնում և երջանկացնում է մարդկանց: Յուրաքանչյուր նախագծի ընթացքում և յուրաքանչյուր օր մենք աշխատում ենք մարդկանց հետ և մարդկանց համար: Մեր վերապատրաստման դասընթացների միջոցով մենք փորձում ենք աջակցել մարդկանց և ստեղծել հնարավորություններ, որպեսզի նրանք հասնեն կյանքի որոշակի կենսամակարդակի: Մշակույթը մարդակենտրոն է:

Կայուն զարգացումը ժամանակի հրամայականն է ու պարտադիր պահանջը: Այն նոր մտածելակերպ է` որը ենթադրում է տնտեսական, սոցիալական, մշակութային, էկոլոգիական և քաղաքական ոլորտների ներդաշնակություն: Աներկբայորեն կարելի է փաստել, որ այս ներդաշնակության մեջ կարևորագույն ռեսուրս է մշակութը: Մշակույթն այսօր ընկալվում է որպես հոգևոր, նյութական, մտավոր և զգացմունքային հատկանիշների ամբողջություն, որն հատուկ է յուրաքանչյուր հասարակությանը, սոցիալական խմբի և անհատի: Մշակույթի նման ընկալումը ուղղակի և անուղղակի կերպով պայմանավորում է նաև մարդկանց միջև փոխհարաբերությունների բնույթը, փոխհամագործակցության շրջանակները, մրցակցությունը և փոխազդեցությունները: Ուստի և տրամաբանորեն, հարց է ծագում. համարվում է արդյո՞ք մշակույթը «զարգացման» տարր, նպատակամետ գործոն` որն իր դրսևորման ամենաբազմազան ձևերով հանդերձ պայմանավորում է առաջընթաց և ներդաշնակ զարգացումներ: Այո, 21-րդ դարասկզբին մշակույթը յուրաքանչյուր երկրի սոցիալ-տնտեսական զարգացման ամենակարևվոր հիմնասյուներից մեկն է: Այն ներազդում է մարդկային քաղաքակրթության զարգացման վրա ամենատարբեր ձևերով` համարվելով վերջինիս նպատակը և միջոցը:

Աշխարհի հնագույն մշակույթ ունեցող երկրներից մեկը՝ Հայաստանը, այսօր աշխարհի հայտնի թանգարաններում ներկայացված է: Հայկական մշակույթ՝ ոչ թե Հայաստանի մշակույթ.  այսինքն, դիտարկելի է դառնում տեսակի հարցը: Առանց մշակութային  առանձնահատկությունների գոյություն չունի ազգ և հետևաբար անիմաստ է դառնում անկախ ազգային պետականության գոյությունը: Կրոնը նույնպես կրում է ազգային ինքնօրինակության դրսևորումներ:  Քրիստոնեությունն ընդհանուր է բազմաթիվ ազգությունների համար, սակայն այն ազգերի կողմից տարբեր կերպ կարող է ընթերցվել: Բայց հայ ժողովուրդը նաև ունի առանձնահատուկ լեզու և մշակույթ: Կրոնը նույնպես համարվում է ազգության աշխարահայացքի դրսևորում: Դա, դեպի Աստված տանող այն  ճանապարհն է և կամ այն լեզուն է, որով յուրաքանչյուր ազգ խոսում է Աստծո հետ:

Բոլոր ժամանակներում անհրաժեշտ է աջակցել մշակույթին: Լարված քաղաքական իրադրությունը և տնտեսական խնդիրները հիմնականում ըմբռնման բացակայության արդյունք են:

Մշակույթը դրական ազդեցություն է թողնում մարդկանց կյանքի վրա, նրանց դարձնում ավելի ազատ, խթանում փոխըմբռնումը:

Յուրաքանչյուր այն երկրում, որտեղ վերապատրաստման ծրագրեր ենք անցկացնում, անհրաժեշտ է խոսել մարդկանց հետ, ավելի շատ բան իմանալ նրանց գաղափարների, նպատակների և կապերի մասին: Նախագիծ ղեկավարելու մեթոդաբանությունը համընդհանուր է, բայց վերջիվերջո մենք գործ ունենք մարդկանց հետ: Մեր ուշադրությունը նրանց է ուղղված, մենք գիտենք նրանց կարիքները և փորձում ենք դրանց բավարարել:

Այս է պատճառը, որ 21-րդ դարում կայուն զարգացումը հասարակության զարգացման այլընտրանքային ուղի է, նպատակ:

Մշակութային կենտրոնները ինչ-որ չափով համայնքային կենտրոններ են հիշեցնում: Արվեստի հանդեպ տածած սերը կստիպի Ձեզ, որ արվեստին միշտ տեղ հատկացնեք Ձեր կյանքում: Անպայման չէ լինել մասնագետ, որպեսզի հասկանաք արվեստը: Արվեստը ուժ է հաղորդում մարդկանց և բարելավում նրանց կյանքը:

Դար ու դարեր մշակույթը յուրաքանչյուր երկրի անկախությունն ու պետականությունը ձևավորող-հաստատող ամբողջականության ռազմավարական կարևորագույն նշանակություն ունեցող բաղադրիչներից մեկն է եղել, կա և կլինի հավիտենապես: Ինչպես՝ հացը, ջուրը, ճանապարհը:

Մենք հայ եք, մեր ազգն անհամար զրկանքներ է տեսել, սակայն դիմակայել է միշտ իր բառ ու բանով, մշակույթով իր անկրկնելի: Այո, հայ ենք, մենք ապացուցեցինք աշխարհին, որ ամեն ինչ կարող ենք: Դեռ էլի աղքատության մեջ ապրելը չնչին բան է մեզ համար, բայց Աստված չանի՝ անհայերեն ու անմշակույթ ապրել մենք չենք կարող: Այդպես մենք կվերածվենք մեկ այլ ազգի: Այստեղ տեղին է հիշել և վերահրապարակել հարյուր տարվա վաղեմություն ունեցող՝ Թումանյանի, Տերյանի,Պատկանյանի, Բաշինջաղյանի և մեր ազգի մյուս Մեծերի՝ մեր ծխականության, գավառականության, քաղքենիության, մեզ պատիվ չբերող այլ բարքերի մասին դառնորեն գրված հոդվածներն ու նամակները… Մինչ երեկ՝ հարյուր տարի անց, ի՞նչ է փոխվել…

Այո, 21-րդ դարասկզբին մշակույթը յուրաքանչյուր երկրի սոցիալ-տնտեսական զարգացման ամենակարևոր հիմնասյուներից մեկն է: Այն ներազդում է մարդկային քաղաքակրթության զարգացման վրա ամենատարբեր ձևերով` համարվելով վերջինիս զարգացման նպատակը և միջոցը:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
կարևորում,ենք,միջազգային,հանրության,հայկական,մշակութային,ժառանգության,նկատմամբ,ադրբեջանի,կողմից,իրականացվող,քաղաքականության,փաստագրումը․,ագն,խոսնակ , Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Հայաստանը կարևոր է համարում, որ միջազգային հանրությունը փաստագրում է հայկական կրոնական և մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականությունը, հայտնել է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակը՝ պատասխանելով «Aysor.am»-ի հարցմանը:
հայաստան,ադրբեջան,ամն,վաշինգտոն,հայաստան-ադրբեջան-բանակցություններ,ճնշում-բաքվի-վրա,հարցազրույց,ռիչարդ-կիրակոսյան , Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա, պատժամիջոցը մնում է ԱՄՆ վերջին ծայրահեղ քայլը. 1lurer.am-ի հարցազրույցը՝ Ռիչարդ Կիրակոսյանի հետ:
դինքին,սպանողի,ազատ,արձակումը,անակնկալ,չէր.,հարցազրույց,«ակօս»-ի,հայկական,էջերի,խմբագիր,բագրատ,էստուգյանի,հետ , Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Պոլսահայ հայտնի լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր Հրանտ Դինքի սպանության գործով դատապարտված Օգյուն Սամասթը չորեքշաբթի՝ նոյեմբերի 15-ին, վաղաժամկետ ազատ արձակվեց՝ սեպ խրելով Թուրքիայի հայերի, մասնավորապես՝ Դինք ընտանիքի արնահոսող վերքի մեջ:
ցանկացած,ճանապարհ,որն,անցնում,տարածքով,պետք,է,վերահսկվի,հայաստանի,կողմից.,տոյվո,կլաար , Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքով՝ միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից։
պահանջում,ենք,որ,լղ,ժողովուրդն,ապահով,վերադարձի,երաշխիքներ,ունենա․,եմ,խոսնակի,բացառիկ,հարցազրույցը , Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պետեր Ստանոն պարզաբանել է Եվրոպական Միությունից հնչող հայտարարությունները Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով աջակցելու, երկրի հետ վիզաների ազատականացման շուրջ գործընթաց սկսելու վերաբերյալ։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: