ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Կանադացի սենատորը քննադատել է արևմտյան ժողովրդավարությունների կրավորական կեցվածքը

Կանադայի Սենատի անդամ Լեո Հուսակուսը օգոստոսի 14-ին շնորհավորական նամակ է ուղարկել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանին՝ պաշտոնի ստանձնման կապակցությամբ։ Կանադացի սենատորն Արցախի նկատմամբ ադրբեջանական քաղաքականությունը համեմատել է ուկրաինական Հոլոդոմորում 1932-1933 թթ․ խորհրդային քաղաքականության հետ՝ քննադատելով արևմտյան ժողովրդավարությունների կրավորական, եթե ոչ լուռ կեցվածքը։

 Հուսակուսը մասնավորապես նկատել է` արցախցիները դիմակայում են Ադրբեջանի կողմից պարտադրված սովին, ինչպես նաև տնտեսական ու հումանիտար տարբեր դժվարությունների՝ շրջափակման սկզբից ի վեր։ Կանադացի սենատորն Արցախի նկատմամբ ադրբեջանական քաղաքականությունը համեմատել է ուկրաինական Հոլոդոմորում 1932-1933 թթ․ խորհրդային քաղաքականության հետ՝ քննադատելով արևմտյան ժողովրդավարությունների կրավորական, եթե ոչ լուռ կեցվածքը։
 
Հուսակուսը նաև ընդգծել է Կանադայի կառավարության, ինչպես նաև միջազգային ամբողջ հանրության հստակ պահանջի անհրաժեշտությունը՝ ութ ամիս շարունակվող շրջափակման վերացման համար։ Կանադացի քաղաքական գործիչը արժևորել է Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի զեկույցը և դրանում տեղ գտած այն միտքը, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այս հարցը պետք է ներկայացնի միջազգային դատական ատյանների։
 
Հուսաքուսը նամակը եզրափակել է իբրև Կանադայի Սենատի անդամ՝ աջակցություն հայտնելով Արցախի Ազգային ժողովի իր գործընկերներին և անձամբ Դավիթ Իշխանյանին, ինչպես նաև անվերապահ զորակցություն Արցախի ժողովրդին։
 
 
Աղբյուր՝ aravot.am 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանն,ամեն,ինչ,անում,է,որպեսզի,խուսափի,հայաստանի,հետ,երաշխավորված,խաղաղության,պայմանագիր,կնքելուց․,պատգամավոր , Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
թուրքիա,անկարա,իրաք,քուրդ-զինյալների-դեմ-պայքար,քուրդիստանի-բանվորական-կուսակցություն,քբկ,pkk,թուրքիայի-արտգործնախարար,հաքան-ֆիդան,իրաքի-արտաքին-քաղաքական-գերատեսչության-ղեկավար,ֆուադ-հուսեյն , Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
իշխան,սաղաթելյանը,գեղարքունիքում,փորձել,է,արդարանալ,և,իր,նոր,«նապառնիկ»,լևոն,քոչարյանի,հետ,ժողովրդին,նախապատրաստել,ռևանշի,չորրորդ,փորձին , Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
ադրբեջանը,դժկամություն,է,ցուցաբերում.,կոստանյան , Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի,մեր,ժառանգած,բանակցային,բովանդակությամբ,արդեն,իսկ,լղ-ի,պետական,կարգի,լուծարման,գործընթացը,սկսված,փաշինյան , 2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
ուր,հիմա,լեռնային,ղարաբաղի,քաղաքացիական,բնակչությունը․,նիկոլ,փաշինյանն,անդրադարձել,ռդ,ագն-ի,հնչեցրած,մեղադրանքներին ,  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: