ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հացի խնդիրը և հերթերը 1920-ին

Հայաստանի Հանրապետության (1918-1920/21 թթ) շրջանում Միացյալ Նահանգները անգնահատելի օգնություն է տրամադրել սոհավար հայ ժողովրդին:

Դժվար է երևակայել անգամ, թե ինչ դժոխային վիճակում կլիներ հանրապետությունը, եթե չլիներ ամերիկյան օգնությունը, այդ թվում՝ ցորենի և ալյուրի մատակարարումը: 1920-ի օգոստոսից դադարեցվեց ամերիկյան ալյուրի առաքումը, որի պատճառով Հայաստանում առաջացան հացի հերթեր: Եվ դա այն օրերին, երբ Հայաստանը պատերազմի մեջ էր միանգամից երեք ճակատում: Հացի հերթերն ու հացի խնդիրը այնպիսի կարևորություն են ունեցել, որ ՀՅԴ Բյուրոյի ՅԱՌԱՋ օրաթերթը խմբագրական է նվիրել այդ թեմային, ինչպես նաև առաջին էջում զետեղել մի հոդված:
ԱՆԻ կենտրոն
—–
ՊՈՉԵՐԸ. խմբագրական ՅԱՌԱՋ-ի
Մայրաքաղաքի ազգաբնակութիւնը ապրում է դժոխային պայմաններ:
Հացի և մսի պակասութեան պատճառով նա ստիպւած է կազմել երկար պոչեր [հերթեր]՝ իր բաժինն ստանալու համար:
Այդ երևույթը շատ վատ կերպով է ազդում մեր հասարակության հոգեբանութեան և մեր կառավարութեան հիմնարկութիւնների աշխատանքների վրա:
Հաւաքված ամբոխը, մանաւանդ հացի համար, պատրաստ է ենթարկւելու ամեն տեսակ պրօվակացիայի և ամեն երևոյթ ենթադրելու խիստ քննադատութեան:
Առաւօտեան ժամը 3-ից սկսած սպասել մինչև 9-ը, 10-ը և աւելի, կանգնել այն էլ հացի խանութի առաջ՝ երբ սոված է, չունենալ կարդալու և կամ հանգստանալու որևէ միջոց-այդ այնքան էլ ցանկալի երևոյթ չէ և չի կարելի թոյլ տալ, որ այդպէս շարունակւի՝ երկար ժամանակ:
Սպասել ժամերով, շատ անգամ հերթի համար կռւելու, մօտենալ խանութին, ներս մտնել և… փողը վճարելու ժամանակ մերժում ստանալ, որովհետև դրամը հին է և կամ մի տեղից պատռված՝ այդ անհանդուրժելի և ոչ մի բարեխիղճ և գաղափարական վերաբերմունք ունեցող քաղաքացի չի կարող տանել:
Պոչերն այդպիսով, առաջ են բերում որոշ հոգեբանութիւն, ստեղծում մի թունոտ մթնոլորտ, որ կարող է վարակել շատ առողջ մտածողութիւններ և տարածւել արագօրէն:
Բացի այդ պոչերը խանգարում են նաև պետական հիմնարկութիւններում ծառայողների նօրմալ աշխատանքներին:
Հացի և մսի խանութների առաջ, ամեն օր, դուք կտեսնէք ամեն տեսակի և դասակարգի մարդկանց՝ պաշտօնեաներ, զինւորականներ, ուսուցիչներ և այլն, որոնք ստիպւած են, ծառայող չունենալու պատճառով, անձամբ հետևել և ստանալ իրենց բաժինը:
Եւ որովհետև նրանք անկարող են բոլորից առաջ գալ և առաջին հերթը գրաւել, այդ պատճառով էլ ստանում են բաւական ուշ և գործատեղին են գալիս՝ նոյնքան և աւելի ուշ:
Կաղում է պետական գործը: Աշխատանքը կանոնաւորության սահմանների մէջ դնել չես կարող՝ սովորական նկատողութիւններով, որուհետև նա արտասովոր փաստ ունի իր ձեռքում հակառակը պնդելու:
Այս դրութիւնը երկար տևել չի կարող:
Քաղաքային ինքնավարութիւնը և կամ համապատասխան օրգանները պէտք է լրջօրէն մտածեն և արմատական միջոցների դիմելով՝ պոչերը կրճատեն:
Այդ անհրաժեշտ է:
Այդ օրւայ հրամանական պահանջն է:
Պէտք է աւելացնել բաշխման խանութների թիւը և նրանց յարմարեցնել զանազան թաղերի:
Հացը կարելի է թխել գոյութիւն ունեցող փուռերում, բայց պատրաստը կարելի է բաժանել աւելի փոքր շրջանների վրա՝ ինքնավարության պատկանող խանութներում:
Պէտք է շատացնել աշխատաւորների թիւը, որպէսզի կարողանան արագ կերպով և ժամանակին  բաւարարել յաճախորդներին:
Ինչ որ կարևոր է հնարաւոր, այդ այն է, որ բաշխման համար եղած խանութները պէտք է անպայման երկու դուռ ունենան՝ մտնելու և ելնելու, այլապէս ստեղծում են բազմաթիւ անպատեհութիւններ:
Պաշտօնեանների համար էլ հնարաւոր է ստեղծել մի ուրիշ յարմարութիւն՝ իրենց գրասենյակների միջոցով, երբ և դրսի բաշխման գործը մեծապէս կը թեթևանայ:
Սրանք միջոցներ են, որոնք հնարաւոր են և որոնց օժանդակութեան կարելի է և պետք է դիմել անմիջապէս:
Հասարակութիւնը, հաւատացած ենք, անկարելին չի պահանջում:
Բայց նա իրաւունք ունի պահանջելու, որ իրագործեն հնարաւորը և կարելին՝ ստեղծելու համար երկու կողմերին էլ հաւասարապէս անհրաժեշտ դիւրութիւնը:
Պոչերը պէտք է վերացնել:
Այդ պոչերի մէջ թագնված խոշոր ոյժ կայ, որը կարող են շահագործել շատ հասարակական տականքները:
Պոչերը ոչ միայն առօրեայ ընթացիկ կեանքի, այլ և մեր քաղաքական վիճակի համար նշանակութիւն ունեցող երևոյթ է:
Այդ սովորական և փոքրիկ խնդիր է, որ իր մէջ պարունակում է խորութիւն և վրդովմունքի անսպառ պատճառներ:
Կտրուկ միջոցներ են պէտք:
Եւ եթէ համապատասխան մարմիններն այս կարելին դարձնեն անհնար՝ յանցաւոր են իրենց պաշտօնի թերացման մեղադրանքով:
Մեր անմիջական պարտականութիւնը պիտի լինի.-
Վերջ տալ պոչերին և ստեղծել ազգաբնակութեան համար նորմալ պայմաններ:
Յառաջ, ՀՅԴ, թիւ 199, Չորեքշաբի, 15 Սեպտեմբեր, 1920թ.
—–
ՎԵՐՋ ՏԱԼՈ՞Ւ Է ՔՄԱՀԱՃ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻՆ
Երեւանի տեղական մամուլը վերջին մի քանի շաբաթւայ ընթացքում բաւականաչափ զբաղւեց հացի և մսի խանութների առջև կանգնած անվերջ «օչերեդների» խնդրով: Մսի խանութների առջև կանգնած օչերեդները այժմ վերացել են, մնում են հացի փռների օչերեդները, որոնք ոչ թէ վերջանում են, այլև անտանելի և դժոխային կերպարանք են ստանում:
Ամեն օր կէս գիշերից յետոյ, ժամը 3-ից սկսած, դուք ականատես կլինէք այն անվերջ շարքերին, որոնք ի խնդիր մի կտոր փայտից, աւազից, քարից բաղկացած հացի, կանգնում են ժամերով ու սպասում են հերթի քաղաքային փռների առջև, այսպէս և մասնաւոր փռների առջև:
Այդ բաւական չէ կարծես, և ահա դուք կը նկատէք մի քմահաճ վերաբերմունք, որը թոյլ են տալիս իրանց մասնաւորապէս քաղաքային փռների գանձապահները (կասսիր): Նոքա յաճախ ժամերով հերթի կանգնած փոքր տղաներին, աղջիկներին, պառաւ կանանց և տղամարդկանց ձեռնունայն յետ են վերադարձնում, որուհետև նրանց ներկայացրած փողը մի քիչ պատառոտւած կամ կեղտոտված է լինում: Եւ ահա խեղճերը, որոնք ժամերով իրենց հերթին են սպասել, յետ պիտի դառնան և պատառոտւած փողերը փոխելուց յետոյ, նորէն պիտի գան օչերեդ կանգնելու:
Պատահում են նաև այս հողի վրա անտեղի միջադեպէր, ծեծ. Նման դէպքեր յաճախ պատահում են մանաւանդ Էկօնօմիա խանութիւն պատկանող հացի փուռի գանձապահի կողմից: Ամսիս 12-ին օրինակ, մի պառավ խիստ կոպիտ վերաբերմունքի է ենթարկվել այնտեղ:
Պէտք է վերջ տալ այդ և նման վերաբերմունքին:
Մարգօ
Յառաջ, ՀՅԴ, թիւ 199, Չորեքշաբի, 15 Սեպտեմբեր, 1920թ.
Լուսանկարում՝ 1990-ական թթ. սկզբի հացի հերթերից պատկեր

Աղբյուր՝ aniarc.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
1908,երիտթուրքական-հեղափոխություն,արևմտահայություն,բազմահազարանոց-ցույցեր,հայությունը-երիտթուրքերի-ցույցերում,ազատություն-հավասարություն-եղբայրություն , Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
1908 թվականի Երիտթուրքական հեղափոխության օրերին արևմտահայությունը մասնակցում էր բազմահազարանոց ցույցերին «ազատություն, հավասարություն, եղբայրություն» կարգախոսներով:
1919-1920,հայաստան,երևան,բաթումի,բաթումի-նավահանգիստ,թուրք-թաթար-թալանչիներ,բրիտանացի-զինվորների-վերահսկողության-տակ-գտնվող-զր,ամերիկյան-և-բրիտանական-մարդասիրական-օգնություն,բաթում-երևան-կյանքի-երկաթգիծը , 1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
«Ազատության պաշտպան» զրահագնացքի բրիտանական զինվորական անձնակազմը, Երևան, 1920 թ.
ամն,թուրքիայի-դաշնակից-ամն,եվրոպական-մեծ-տերություններ,թուրքիա,խորհրդային-միություն,հայոց-ցեղասպանություն,երկրորդ-աշխարհամարտ,հայկական-հարց,արևմտյան-հայաստանի-վերադարձի-ծրագիր,վահրամ-հովյան , Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Եվրոպական մեծ տերությունները և Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում են Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը։ ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերություններում կային որոշակի կնճիռներ։ Այդ համատեքստում 2021-ին ԱՄՆ-ն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, թեև գործնականում մեծ հաշվով դա ոչինչ չի տալիս Հայկական հարցին։
հայ-ադրբեջանական,կոնֆերանս․,բաքու,1919-ի,դեկտեմբերի,14 , Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական կոնֆերանսին կմասնակցեն Ֆաթալի Խան Խոյսկին, Մամեդ Հասան Հաջինսկին և Մամեդ Ռզա Վեքիլովը։
հայերը,թուրքիան,ռուսաստանը,եւ,արեւմուտքը.,հայացք,1891,թվականից , Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Ներկայացնում ենք 1891 թվականի ապրիլին ամերիկյան The Atlantic Monthly ամսագրում հրապարակված Սեմյուել Գրին Ուիլեր Բենջամինի The Armenians and the Porte հոդվածի հայերեն թարգմանությունը:
ալեքսանդր-սոլժենիցինի-նոբելյան-պատմությունը,գրականության-նոբելյան-մրցանակ,շվեդիա,խսհմ,խսհմ-գերագույն-խորհուրդ,ստալինյան-ճամբարներ,հայրենիքից-բռնի-աքսոր,ռուս-ականավոր-մտածող-և-գրող,ալեքսանդր-սոլժենիցին , Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Խորհրդային Միությունում Սոլժենիցինին Նոբելյան մրցանակ շնորհելը ռումբի պայթյունի էֆեկտ ունեցավ։ Շատերն անկեղծորեն ուրախացան ռուս վառ և ազնիվ գրողի համաշխարհային ճանաչման համար: Սակայն իշխանությունները և պաշտոնական գրական հանրությունը թշնամաբար են ընդունել Շվեդիայի ակադեմիայի որոշումը։ ԽՄԿԿ Կենտկոմը Նոբելյան մրցանակակրին վարկաբեկելու մի ամբողջ ծրագիր էր մշակել։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: