ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ալիևի վերջին հայտարարությունը ցույց է տալիս, որ այս պահին Բաքուն միայն մեկ լուծում է պատկերացնում՝ կամ ԼՂ-ի ժողովուրդը ընդունում է Բաքվի խաղի կանոնները, կառավարումը, կամ պետք է լքի ԼՂ-ն․քաղաքագետ

ՀԱՊԿ-ը պատրաստ է վերադառնալ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին դիտորդական առաքելություն տեղակայելու հարցի քննարկմանը, կազմակերպությունը սպասում է Երևանի արձագանքին:

 Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Այս առնչությամբ Civic.am-ի հետ զրույցում հայտնելով իր տեսակետը՝ քաղաքագետ Էդգար Վարդանյանն ասաց, որ ՀԱՊԿ-ը գնալով տեսնում է, որ Հայաստանը փորձում է  դիվերսիֆիկացնել իր արտաքին քաղաքականությունը, տեսնում են, որ Արևմուտքի միջնորդական ջանքերը ավելի են ինտենսիվանում, և նաև տեսնում են, որ իրավիճակը ԼՂ-ի ներսում սրվում է, տեսնում են, որ այս ամենը կարող է լուրջ նոր դժգոհության առիթ հանդիսանալ Հայաստանի և ԼՂ-ի ներսում, և դժգոհության հիմնական սլաքը, բացի Ադրբեջանից, նաև ուղղված կլինի Ռուսաստանի դեմ։

«Եվ այսպես, Ռուսաստանը ընդհանուր առմամբ իր դաշնակիցների հետ մեկտեղ, խոսքը հիմնականում Բելառուսի մասին է, փորձում է հիշեցնել, որ ինքն առկա է տարածաշրջանում, և որ ինքը չի պատրաստվում ամբողջությամբ զիջել իր դիրքերը»,- նշեց մեր զրուցակիցը։ 
Ադրբեջանի նախագահ  Իլհամ Ալիևը Euronews-ին տված հարցազրույցում ասել է. «Եթե մենք հայկական կողմից կառուցողական մոտեցում տեսնենք, և ամենագլխավորը՝ եթե նրանք ամբողջովին դեն նետեն մեր տարածքային ամբողջականությունը վիճարկելու ձգտումները, ապա մենք կարող ենք շատ շուտ գտնել խաղաղ լուծումը, հնարավոր է նույնիսկ տարվա վերջում»։ Խոսելով նաև այս մասին՝ քաղաքագետն ասաց, որ ամբողջ հարցն այն է, որ սկզբունքային հարցերի վերաբերյալ կողմերն ունեն խիստ տարբեր մոտեցումներ, և սկզբունքային հարցերից մեկը հենց ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության  ապահովումն է։ 

«Ալիևի վերջին հայտարարությունը ցույց է տալիս, որ այս պահի դրությամբ Բաքուն միայն մեկ լուծում է պատկերացնում՝ ԼՂ ժողովուրդը հնազանդվում է Բաքվին, ընդունում է Բաքվի խաղի կանոնները, կառավարումը կամ պետք է լքի ԼՂ-ն։

 Բաքվի մոտեցումն այս պահի դրությամբ սա է, որը բնականաբար որևէ կերպ չի կարող ընդունելի լինել ո՛չ ԼՂ-ի, ո՛չ ՀՀ-ի համար։  Այդ մոտեցումն ընդունելի չէ նաև միջազգային հանրության համար։ Եվ Բաքուն այսօր փորձում է համոզել միջազգային հանրությանը, որ իր դիրքորոշումը սա է, և եթե դուք ուզում եք, որ ես փոխեմ այն, ուրեմն տարբեր հարցերի վերաբերյալ պետք է ավելի մեղմ վերաբերմունքի արժանացնեք ինձ, ավելի նպաստավոր գործարքներ կնքեք ինձ հետ, տնտեսական առումով, գեոտնտեսական առումով և այլն, և այլն։ Եվ այս պարագայում շատ դժվար է ասել՝ արդյոք կողմերը կարո՞ղ են գալ ինչ-որ ընդհանուր հայտարարի։ Ակնհայտ է, որ առանց միջազգային հանրության կրկնապատկված, եռապատկված ճնշման՝ Ադրբեջանը չի փոխի իր դիրքորոշումը։ Իսկ եթե չփոխի իր դիրքորոշումը, նշանակում է՝ մենք չենք կարող խոսել այն մասին, որ խաղաղության պայմանագիրը մոտ ժամանակահատվածում հնարավոր է։ Եթե ճնշումն ուժեղանա, ես չեմ բացառում, որ կգտնվեն կոմպրոմիսային մոտեցումներ»,-նշեց քաղաքագետը։ 

Ինչ վերաբերում է վերջին օրերին ադրբեջանցիների կողմից Արցախի երկու քաղաքացիների առևանգմանը, քաղաքագետն ասաց, որ միակ հնարավոր ելքը միջազգային հանրության նոր ճնշումն է Ադրբեջանի ուղղությամբ։ Սակայն միջազգային հանրության ճնշումը Ադրբեջանի նկատմամբ դեռևս բավարար չէ, որպեսզի Ադրբեջանը փոխի իր դիրքորոշումը։  

Քաղաքագետը նաև նշեց, որ միջազգային ավելի կոշտ ճնշման դեպքում Ադրբեջանը ստիպված կլինի փոխել իր քաղաքականությունը, որովհետև հակառակ դեպքում շատ թանկ կվճարի դրա համար, բայց հիմա  տեսնում է, որ դեռևս կարող է շարունակել իր այդ քաղաքականությունը, քանի որ մտածում է, որ ինքը կարող է մարսել այդ ամենը։

Բացի դրանից, քաղաքագետը կարծում է, որ շատ հայտարարություններ Ալիևի կողմից արվում են հենց ներքին լսարանի համար։
«Հիմնական խնդիրն այստեղ այն է, որ Ադրբեջանը դեռևս կարողանում է միջազգային հանրությանը վաճառել այն  նարատիվը, որ ինքը Արևմուտքի վստահելի գործընկերն է, և որ ինքն օգնում է Արևմուտքին Ռուսաստանի դեմ պայքարելու գործընթացում, և նաև փորձում է տարածել այն նարատիվը, որ  ի դեմս Հայաստանի՝ դուք գործ ունեք Ռուսաստանի կամակատարի հետ, Ռուսաստանի դաշնակցի հետ, և ձեզ ձեռնտու է աջակցել ինձ, այլ ոչ թե ճնշել։ Մոռացեք, որ ես ավտորիտար պետություն եմ, հաշվի առեք այն հանգամանքը, որ այսօր ես օգնում եմ հենց ձեզ՝ դեմոկրատական պետություններիդ, խոշոր, ագրեսիվ, ավտորիտար պետության՝ ի դեմս Ռուսաստանի, դեմ պայքարելու գործընթացում, և սա է վաճառում որոշ չափով։ Ես չեմ ասի, որ միջազգային հանրությունը գնում է այդ ապրանքը, այդ նարատիվը, բայց միջազգային հանրության որոշակի շրջանակների մոտ դա ազդեցություն թողնում է, ինչը խանգարում է, որ Արևմուտքում որոշում կայացնողները շատ ավելի կոշտ դիրքորոշում ցուցաբերեն Ադրբեջանի նկատմամբ»,- ասաց քաղաքագետը։

 Երկրորդ նարատիվը, որն Ադրբեջանը կարողանում է վաճառել, այն է, որ ի դեմս ԼՂ-ի քեյսի՝ մենք ունենք հետևյալը. Հայաստանը Ռուսաստանի օգնությամբ օկուպացրել է իմ տարածքները, և ես ուժի միջոցով այդ օկուպացիան վերացրել եմ, արդարություն եմ հաստատել, ինչը ձեզ համար ընկալելի պետք է լինի, որովհետև, տեսեք, Ռուսաստանն էլ օկուպացրել է Ուկրաինան, և այսօր ամբողջ Արևմուտքը Ուկրաինային աջակցում է, պաշտպանում է, որպեսզի այդ օկուպացիան վերանա, հիմա նույն բանն արվել էր իմ հետ, ես այդ օկուպացիան վերացրել եմ, այդպիսով Բաքուն և Արևմուտքը նույն դաշտում են գտնվում։ 

«Եվ Հայաստանի հիմնական խնդիրն այն է, որ միջազգային ասպարեզում ակնհայտ, հստակ, համոզիչ կերպով, հասկանալի լեզվով տարբեր միջազգային ինստիտուտներին, տարբեր միջազգային խաղացողներին, միջազգային հանրության քաղաքացիական հասարակության տարբեր ներկայացուցիչներին, մեգա ներկայացուցիչներին ցույց տա, որ այս նարատիվը կեղծ է, որ այդ զուգահեռները կեղծ են, որ որևէ աղերս չունեն ուկրաինական քեյսի հետ, որ սա լրիվ այլ քեյս է։ Եթե Հայաստանին չի հաջողվում կամ չհաջողվի կոտրել այդ նարատիվները, Ադրբեջանը շարունակելու է այդ նարատիվները և որոշակիորեն ազդելու է միջազգային խաղացողների վրա և դրանով նաև ստանալու է իր նկատմամբ քիչ թե շատ զսպված վերաբերմունք Արևմուտքի կողմից։ Բայց մյուս կողմից՝ այստեղ մի խնդիր էլ կա. միջազգային հանրության շատ տարբեր սուբյեկտներ հասկանում են, որ Ադրբեջանը անազնիվ խաղ է խաղում, որ կեղծ նարատիվներ է փորձում վաճառել իրեն, բայց հասկանալով հանդերձ՝ նաև հետևյալն են մտածում, որ լավ, հիմա եթե ես շատ կոշտ վերաբերմունքի արժանացնեմ, սանկցիաներ կիրառեմ Ադրբեջանի նկատմամբ, որքանո՞վ ես կնպաստեմ ԼՂ խնդրի լուծմանը, հումանիտար ճգնաժամի լուծմանը, հայ-ադրբեջանական հարաբերությունների բարելավմանը և այլն։ Արդյոք սանկցիաներով խոսելով Ադրբեջանի հետ՝ ես Ադրբեջանին ամբողջությամբ չե՞մ ուղարկի Ռուսաստանի դաշտը։ Ի՞նչ եմ ես դրանով շահելու։ Այսինքն՝ այս գաղափարն էլ կա, բայց կան որոշակի կարմիր գծեր, և ես կարծում եմ, որ եթե Ադրբեջանը հատի այդ կարմիր գծերը, Արևմուտքն արդեն ստիպված է  լինելու խոսել սանկցիաների լեզվով՝ շատ ավելի կոշտ գործողություններ իրականացնելով»,- հավելեց Էդգար Վարդանյանը։

Այդ իսկ պատճառով, ըստ քաղաքագետի, Հայաստանի համար նպաստավոր, ցանկալի սցենարն այն է, որ միջազգային հանրութունը համոզվի, որ հենց այսօր պետք է շատ ավելի կոշտ լեզվով խոսել Բաքվի հետ, որպեսզի բանը չհասնի հենց նրան, որ Բաքուն լայնածավալ հարձակումներ իրականացնի, և մենք նոր պատերազմի շեմին կանգնենք։ 

Ի հավելումն քաղաքագետն ասաց, որ միջազգայինն հանրության տարբեր սուբյեկտների, տարբեր ինստիտուտների կամ տարբեր արևմտյան պետությունների օրենսդիր մարմիններն  արդեն իսկ այսօր հենց այդ դիրքորոշումն ունեն, որ պետք է կոշտ վերաբերմունքի արժանացնեն Ադրբեջանին, բայց գործադիր մարմինները, որոնք հենց հիմնական պատասխանատավությունն են կրելու՝ որոշումներ կայացնելու առումով, ասում են, որ դեռևս ժամանակը չէ, եկեք մի քիչ էլ սպասենք, դեռ հնարավորություն կա Ադրբեջանի վրա ազդելու դիվանագիտական խողովակների միջոցով և փոխելու նրա դիրքորոշումը։

 Լիլիթ Թադևոսյան


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանն,ամեն,ինչ,անում,է,որպեսզի,խուսափի,հայաստանի,հետ,երաշխավորված,խաղաղության,պայմանագիր,կնքելուց․,պատգամավոր , Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
թուրքիա,անկարա,իրաք,քուրդ-զինյալների-դեմ-պայքար,քուրդիստանի-բանվորական-կուսակցություն,քբկ,pkk,թուրքիայի-արտգործնախարար,հաքան-ֆիդան,իրաքի-արտաքին-քաղաքական-գերատեսչության-ղեկավար,ֆուադ-հուսեյն , Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
իշխան,սաղաթելյանը,գեղարքունիքում,փորձել,է,արդարանալ,և,իր,նոր,«նապառնիկ»,լևոն,քոչարյանի,հետ,ժողովրդին,նախապատրաստել,ռևանշի,չորրորդ,փորձին , Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
ադրբեջանը,դժկամություն,է,ցուցաբերում.,կոստանյան , Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի,մեր,ժառանգած,բանակցային,բովանդակությամբ,արդեն,իսկ,լղ-ի,պետական,կարգի,լուծարման,գործընթացը,սկսված,փաշինյան , 2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
ուր,հիմա,լեռնային,ղարաբաղի,քաղաքացիական,բնակչությունը․,նիկոլ,փաշինյանն,անդրադարձել,ռդ,ագն-ի,հնչեցրած,մեղադրանքներին ,  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: