ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Բաքուն հրաժարվել է Արցախի ներկայացուցիչների հետ երրորդ երկրում ԱՄՆ միջնորդությամբ նախանշված հանդիպումից. ՌԴ-ն էլ պնդում է, որ հանդիպումը տեղի ունենա Եվլախում

Նախօրեին տեղեկություն շրջանառվեց առ այն, թե ԱՄՆ միջնորդությամբ առաջիկայում երրորդ երկրում (Բուլղարիայում) սպասվում է Բաքու-Ստեփանակերտ հերթական հանդիպումը։

 Սակայն, ինչպես քիչ առաջ իր ֆեյսբուքյան լայվում հայտնեց Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի  նախագահ Տիգրան Պետրոսյանը, Ադրբեջանը հրաժարվել է նախանշված հանդիպումից։ «Ինչպես գիտեք, Բաքուն արդեն մի քանի անգամ է՝ փորձում է պարտադրել, որպեսզի Արցախից մարդ գնա Բաքու կամ Եվլախ՝ այսպես կոչված, բանակցությունների։ Մենք բոլորս գիտենք՝ ինչ է այնտեղ կատարվելու, բանակցություն, երկխոսություն չի կարող տեղի ունենալ, եթե նրանք մեզ պարտադրում են գնալ այնտեղ, ապա պատկերացնում եմ, թե ինչպիսի երկխոսություն է տեղի ունենալու։ Այս ֆոնին Եվրոպան և ԱՄՆ-ն փորձում են հանդիպում կազմակերպել այլ երկրում։ Ըստ նախնական տեղեկության՝ հանդիպումը պետք է տեղի ունենար Սոֆիայում, Արցախի և Ադրբեջանի ՀԿ-ների միջև։ Հետո, ՌԴ-ն այս ամենի մասին իմանալով,  խաղի մեջ մտավ, փորձեց առաջ անցնել։ Հուլիսի 25-ին Լավրովը հանդիպում է կազմակերպել, որի ընթացքում նա մեզ կոչեց «ազգային փոքրամասնություն», որն անընդունելի էր, որը իրոք ցույց տվեց ՌԴ-ի այսօրվա  քաղաքականությունը։ Այս ֆոնին ԱՄՆ-ի և Եվրոպայի կողմից ֆորմատը փոխվեց, և վաղը՝օգոստոսի 1-ին, Բրատիսլավայում պետք է տեղի ունենար հանդիպում  Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև։  Սակայն երեկ չէ առաջին օրը Ադրբեջանը հրաժարվել է հանդիպումից՝ առանց պատճառաբանության. դա մեզ հայտնել են այնտեղից»,- հայտարարել է Պետրոսյանը։ Նա միաժամանակ հավելել է, որ վաղը կամ մյուս օրը «դրսի ներկայացուցիչները կժամանեն Երևան, կլինեն որոշակի քննարկումներ», որոնց արդյունքների մասին ինքը կտեղեկացնի առաջիկա օրերին։ «Բայց ուզում  եմ ներկայացնել Մոսկվայի պահվածքը այս պահին. Մոսկվան առաջարկում է գնալ Եվլախ հանդիպման, այսինքն՝ ոչ թե Մոսկվայում է կազմակերպում, այլ ուզում է, որ Եվլախ գնանք։ Մանավանդ որ մեզ՝ ազատագրական պայքարին մասնակցած մարդկաց, հատ-հատ սկսել են առևանգել, Վագիֆ Խաչատրյանի օրինակը մենք տեսանք։ Եվ այս իրողության պայմաններում Մոսկվայի առաջարկը կարելի է ասել  «իզդեվատելստո» (ծաղրանք-խմբ.)  է մեր նկատմամբ։ Այս ամենի պատասխանը նրանք ստանալու են, բայց քանի որ, ասում եմ, ԱՄՆ-ից և Եվրոպայից կան կոնկրետ առաջարկներ մեզ, սպասում ենք այդ առաջարկներն էլ ի մի բերել, տեսնել՝ իրո՞ք կա կոնկրետ առաջարկ, թե՞ ոչ, մնացածը որոշելու ենք ինքներս՝ ինչ անել, որտեղ ենք գնում»,- հայտարարել է արցախցի գործիչը։  

Նշենք, որ Բուլղարիայում նախանշված հանդիպման մասին ֆեյսբուքում հայտնել էր նաև «Հանուն Հանրապետության» կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանը և մասնավորապես նշել. «Նախօրեին մեր հայրենակից Վագիֆ Խաչատուրյանի առևանգումը ռուս-ադրբեջանական համատեղ օպերացիա է, որի նպատակն է երկրորդ անգամ խափանել ԱՄՆ միջնորդությամբ որևէ ուղիղ շփում, խոսակցություն, երկխոսություն Ստեփանակերտի և Բաքվի միջև: 

Հույս ունեմ, որ Ստեփանակերտը հասկանում է իր քայլերի, գործողությունների  ճակատագրականությունը և այս հարցում կգործի գերագույն պատասխանատվությամբ: 

Ամերիկյան միջնորդությամբ այս կարևոր հանդիպման մերժող կողմը Արցախը չպետք է լինի»։ 

Հիշեցնենք, որ պաշտոնական Ստեփանակերտը մերժել էր  ապրիլի սկզբին Բաքվում հանդիպելու և «ինտեգրացիոն հարցեր» քննարկելու Ադրբեջանի առաջարկը։ Արցախի արտգործնախարարությունը վերահաստատել էր նախկինում հնչեցրած դիրքորոշումը՝ պատրաստ են հանդիպել Ադրբեջանի ներկայացուցիչներին, բայց Արցախում ՌԴ խաղաղապահ առաքելության միջնորդությամբ և նրանց հրամանատարության տեղակայման վայրում, այսինքն՝ Իվանյանում, որտեղ, մասնավորապես, կքննարկեն Լաչինի միջանցքի անխափան գործունեության հետ կապված հարցերը։ 

Հավելենք, որ այս տարվա փետրվարի 24-ին և մարտի 1-ին նմանատիպ հանդիպումներ տեղի են ունեցել ռուսական խաղաղապահների միջնորդությամբ՝ նրանց տեղակայման վայրում: Այս հանդիպումների ժամանակ քննարկվել են տեխնիկական բնույթի հարցեր, սակայն, ինչպես հուլիսի 6-ին հայտնել էր Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը, «ադրբեջանական կողմն ամբողջությամբ խեղաթյուրեց այդ հանդիպումների իմաստը՝ ներկայացնելով դա իբրև վերաինտեգրման շուրջ բանակցությունների մեկնարկ: Իսկ դրան հետևեց արդեն ամսի 5-ին (2023 թ. մարտի 5 - խմբ.) տեղի ունեցած դիվերսիոն գործողությունը, որի հետևանքով 3 ոստիկան է սպանվել և 1-ը՝ վիրավորվել»,- հիշեցրեց նախարարը: Ի պատասխան հարցի՝ ինչու է Ստեփանակերտը մերժել ԱՄՆ միջնորդությամբ Բաքվի հետ երկխոսության առաջարկը՝ նախարարը հայտնել էր. «ԼՂ կողմը չի մերժել մի պարզ պատճառով. որ ամենից շահագրգիռ կողմ է նման իրական երկխոսության մեջ»։ Երկխոսությունը, ըստ նրա,  որոշակի չափորոշիչների պետք է համապատասխանի, և դա է պատճառը, որ հանդիպում կազմակերպելու քննարկումները շարունակվում են։ 

ԼՂ ԱԳՆ ղեկավարը նաև կարծիք էր հայտնել, որ  ճնշումների տակ տեղի ունեցող բանակցությունները չի կարելի անվանել երկխոսություն, և որպեսզի չստացվի երկխոսության իմիտացիա, պետք է Լաչինի միջանցքը ապաարգելափակվի,  վերականգնվի մատակարարումների անխոչընդոտ իրականացումը, որպեսզի երևա, որ Բաքուն վերանայել է իր դիրքորոշումը։

Աղբյուր՝ civic.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանն,ամեն,ինչ,անում,է,որպեսզի,խուսափի,հայաստանի,հետ,երաշխավորված,խաղաղության,պայմանագիր,կնքելուց․,պատգամավոր , Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
թուրքիա,անկարա,իրաք,քուրդ-զինյալների-դեմ-պայքար,քուրդիստանի-բանվորական-կուսակցություն,քբկ,pkk,թուրքիայի-արտգործնախարար,հաքան-ֆիդան,իրաքի-արտաքին-քաղաքական-գերատեսչության-ղեկավար,ֆուադ-հուսեյն , Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
իշխան,սաղաթելյանը,գեղարքունիքում,փորձել,է,արդարանալ,և,իր,նոր,«նապառնիկ»,լևոն,քոչարյանի,հետ,ժողովրդին,նախապատրաստել,ռևանշի,չորրորդ,փորձին , Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
ադրբեջանը,դժկամություն,է,ցուցաբերում.,կոստանյան , Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի,մեր,ժառանգած,բանակցային,բովանդակությամբ,արդեն,իսկ,լղ-ի,պետական,կարգի,լուծարման,գործընթացը,սկսված,փաշինյան , 2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
ուր,հիմա,լեռնային,ղարաբաղի,քաղաքացիական,բնակչությունը․,նիկոլ,փաշինյանն,անդրադարձել,ռդ,ագն-ի,հնչեցրած,մեղադրանքներին ,  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: