ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Լավրովն իմ կարծիքով, փորձել է այնպիսի հայտարարություն անել, որում տեղ կգտնի նաև Ադրբեջանի ուզած նարատիվը․ Էդմոն Մարուքյան

Նախօրեին Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպման ընթացքում ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձի հարց Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ չի քննարկվել։

Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին ասել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով եռակողմ հանդիպումից հետո ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, թե Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստ են երաշխիքներ տրամադրել վերադառնալ ցանկացողներին։
«Պետք է ասեմ, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հայտարարությունն այս իմաստով չի համապատասխանում քննարկված առարկային, որովհետև Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ նման հարց չի քննարկվել։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարն ունեցել է երկկողմ հանդիպումներ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ, հետո տեղի է ունեցել եռակողմ հանդիպում, որից հետո նա, իմ կարծիքով, փորձել է այնպիսի հայտարարություն անել, որում տեղ կգտնի նաև Ադրբեջանի ուզած նարատիվը։ Ես կարծում եմ, որ լավ կլիներ, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարն անդրադառնար Նոյեմբերի 9-ի հայտարարության (որը ստորագրել է նաև Ռուսաստանի նախագահը) 7-րդ կետին։ Օրինակ՝ ներքին տեղահանվածները վերադարձե՞լ են, թե՞ չեն վերադարձել։ Այս հարցով պարտավորությունը իրականացվե՞լ է, թե՞ չի իրականացվել»,- ասաց Մարուքյանը՝ վստահեցնելով, որ ադրբեջանցիների վերադարձի հարցի շուրջ Հայաստանը չի բանակցում, նման թեմա բանակցությունների սեղանին չկա, դա ընդամենը Ադրբեջանի կողմից տարածվող քարոզչություն է։
Նրա խոսքով՝ եթե հասնեն նրան, որ Ադրբեջանը կատարի Նոյեմբերի 9-ի փաստաթղթով իր ստանձնած պարտավորությունը ներքին տեղահանվածների վերադարձի վերաբերյալ, այդ ժամանակ կարող է խոսակցություն բացվել ադրբեջանցիների վերադարձի մասին, եթե Ադրբեջանը ցանկանա։ Մարուքյանը շեշտեց նաև, որ ադրբեջանցիների վերադարձի վերաբերյալ Հայաստանը պարտավորություն չի ստանձնել, իսկ Ադրբեջանն ունի պարտավորություն Լեռնային Ղարաբաղից և հարակից շրջաններից ներքին տեղահանվածների վերադարձն ապահովելու հարցով։ «Երբ նրանք կկատարեն իրենց պարտավորությունը, կուզենան խոսել դրա մասին, ուրեմն այդ խոսակցությունը կբացվի։ Իսկ ինչի՞ մասին է այդ խոսակցությունը։ Իրենք ասում են, որ Հայաստանից ադրբեջանցիներ են գնացել։ Բայց Ադրբեջանից էլ հայեր են գնացել։ Հայերը գնացել են մազապուրծ՝ սպանությունների, ահաբեկչության, տներն այրելու սպառնալիքների տակ և դարձել փախստականներ, իսկ ադրբեջանցիներն այստեղից գնացել են տները փոխելով, դրանց դիմաց փոխհատուցում ստանալով»,- նշեց նա։
araratnews.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանն,ամեն,ինչ,անում,է,որպեսզի,խուսափի,հայաստանի,հետ,երաշխավորված,խաղաղության,պայմանագիր,կնքելուց․,պատգամավոր , Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
թուրքիա,անկարա,իրաք,քուրդ-զինյալների-դեմ-պայքար,քուրդիստանի-բանվորական-կուսակցություն,քբկ,pkk,թուրքիայի-արտգործնախարար,հաքան-ֆիդան,իրաքի-արտաքին-քաղաքական-գերատեսչության-ղեկավար,ֆուադ-հուսեյն , Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
իշխան,սաղաթելյանը,գեղարքունիքում,փորձել,է,արդարանալ,և,իր,նոր,«նապառնիկ»,լևոն,քոչարյանի,հետ,ժողովրդին,նախապատրաստել,ռևանշի,չորրորդ,փորձին , Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
ադրբեջանը,դժկամություն,է,ցուցաբերում.,կոստանյան , Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի,մեր,ժառանգած,բանակցային,բովանդակությամբ,արդեն,իսկ,լղ-ի,պետական,կարգի,լուծարման,գործընթացը,սկսված,փաշինյան , 2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
ուր,հիմա,լեռնային,ղարաբաղի,քաղաքացիական,բնակչությունը․,նիկոլ,փաշինյանն,անդրադարձել,ռդ,ագն-ի,հնչեցրած,մեղադրանքներին ,  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: