ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ագարակի (Մեղրիի շրջան) բնակչությունը 1831-1931 թվերին

Ագարակ քաղաքը գտնվում է Արաքս գետի ձախ ափին, մարզկենտրոն Կապանից 94, մայրաքաղաք Երևանից 410 կմ հեռավորության, ծովի մակերևույթից 660 մետր բարձրության վրա: Սահմանակից է Իրանին և Նախիջևանի Օրդուբադի շրջանին, որը պատմական Գողթան գավառն է: Սյունիքի մարզպետարանի տվյալներով՝ Մեղրի համայնքի ամենամեծ բնակավայրը այսօր Ագարակն է 4.729 հոգի բնակչությամբ:

Ագարակ քաղաքը գտնվում է Արաքս գետի ձախ ափին, մարզկենտրոն Կապանից 94, մայրաքաղաք Երևանից 410 կմ հեռավորության, ծովի մակերևույթից 660 մետր բարձրության վրա: Սահմանակից է Իրանին և Նախիջևանի Օրդուբադի շրջանին, որը պատմական Գողթան գավառն է:
 
Որպես քաղաքատիպ ավան կառուցվել է 1954 թվականին, եղել է համանուն պղնձամոլիբդենային կոմբինատին կից բանավան։ 2016 թվականի սեպտեմբերից խոշորացված Մեղրի համայնքի մաս է կազմում, որն ընդգրկում է Մեղրի և Ագարակ քաղաքային, ինչպես նաև Ալվանք, Այգեձոր, Գուդեմնիս, Թխկուտ, Լեհվազ, Լիճք, Կարճևան, Կուրիս, Նռնաձոր, Շվանիձոր, Վահրավար, Վարդանիձոր և Տաշտուն գյուղական բնակավայրերը։
 
Սյունիքի մարզպետարանի տվյալներով՝ Մեղրի համայնքի ամենամեծ բնակավայրը այսօր Ագարակն է 4.729 հոգի, ապա գալիս են. Մեղրի՝ 4601, Լեհվազ՝ 627, Շվանիձոր՝ 339, Ալվանք՝ 289, Կարճևան՝ 270, Վարդանիձոր՝ 152, Նռնաձոր՝ 151, Լիճք՝ 147, Տաշտուն՝ 116, Թխկուտ՝ 67, Կուրիս՝ 53, Գուդեմնիս՝ 36, Վահրավար՝ 35, Այգեձոր՝ 2 հոգի։
 
Ըստ Հայաստանի Վիճակագրական կոմիտեի՝ 2020թ հունվարի 1-ի տվյալներով Մեղրու համայնքի բնակչությունը եղել է.
 
Մեղրի – 4.487 հոգի,
Ագարակ – 4.122 հոգի,
Լեհվազ – 556 հոգի,
Ալվանք – 255 հոգի,
Շվանիձոր – 241 հոգի,
Կարճեվան – 218 հոգի,
Վարդանիձոր – 156 հոգի,
Նռնաձոր – 128 հոգի,
Լիճք – 117 հոգի,
Տաշտուն – 103 հոգի,
Թխկուտ – 53 հոգի,
Գուդեմնիս – 35 հոգի,
Կուրիս – 34 հոգի,
Վահրավար – 30 հոգի,
Այգեձոր – 0 բնակչություն:
 
Խորհրդային Հայաստանի Մեղրիի շրջանը ձևավորվել է 1930թ սեպտեմբերի 9-ին: Հայկական ՍՍՀ վարչա-տերիտորիալ բաժանումը առ 1-ը մայիսի 1971 թ աշխատության մեջ նշված է, որ Մեղրու շրջանի տարածքը 664 քառակուսի կմ է, բնակավայրերի ընդհանուր թիվը 18 է, քաղաքատիպ ավանները՝ 2 (Ագարակ, Մեղրի), գյուղական խորհուրդները՝ 8: Ներկայացնում ենք այդ 8 գյուղական խորհուրդները.
 
Ալդարա,
Լեհվազ (Լեհվազ և Վահրավար),
Լիճք (Լիճք և Տաշտուն),
Կարճեվան,
Կուրիս (Կուրիս և Գուդեմնիս),
Նյուվադի,
Շվանիձոր (Շվանիձոր և Շվանիձորի երկաթգծային կայարանին կից ավան),
Վարդանիձոր (Վարդանիձոր, Մարալզամի, Այգեձոր (Փուշկագ)):
 
Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության մեջ, Մեղրիի շրջանի բնակավայրերի շարքում նշվում է Ագարակ բնակավայրը, որը մտել է Գուդեմնիս գյուղխորհրդի կազմում՝ ծովի մակարդակից ավելի քան 1100 մետր բարձրության վրա: Ըստ Կորկոտյանի, Ագարակի բնակչությունը ըստ տարիների եղել է հետևյալը.
 
1831 թվական – 22 հոգի, բոլորը՝ հայ, 
1873 թվական – 91 հոգի, բոլորը՝ հայ,
1886 թվական – 142 հոգի, բոլորը՝ հայ, 
1897 թվական – 163 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), որից 157-ը՝ հայ, 6-ը՝ իսլամ,
1904 թվական – 264 հոգի, 
1914 թվական – 327 հոգի, 
1922 թվական – 245 հոգի, բոլորը՝ հայ, 
1926 թվական – 211 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), բոլորը՝ հայ,
1931 թվական – 261 հոգի, որից 250 հոգին՝ հայ, 11-ը՝ թուրքական խումբ: 
 
Հայաստանի Հանրապետությունում (1918-1920/21 թթ) վարչական առաջին բաժանումը կատարվել է 1919 թվականի փետրվարին՝ Ներքին գործերի նախարարության կողմից ստեղծված հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքով: Հայաստանի տարածքը բաժանվեց հետևյալ գավառների՝ Երևան, Էջմիածին, Սուրմալու (Արաքսի աջ ափը, մոտավորապես համապատասխանում է այսօրվա Իգդիրի շրջանին, որ Թուրքիայի տարածքում է), Դարալագյազ (Վայոց Ձոր), Զանգեզուր, Նոր Բայազետ (Գավառ, այսօրվա Սևանա լճի ավազան), Դիլիջան, Ղարաքիլիսա (այսօր՝ Լոռու մարզ), Ալեքսանդրապոլ (այսօր՝ Շիրակ) և Կարս:
 
Երկրորդ անգամ վարչական բաժանում կատարվեց 1920-ի մայիսին: Ընդարձակված հանրապետությունը բաժանվեց ավելի մեծ միավորների՝ 4 նահանգների՝ Արարատ, Շիրակ, Վանանդ, Սյունիք:
 
Հայաստանի խորհրդայնացումից հետո հանրապետությունը մի քանի անգամ ենթարկվել է ամբողջական կամ մասնակի վարչատարածքային բաժանումների: 1921 թ. հուլիսին Ալեքսանդր Մյասնիկյանի ղեկավարությամբ Խորհրդային Հայաստանը բաժանվեց 8 գավառի, որոնք իրենց հերթին բաժանվում էին ավելի փոքր միավորների՝ գավառամասերի: Այսպես, Հայաստանն ուներ 8 գավառ և 33 գավառամաս:
 
Այդ գավառներն էին՝ Երևան, Էջմիածին, Ալեքսանդրապոլ, Ղարաքիլիսա (այժմ` Վանաձոր), Լոռի (կենտրոնը՝ Ջալալօղլի, այժմ` Ստեփանավան), Իջևան, Նոր Բայազետ և Դարալագյազ: Իջևանի գավառի մաս էր կազմում նաև Սևանի արևելյան ափը՝ այսօրվա Ճամբարակի շրջանը:
 
Մեկ ամիս անց գավառների թիվը հասավ 9-ի, երբ Զանգեզուրը Խորհրդային Հայաստանի մաս կազմեց: Գավառի կենտրոն դարձավ Գորիսը: Զանգեզուրն ուներ 6 գավառամաս, և, այսպիսով Հայաստանն ունեցավ 9 գավառ և 39 գավառամաս:
 
Նախքան ԽՍՀՄ-ին մաս կազմելը, որ տեղի ունեցավ 1922թ դեկտեմբերի 30-ին, Հայաստանում տեղի ունեցավ վարչատարածքային մասնակի փոփոխություն: Զանգեզուրից անջատվեց և ստեղծվեց Մեղրու գավառը, իսկ Իջևանի գավառը դարձավ Դիլիջանի գավառ: Այսպես, Խորհրդային Հայաստանը, որպես Անդրֆեդերացիայի մաս, ԽՍՀՄ-ին միացվեց՝ ունենալով 10 գավառ և 41 գավառամաս:
 
Աղբյուր՝ aniarc.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
1908,երիտթուրքական-հեղափոխություն,արևմտահայություն,բազմահազարանոց-ցույցեր,հայությունը-երիտթուրքերի-ցույցերում,ազատություն-հավասարություն-եղբայրություն , Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
1908 թվականի Երիտթուրքական հեղափոխության օրերին արևմտահայությունը մասնակցում էր բազմահազարանոց ցույցերին «ազատություն, հավասարություն, եղբայրություն» կարգախոսներով:
1919-1920,հայաստան,երևան,բաթումի,բաթումի-նավահանգիստ,թուրք-թաթար-թալանչիներ,բրիտանացի-զինվորների-վերահսկողության-տակ-գտնվող-զր,ամերիկյան-և-բրիտանական-մարդասիրական-օգնություն,բաթում-երևան-կյանքի-երկաթգիծը , 1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
«Ազատության պաշտպան» զրահագնացքի բրիտանական զինվորական անձնակազմը, Երևան, 1920 թ.
ամն,թուրքիայի-դաշնակից-ամն,եվրոպական-մեծ-տերություններ,թուրքիա,խորհրդային-միություն,հայոց-ցեղասպանություն,երկրորդ-աշխարհամարտ,հայկական-հարց,արևմտյան-հայաստանի-վերադարձի-ծրագիր,վահրամ-հովյան , Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Եվրոպական մեծ տերությունները և Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում են Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը։ ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերություններում կային որոշակի կնճիռներ։ Այդ համատեքստում 2021-ին ԱՄՆ-ն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, թեև գործնականում մեծ հաշվով դա ոչինչ չի տալիս Հայկական հարցին։
հայ-ադրբեջանական,կոնֆերանս․,բաքու,1919-ի,դեկտեմբերի,14 , Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական կոնֆերանսին կմասնակցեն Ֆաթալի Խան Խոյսկին, Մամեդ Հասան Հաջինսկին և Մամեդ Ռզա Վեքիլովը։
հայերը,թուրքիան,ռուսաստանը,եւ,արեւմուտքը.,հայացք,1891,թվականից , Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Ներկայացնում ենք 1891 թվականի ապրիլին ամերիկյան The Atlantic Monthly ամսագրում հրապարակված Սեմյուել Գրին Ուիլեր Բենջամինի The Armenians and the Porte հոդվածի հայերեն թարգմանությունը:
ալեքսանդր-սոլժենիցինի-նոբելյան-պատմությունը,գրականության-նոբելյան-մրցանակ,շվեդիա,խսհմ,խսհմ-գերագույն-խորհուրդ,ստալինյան-ճամբարներ,հայրենիքից-բռնի-աքսոր,ռուս-ականավոր-մտածող-և-գրող,ալեքսանդր-սոլժենիցին , Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Խորհրդային Միությունում Սոլժենիցինին Նոբելյան մրցանակ շնորհելը ռումբի պայթյունի էֆեկտ ունեցավ։ Շատերն անկեղծորեն ուրախացան ռուս վառ և ազնիվ գրողի համաշխարհային ճանաչման համար: Սակայն իշխանությունները և պաշտոնական գրական հանրությունը թշնամաբար են ընդունել Շվեդիայի ակադեմիայի որոշումը։ ԽՄԿԿ Կենտկոմը Նոբելյան մրցանակակրին վարկաբեկելու մի ամբողջ ծրագիր էր մշակել։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: