ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Լոզանի բանակցությունները եւ Սեւրի պայմանագրի չեղարկումը. 23 հուլիսի, 1923թ

1923 թ. միջազգային կարեւոր իրադարձություններից էին Լոզանում ընթացող բանակցությունները, որտեղ քննարկվում էին Թուրքիային վերաբերող հարցերը։ Դրանցից ամենակարեւորը Թուրքիայի եւ Անտանտի երկրների հարաբերությունների կարգավորումն էր, որտեղ մեծ դերակատարություն ուներ Խորհրդային միությունը։ ԽՍՀՄ-ը, համաձայն ստանձնած պարտավորությունների, աջակցում էր թուրքերին, որոնք օր օրի նորանոր զիջումներ էին ստանում եվրոպական երկրներից։

1923 թ. միջազգային կարեւոր իրադարձություններից էին Լոզանում ընթացող բանակցությունները, որտեղ քննարկվում էին Թուրքիային վերաբերող հարցերը։ Դրանցից ամենակարեւորը Թուրքիայի եւ Անտանտի երկրների հարաբերությունների կարգավորումն էր, որտեղ մեծ դերակատարություն ուներ Խորհրդային միությունը։ ԽՍՀՄ-ը, համաձայն ստանձնած պարտավորությունների, աջակցում էր թուրքերին, որոնք օր օրի նորանոր զիջումներ էին ստանում եվրոպական երկրներից։
 
Լոզանում ամբողջությամբ եւ վերջնականապես չեղարկվում է Սեւրի պայմանագիրը։
 
ԽՍՀՄ արտաքին գործերի ժողկոմ Չիչերինը, պատասխանելով Ռուսաստանում Թուրքիայի դեսպան Ահմեդ Մուխթարին, գրում էր, որ «Խորհրդային Դաշնության բոլոր ժողովուրդները Սեւրի անարդարացի պայմանագրից հրաժարվելը հաղթանակ են համարում։ Նրանք ուրախությամբ ողջունում են խաղաղության դարաշրջանի հաստատվելը, եղբայրական թուրք ժողովրդի վերականգնումն ու բարգավաճումը», - ասել էր Չիչերինը։
 
Նույնքան ոգեւորված էր նաեւ Ահմեդ Մուխթարը, որը երախտագիտություն էր հայտնում Խորհրդային իշխանությանն ու անձամբ Չիչերինին մեծ աջակցության համար։ «Ուրախությամբ հայտնում եմ, որ Լոզանում Թուրքիայի եւ Անտանտի երկրների միջեւ 1923թ. հուլիսի 23-ին ստորագրվել է խաղաղության պայմանագիր։ Այս երջանիկ նորությունը Ձեզ հաղորդելով, պ. Կոմիսար, համոզված եմ, որ այն նույնպիսի ուրախությամբ կընդունվի Ձեր բարեկամական երկրի բոլոր շրջանակների կողմից, ինչպես ընդունվել է Թուրքիայում։
 
Մեր երջանիկ եւ բեղմնավոր քաղաքական համագործակցության ընթացքում, որն ուղղված էր մեր քաղաքական եւ տնտեսական անկախության դեմ ոտնձգությունները չեզոքացնելուն, ինչպես նաեւ ամբողջ շահագործվող Արեւելքի բարգավաճմանը նպաստելով, մեր երկու երկրները դժվարությամբ, բայց բազմաթիվ հաջողություններ ունեցան, որոնք ունեն համաշխարհային նշանակություն։
 
Նոր Ռուսաստանը իր ստորագրությունը կդնի Լոզանում մշակված փաստաթղթի եւ խաղաղության պայմանագրի տակ։ Դա նոր, լրացուցիչ գործոն է Խորհրդային Ռուսաստանի ակտիվում, որը ձեռք է բերվել մեր սերտ ու երջանիկ համագործակցությամբ եւ որը ամրապնդում է միջազգային ասպարեզում Խորհրդային Ռուսաստանի կառավարության իրավական դրությունը», - գրում էր Ահմեդ Մուխթարը։
 
«Նորք» ամսագրի 1923 թ. երկրորդ համարում Ասքանազ Մռավյանը «ջախջախում էր» Սեւրի պայմանագիրը եւ դրա մերժումը համարում կարեւոր առաջընթաց։
 
«1922 թ. աշնան սկզբին գլխովին ջարդվեց ու ծովը նետվեց հունական արքայական բանակը, որի միջոցով Լլոյդ-Ջորջը պաշտպանում էր Սեւրի դաշնագրի խարխուլ շենքը։ Գրավելով Զմյուռնիան եւ միաժամանակ մոտենալով նեղուցներին՝ Անգորայի Մեծ Ազգային ժողովի զորքերը ունեցան հեղափոխական կրկնակի հաղթանակ», - գրում էր Մռավյանը։
 
 
Աղբյուրը՝ Հայկական Կարմիր, 1923 թվական, Մեդիամաքս
 
Հեղինակներ՝ Միքայել Յալանուզյան, Արա Թադեւոսյան
 
 
Աղբյուր՝ aniarc.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
1908,երիտթուրքական-հեղափոխություն,արևմտահայություն,բազմահազարանոց-ցույցեր,հայությունը-երիտթուրքերի-ցույցերում,ազատություն-հավասարություն-եղբայրություն , Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
1908 թվականի Երիտթուրքական հեղափոխության օրերին արևմտահայությունը մասնակցում էր բազմահազարանոց ցույցերին «ազատություն, հավասարություն, եղբայրություն» կարգախոսներով:
1919-1920,հայաստան,երևան,բաթումի,բաթումի-նավահանգիստ,թուրք-թաթար-թալանչիներ,բրիտանացի-զինվորների-վերահսկողության-տակ-գտնվող-զր,ամերիկյան-և-բրիտանական-մարդասիրական-օգնություն,բաթում-երևան-կյանքի-երկաթգիծը , 1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
«Ազատության պաշտպան» զրահագնացքի բրիտանական զինվորական անձնակազմը, Երևան, 1920 թ.
ամն,թուրքիայի-դաշնակից-ամն,եվրոպական-մեծ-տերություններ,թուրքիա,խորհրդային-միություն,հայոց-ցեղասպանություն,երկրորդ-աշխարհամարտ,հայկական-հարց,արևմտյան-հայաստանի-վերադարձի-ծրագիր,վահրամ-հովյան , Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Եվրոպական մեծ տերությունները և Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում են Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը։ ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերություններում կային որոշակի կնճիռներ։ Այդ համատեքստում 2021-ին ԱՄՆ-ն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, թեև գործնականում մեծ հաշվով դա ոչինչ չի տալիս Հայկական հարցին։
հայ-ադրբեջանական,կոնֆերանս․,բաքու,1919-ի,դեկտեմբերի,14 , Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական կոնֆերանսին կմասնակցեն Ֆաթալի Խան Խոյսկին, Մամեդ Հասան Հաջինսկին և Մամեդ Ռզա Վեքիլովը։
հայերը,թուրքիան,ռուսաստանը,եւ,արեւմուտքը.,հայացք,1891,թվականից , Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Ներկայացնում ենք 1891 թվականի ապրիլին ամերիկյան The Atlantic Monthly ամսագրում հրապարակված Սեմյուել Գրին Ուիլեր Բենջամինի The Armenians and the Porte հոդվածի հայերեն թարգմանությունը:
ալեքսանդր-սոլժենիցինի-նոբելյան-պատմությունը,գրականության-նոբելյան-մրցանակ,շվեդիա,խսհմ,խսհմ-գերագույն-խորհուրդ,ստալինյան-ճամբարներ,հայրենիքից-բռնի-աքսոր,ռուս-ականավոր-մտածող-և-գրող,ալեքսանդր-սոլժենիցին , Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Խորհրդային Միությունում Սոլժենիցինին Նոբելյան մրցանակ շնորհելը ռումբի պայթյունի էֆեկտ ունեցավ։ Շատերն անկեղծորեն ուրախացան ռուս վառ և ազնիվ գրողի համաշխարհային ճանաչման համար: Սակայն իշխանությունները և պաշտոնական գրական հանրությունը թշնամաբար են ընդունել Շվեդիայի ակադեմիայի որոշումը։ ԽՄԿԿ Կենտկոմը Նոբելյան մրցանակակրին վարկաբեկելու մի ամբողջ ծրագիր էր մշակել։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: