ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Մեյմունությունները թող պահեն ուրիշ տեղ, բոլորն էլ գիտեն՝ թիկունքում ովքեր են կանգնած. Սարգսյանը՝ «Հայաքվե»-ի մասին

«Ես մտածում եմ, որ այդ մարդիկ ոչ թե Նիկոլ Փաշինյանի դեմ են սկսել գործել, այլ՝ ՀՀ պետականության»:

Այս մասին երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ խոսելով «Հայաքվե» նախաձեռնության և դրա հեղինակների մասին:
 
 
«Այն գործընթացը, ինչ իրենք սկսել են, դրանով թշնամանք են սերմանում Հայաստանի ու Արցախի մեջ: Ասում են՝ արցախցիներ, տեսե՛ք, դուք այդ նեղ վիճակում ապրում եք, իսկ հայերը չեն ուզում նույնիսկ գալ ստորագրել, որ դեմ են, որ Արցախը անկախ լինի: Կարծես «ժողովրդավարական» պրոցես են սկսել էն ժամանակ, որ ընտրություններ էին կեղծում, այդ ուժերը, ում դրոշները տնկած են այդ «Հայաքվե»-ի հետևում»,- ասել է Սարգսյանը:
Դիտարկմանը, որ քաղաքացիական նախաձեռնություն է, վերջինս արձագանքել. «Այդ մեյմունությունները, ասել Վանո Սիրադեղյանի, թող պահեն ուրիշ տեղ, բոլորն էլ գիտեն, թե դրա թիկունքում ովքեր են կանգնած, և դրա համար էլ ստորագրություններ չեն հավաքվում»:
Քաղաքական գործիչը նաև նկատել է՝ ասում են՝ այ, որ ստորագրես, կդառնաս հայ. խնդիրը ժողովրդավարական է, բայց ռասիստական մոտեցմամբ:
«Ես էլ ասում եմ՝ ես արդեն իսկ հայ եմ, բայց ես ո՛չ եմ ասում «Հայաքվե»-ին, որովհետև պրոբլեմ են առաջացնում և պատրվակ են տալիս Ադրբեջանին, որ Ադրբեջանն ասի՝ տեսե՛ք, նույնիսկ Հայաստանում ապրող հայերը այլևս Ղարաբաղը չեն ուզում տեսնել անկախ: Անցել է մեկ շաբաթ, իրենք 50 հազար ստորագրությունից 15 հազարն են հավաքել, և ես կարծում եմ՝ եթե այդ անձնագրերը ստուգես, տակը շատ քիչ բան կմնա: Այդ 50 հազարը կհավաքե՞ն, թե՞ չէ, դա շատ մեծ խնդիր է, բայց եթե չհավաքեն, գիտեք՝ ինչ մեծ վնաս է տալու: Նույն Ադրբեջանն ասելու է՝ Հայաստանում նույնիսկ 50 հազար մարդ չգտնվեց, որ ասի՝ ԼՂ-ն չպիտի լինի Ադրբեջանի մաս»,- ընդգծել է նա:
Ըստ Սարգսյանի՝ ենթադրենք՝ հավաքվեց 50 հազար ստորագրություն, գնաց ԱԺ, բնականաբար, Ազգային ժողովը դրան դեմ է քվեարկելու, որից հետո իրենք 300 հազար քվե պետք է հավաքեն, ինչը չլինող բան է. «Այդ գործընթացը վնաս է տալու և՛ Հայաստանին, և՛ Արցախին, դա օգնություն է Ադրբեջանին, որ ասեն՝ տեսե՛ք, հայերը իրենք էլ են հրաժարվել ԼՂ-ից: Իրենց էլ հերթական պարտությունն է լինելու, ինչքան կարող է ընդդիմությունը անընդհատ պարտվի: Էս ընդդիմությունը եկած օրվանից մի բան է ասում՝ ուզում եմ իշխանությունները փոխվեն, բանակցողը փոխվի, բանակցողը փոխվի, ի՞նչ է ասելու: Իրենք ինչ են առաջարկում, ասում են՝ դուք գնացեք՝ մենք գանք ձեր տեղը լուծենք խնդիրը, ո՞նց...
 
Վարդան Օսկանյան, 100-ից ավելի բանակցություն ես վարել, եկել ասում ես՝ ինձ նշանակեք: Սա ծիծաղելի է ու անլուրջ, այս ամեն ինչը քաղաքականությունն այնքան է անլրջացնում, որ քաղաքական գործունեություն ծավալելը Հայաստանում դառնում է պարսավանքի առարկա, և դրա համար է, որ ՀՀ քաղաքացիները քաղաքական գործիչներին չեն հարգում»:
 
Աղբյուր՝ armtimes.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանն,ամեն,ինչ,անում,է,որպեսզի,խուսափի,հայաստանի,հետ,երաշխավորված,խաղաղության,պայմանագիր,կնքելուց․,պատգամավոր , Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
թուրքիա,անկարա,իրաք,քուրդ-զինյալների-դեմ-պայքար,քուրդիստանի-բանվորական-կուսակցություն,քբկ,pkk,թուրքիայի-արտգործնախարար,հաքան-ֆիդան,իրաքի-արտաքին-քաղաքական-գերատեսչության-ղեկավար,ֆուադ-հուսեյն , Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
իշխան,սաղաթելյանը,գեղարքունիքում,փորձել,է,արդարանալ,և,իր,նոր,«նապառնիկ»,լևոն,քոչարյանի,հետ,ժողովրդին,նախապատրաստել,ռևանշի,չորրորդ,փորձին , Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
ադրբեջանը,դժկամություն,է,ցուցաբերում.,կոստանյան , Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի,մեր,ժառանգած,բանակցային,բովանդակությամբ,արդեն,իսկ,լղ-ի,պետական,կարգի,լուծարման,գործընթացը,սկսված,փաշինյան , 2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
ուր,հիմա,լեռնային,ղարաբաղի,քաղաքացիական,բնակչությունը․,նիկոլ,փաշինյանն,անդրադարձել,ռդ,ագն-ի,հնչեցրած,մեղադրանքներին ,  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: