ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Սերժ Սարգսյանը շարունակում է ստել՝ այժմ էլ փորձելով մոլորեցնել, թե նոր բանակցողը կարող է իրավիճակ փոխել․ սիրտը նոր բանակցո՞ղ, թե՞ պատերազմ է ուզում

Երբ լսում ենք նախկին նախագահների  մեկնաբանությունները իրենց թողած բանակցային «հիանալի» գործընթացների մասին, ակամայից առաջանում է  մեկ հարց․ եթե այդքան լավն էին ձեր բանակցությունները, ապա ինչո՞ւ չկարողացաք ավելի քան 20 տարում լուծել Լեռնային Ղարաբաղի  հարցը։

Տպավորություն է, որ Սերժ Սարգսյանը մոռացել է, թե քանի անգամ է ստել։ Այսօր նա դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշել է, թե բանակցային վիճակը կարող է փոխվել, եթե փոխվեն բանակցողները. նույնկերպ նա հասարակությանը վստահեցնում էր, որ ինքը չի առաջադրվելու վարչապետի պաշտոնի համար, բայց արդյունքում խաբեց ժողովրդին։

Սարգսյանը համաձայն է նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ և կարծում է, որ նրա գլխավորությամբ մի խումբ դիվանագետներ կարող են փոխել բանակցային գործընթացը։ Այդուհանդերձ մերժված նախագահը մոռանում է, թե Օսկանյանն իր պաշտոնավարման 10 տարիների ընթացքում քանի հետաքրքիր 3 ամիսներ է ունեցել։ Սարգսյանը մոռանում է նաև թե Ռոբերտ Քոչարյանի հետ միասին ինչպիսի բանակցային տապալումներ են ունեցել։

 Նախ Ռոբերտ Քոչարյանը հանում է Լեռնային Ղարաբաղը բանակցային գործընթացից, որի պատճառների մասին, հենց ինքն է վկայել  2004-թվականի ապրիլի 3-ին «Գոլոս Արմենիի» թերթի հարցերին պատասխանելիս։ Մեջբերում եմ․ «Տպավորություն է ստեղծվել, որ Հայաստանը պատրաստ է կարգավորման ցանկացած  ձևի, բայց խնդիրը Ղարաբաղն է, ավելի ճիշտ ԼՂ ղեկավարությունը: Հարց էր առաջանում՝ մի՞թե Հայաստանն ի վիճակի չէ իրենից Ղարաբաղի ակնհայտ կախվածության պայմաններում ճնշում գործադրել և ստիպել համաձայնել այս կամ այն դիրքորոշման հետ: Ես առաջարկել եմ փոխել այդ տեսակետը և փորձել ՀՀ ռեսուրսն օգտագործել հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ սեփական մոտեցումները մշակելու համար: Այսինքն՝ մենք ոչ թե համաձայն ենք կարգավորման ցանկացած ձևի, որին կհամաձայնի ԼՂ-ն, այլ մենք ունենք սեփական դիրքորոշում և  պատրաստ ենք այն պնդել: Իմ ընտրվելուց հետո ես այդպես էլ  արեցի»:

 Բայց ԼՂ-ին բանակցություններից դուրս թողնելով պատմությունը չի ավարտվում, 1998-1999 թվականներին, երբ բանակցային սեղանին հայտնվեց տարածքների փոխանակում հայեցակարգը, ըստ որի՝ Հայաստանն իր տարածքից մի մաս պետք է տա Ադրբեջանին՝ ԼՂ-ն ստանալու համար: Եթե քո տարածքից մի մաս պետք է տաս, որ ստանաս Ղարաբաղը, արդյոք չի՞ նշանակում, որ Ղարաբաղը  ճանաչում ես որպես Ադրբեջան, իսկ սեփական տարածքդ հանում սակարկության։
 
Իսկ արդեն Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին՝ 2016-ի հունվարին, համանախագահները ի դեմս ՌԴ ԱԳ նախարարի, ներկայացնում են կարգավորման նորացված առաջարկ, որտեղ Հայաստանին միջնորդների կողմից ասվում է, որ լավ կլինի հրաժարվել միջանկյալ կարգավիճակ հաղորդելու ակնկալիքից: Հայկական կողմը մերժում է սա ու դրանից ընդամենը 2,5 ամիս անց սկսվում է 2016-ի քառօրյա պատերազմը, որն ավարտվում է հայկական կողմի համար 700-800 հա տարածքի կորստով և բանավոր ձեռք բերված հրադադարով։ 
 
Իսկ 2018 թվականին Սերժ Սարգսյանը Ազգային ժողովի ամբիոնից հայտարարում է, որ բանակցությունները լավատեսություն չեն ներշնչում, և դրանք մտել են փակուղի։
 
Երբ լսում ենք նախկին նախագահների  մեկնաբանությունները իրենց թողած բանակցային «հիանալի» գործընթացների մասին, ակամայից առաջանում է  մեկ հարց․ եթե այդքան լավն էին ձեր բանակցությունները, ապա ինչո՞ւ չկարողացաք ավելի քան 20 տարում լուծել Լեռնային Ղարաբաղի  հարցը։

Դավիթ Լևոնյան
 
Աղբյուր՝ civic.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանն,ամեն,ինչ,անում,է,որպեսզի,խուսափի,հայաստանի,հետ,երաշխավորված,խաղաղության,պայմանագիր,կնքելուց․,պատգամավոր , Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
թուրքիա,անկարա,իրաք,քուրդ-զինյալների-դեմ-պայքար,քուրդիստանի-բանվորական-կուսակցություն,քբկ,pkk,թուրքիայի-արտգործնախարար,հաքան-ֆիդան,իրաքի-արտաքին-քաղաքական-գերատեսչության-ղեկավար,ֆուադ-հուսեյն , Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
իշխան,սաղաթելյանը,գեղարքունիքում,փորձել,է,արդարանալ,և,իր,նոր,«նապառնիկ»,լևոն,քոչարյանի,հետ,ժողովրդին,նախապատրաստել,ռևանշի,չորրորդ,փորձին , Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
ադրբեջանը,դժկամություն,է,ցուցաբերում.,կոստանյան , Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի,մեր,ժառանգած,բանակցային,բովանդակությամբ,արդեն,իսկ,լղ-ի,պետական,կարգի,լուծարման,գործընթացը,սկսված,փաշինյան , 2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
ուր,հիմա,լեռնային,ղարաբաղի,քաղաքացիական,բնակչությունը․,նիկոլ,փաշինյանն,անդրադարձել,ռդ,ագն-ի,հնչեցրած,մեղադրանքներին ,  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: