ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ի վերջո ինչ է ասել Մակրոնը. օդում կախված հարցը

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանն ընդգծում է, որ հայտարարությունը տարածել է կուսակցական թերթ, և այդ կուսակցությունն էլ ունի իր շահերը, ուստի ակնհայտ է, թե ինչի համար է դաշտ նետվել նման հայտարարություն: Դաշնակցությունը, նման հայտարարություն տարածելով, ջուր է լցնում ադրբեջանական կողմի ջրաղացին, և հարց է՝ այս կուսակցությունը ո՞ր երկրի շահերն է սպասարկում։

Հունիսի 29-ից հայկական մեդիադաշտը ողողված է ՀՅԴ արևմտյան կոմիտեի տարածած այն հայտարարությամբ, թե Մարսելի հայ համայնքի ներկայացուցիչների հետ փակ հանդիպման ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը իբր թե ասել է՝ «Արցախի հարցի վերաբերյալ ինքն Ալիևի վրա ավելի շատ ճնշում է բանեցրել, քան Փաշինյանը»:
 
Լուրը հայտնվելուց կարճ ժամանակ անց, սակայն, համացանցում սկսվեց հերքվել այն, իսկ ֆրանսիական կողմից մինչ այս պահը պաշտոնական պարզաբանում չի տարածվել: Չկորցնելով հարմար առիթը՝ Ադրբեջանի արտաքին գործերի գերատեսչությունը ևս անցավ գործի՝ Ֆրանսիայի նախագահին մեղադրելով հայամետության համար։ Երեկ նաև պարզ դարձավ, որ Բաքվում Ֆրանսիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ նախագահի անունից տարածվող խոսքերի առնչությամբ պարզաբանում ներկայացնելու։ Ի պատասխան՝ դեսպանն ասել է, որ ինքը տեղեկություն չունի։
 
ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Քրիստինե Վարդանյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ևս պնդում է, որ լուրը ճիշտ է, քանի որ այն տարածել է ՀՅԴ արևմտյան Եվրոպայի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչը, իսկ դաշնակցության որևէ կառույցի անունից տարածվող հայտարարությունները, ըստ նրա, ի գիտություն են ընդունվում մյուս կառույցների համար։
 
«Հայտարարության մասին խոսել է դաշնակցության արևմտյան Եվրոպայի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչը, որը մշտական կապի մեջ է, այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահի հետ, պարբերաբար հանդիպումներ են լինում, շփումներ։ Այդ հանդիպմանը, բացի նախագահից, ներկա են եղել նաև քաղաքական գործիչներ, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր։ Հետևապես դատելով բանակցային գործընթացից և դրա միտումներից՝ որևէ առիթ ու հիմք չկա չհավատալու դրան։ Մակրոնի այդ հայտարարությունն արտացոլում է այն պատկերը, որը մենք տեսնում ենք երեք տարվա մեջ», - ասում է Վարդանյանը:
 
Վերջինիս խոսքով՝ կարող են լինել մարդիկ, որոնք չեն ցանկանա հավատալ Մակրոնի անունից տարածվող հայտարարությանը։ Նա չի հաստատում նաև այն տեղեկությունը, թե որոշ դաշնակցականներ հերքել են հայտարարության առկայությունը։
 
Հարցադրմանը՝ իսկ ինչո՞ւ ՀՅԴ երևանյան կառույցն այս ամենի առնչությամբ պարզաբանում չի տարածել, Վարդանյանի խոսքով, դաշնակցությունը որևէ խնդիր չունի ինչ-որ բան հաստատելու կամ հերքելու․ «Դաշնակցությունը ապակենտրոն կառույց է, և յուրաքանչյուր շրջանի պատասխանատու մարմին հանդես է գալիս իր շրջանի վերաբերյալ հայտարարությամբ։ Դա դաշնակցական մյուս կառույցների կողմից ընդունվում է ի գիտություն, և մենք խնդիր չունենք որևէ բան հաստատելու կամ հերքելու»։
 
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանն էլ մեզ հետ զրույցում ընդգծում է՝ հայտարարությունը տարածել է կուսակցական թերթ, և այդ կուսակցությունն էլ ունի իր շահերը, ուստի ակնհայտ է, թե ինչի համար է դաշտ նետվել նման հայտարարություն:
 
«Իրենք ուղղակի սա տարածել են ընդդիմադիր կոնտեքստով։ Ես չգիտեմ, թե դա որքանով է իրականությանը համապատասխանում, բայց եղել է փակ հանդիպում, և որևէ մեկը չի կարող փակ հանդիպման ժամանակ ասվածը հերքի կամ հաստատի։ Կուսակցական թերթի ոչ փաստահեն տեղեկություն է դա», - ասում է Իոաննիսյանը:
 
Միևնույն ժամանակ վերջինս նկատում է՝ դաշնակցությունը, նման հայտարարություն տարածելով, ջուր է լցնում ադրբեջանական կողմի ջրաղացին, և հարց է՝ այս կուսակցությունը ո՞ր երկրի շահերն է սպասարկում։
 
«Հայտարարությունը, Ադրբեջանի ԱԳՆ-ն տարածելով, նպատակ ուներ ցույց տալ, որ Ֆրանսիան չեզոք չէ, դա իրենց համար կարևոր է, և գտան հերթական առիթը ու սկսեցին բղավել դրա մասին, կասկածի տակ են դնում Ֆրանսիայի բանակցային միջնորդական կարողությունները։ Ինչ վերաբերում է դաշնակցությանը․ այդ մարդիկ ռազմական գործողությունների ժամանակ հայտարարում են, որ հողերը ծախած են, դա հատուկ են անում, որ կռվող զինվորները չկռվեն, ու գնան մարտի դաշտից։ Չեմ զարմանում նման մոտեցման վրա։ Դա է նրանց բարձրագույն արժեքը․ իշխանության գալ կամ համագործակցել օտարերկրյա ուժերի հետ», - կարծում է նա։
 
 
 Աղբյուր՝ armtimes.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանն,ամեն,ինչ,անում,է,որպեսզի,խուսափի,հայաստանի,հետ,երաշխավորված,խաղաղության,պայմանագիր,կնքելուց․,պատգամավոր , Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
թուրքիա,անկարա,իրաք,քուրդ-զինյալների-դեմ-պայքար,քուրդիստանի-բանվորական-կուսակցություն,քբկ,pkk,թուրքիայի-արտգործնախարար,հաքան-ֆիդան,իրաքի-արտաքին-քաղաքական-գերատեսչության-ղեկավար,ֆուադ-հուսեյն , Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
իշխան,սաղաթելյանը,գեղարքունիքում,փորձել,է,արդարանալ,և,իր,նոր,«նապառնիկ»,լևոն,քոչարյանի,հետ,ժողովրդին,նախապատրաստել,ռևանշի,չորրորդ,փորձին , Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
ադրբեջանը,դժկամություն,է,ցուցաբերում.,կոստանյան , Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի,մեր,ժառանգած,բանակցային,բովանդակությամբ,արդեն,իսկ,լղ-ի,պետական,կարգի,լուծարման,գործընթացը,սկսված,փաշինյան , 2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
ուր,հիմա,լեռնային,ղարաբաղի,քաղաքացիական,բնակչությունը․,նիկոլ,փաշինյանն,անդրադարձել,ռդ,ագն-ի,հնչեցրած,մեղադրանքներին ,  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: