ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Արցախը՝ ՀՅԴ-ի համար իշխանության գալու միջոց. Երևանի կենտրոնում Արցախ «փրկողներն» օգնում են Բաքվին Ֆրանսիային բանակցային սեղանից դուրս թողնելու գործում

Ադրբեջանական Trend գործակալությունը, վկայակոչելով դիվանագիտական իր աղբյուրները, գրում է, որ Բաքվում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ։

Երեկ Հայ հեղափոխական դաշնակցության պաշտոնական կայքը տեղեկություն տարածեց, թե իբր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Մարսել կատարած եռօրյա այցի ժամանակ, որի ընթացքում հանդիպել է Մարսելի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ի պատասխան ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի ԿԿ ներկայացուցիչ Հրաչ Վարժապետյանի խնդրանքի՝ Արցախի շրջափակման և ադրբեջանական ագրեսիայի դեմ Ֆրանսիայի կողմից առավել ազդեցիկ, նախաձեռնողական, գործնական և ոչ թե միայն բարոյական քայլերի դիմելու,  Մակրոնը հայտարարել է, թե նա Ալիևի վրա ավելի շատ ճնշում է բանեցրել և կբանեցնի, քան Փաշինյանը։ «Հարցը Փաշինյանն է։ Ես Արցախի հարցով միակն եմ, որ հստակ կեցվածք և պատգամ ունեմ։ Չկասկածեք Արցախի և ընդհանրապես Հայաստանի հարցերով վճռականությանս մեջ: Պիտի շարունակեմ ջանքերս, նույնիսկ եթե մինչ օրս այս օրակարգով գրեթե միակն եմ միջազգային ընտանիքի մեջ:
Գիտեք նաև, որ առաջին անգամ Ֆրանսիան Հայաստանում իր դեսպանություն է ուղարկել զինվորական  կցորդ, իսկ դա ինչ-որ բան նշանակում է, չէ՞։ Մենք պիտի անենք մեր կարելին, առավելագույնը»,- ըստ դաշնակցականի հայտարարության՝ ասել է Էմանուել Մակրոնը։

Այս լուրը պաշտոնապես դեռևս ո՛չ հերքվել է, ո՛չ հաստատվել։ Միայն Մարսելի հայ համայնքի հետ կազմակերպված Ֆրանսիայի նախագահի հանդիպմանը մասնակցած երիտասարդներից մեկն է հերքել ՀՅԴ կողմից մամուլում տարածված լուրը։

Երիտասարդը հայտնել է, որ հանդիպման ամբողջ ընթացքում համանման որևէ հայտարարություն Ֆրանսիայի նախագահը չի արտաբերել, այլ ընդհակառակը՝ շեշտել է հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների և մշակութային կապի կարևորությունը:

Ինչ-որ դաշնակցականի՝ մերկապարանոց հայտարարություն հիշեցնող այս լուրին անմիջապես արձագանքեց Բաքուն՝ նշելով. «Նախկինում Մակրոնը բազմիցս հանդես է եկել հակաադրբեջանական հայտարարություններով թե՛ պատերազմի ժամանակ, թե՛ դրանից հետո, ինչը ակնհայտ խոսում է այն մասին, որ Ֆրանսիայի նախագահը հայկական լոբբիի հերթական գործիքն է»:

Ավելին՝ ադրբեջանական Trend գործակալությունը, վկայակոչելով դիվանագիտական իր աղբյուրները, գրում է, որ Բաքվում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ։

«Բուայոնը կանչվել է պարզաբանումներ տալու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Բաքվի և Երևանի միջև բանակցությունների հետ կապված «Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու» մասին հայտարարությունների վերաբերյալ։ Դեսպանին ներկայացվել է Բաքվի դիրքորոշումը, որ Մակրոնի՝ հայկական լրատվամիջոցներում հրապարակված խոսքերը պետք է պաշտոնապես հաստատվեն կամ հերքվեն»,- ասվում է ադրբեջանական լրատվականի հրապարակման մեջ։

Ֆրանսիայի դեսպանը, ըստ գործակալության, պատասխանել է, որ Մակրոնի կողմից արված ենթադրյալ հայտարարությունների մասին տեղեկություններ չունի։

Ինչո՞ւ Ադրբեջանը հապճեպորեն արձագանքեց որևէ կերպ պաշտոնապես չհաստատված և ոչ պաշտոնական խողովակներով տարածված այս տեղեկությանը, որն արվել է ոմն դաշնակցականի կողմից։ Պատասխանն ակնհայտ է. Ադրբեջանը շահագրգռված է Ֆրանսիային դուրս թողնել բանակցային սեղանից, արժեզրկել նրա միջնորդի կարգավիճակը և Ֆրանսիային ներկայացնել որպես կանխակալ հայամետ կողմ, որն ունակ չէ կատարել անկողմնակալ միջնորդի դեր։

Այս մասին, վստահաբար, դաշնակցականները շատ լավ գիտեն։ Որովհետև Բաքուն մեկ անգամ արդեն հրաժարվել է մասնակցել քառակողմ բանակցություններին՝ պատճառաբանելով, թե չեն ուզում, որ ֆրանսիական կողմը ներկայացված լինի որպես միջնորդ, քանի որ բացահայտ պրոհայկական դիրքավորում ունի։ Իսկ հայկական կողմը ամեն ինչ անում է, որ Ֆրանսիան մնա բանակցային սեղանին որպես միջնորդ։ Եվ ուրեմն, եթե անգամ Էմանուել Մակրոնը իրոք այդպիսի հայտարարություն է արել ֆրանսահայերի հետ հանդիպման ժամանակ, ապա ինչո՞ւ է փակ հանդիման ժամանակ արված այս արտահայտությունը Դաշնակցությունը տարածում՝ լավ իմանալով, որ այն կարող է Բաքուն օգտագործել Հայաստանի և Արցախի դեմ։ 

Երևանի, Բեյրութի, Հալեպի, Լոսի փողոցներում Արցախ «փրկող» կազմակերպված խմբավորումը Հայաստանի գործող իշխանություններին վարկանիշային վնաս հասցնելու մոլուցքից կուրացած անում է քայլեր, որոնք ոչ թե չեն փրկում Արցախը, այլ էապես վնասում են Արցախի և Հայաստանի շահերին։

Ակնհայտ է, որ այս ռևանշիստ խմբավորման համար Արցախն ընդամենը պատրվակ է կամ, եթե կուզեք, գործիք՝ իշխանության գալու և այն պահելու համար։

Վովա Հակոբյան
civic.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանն,ամեն,ինչ,անում,է,որպեսզի,խուսափի,հայաստանի,հետ,երաշխավորված,խաղաղության,պայմանագիր,կնքելուց․,պատգամավոր , Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
թուրքիա,անկարա,իրաք,քուրդ-զինյալների-դեմ-պայքար,քուրդիստանի-բանվորական-կուսակցություն,քբկ,pkk,թուրքիայի-արտգործնախարար,հաքան-ֆիդան,իրաքի-արտաքին-քաղաքական-գերատեսչության-ղեկավար,ֆուադ-հուսեյն , Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
իշխան,սաղաթելյանը,գեղարքունիքում,փորձել,է,արդարանալ,և,իր,նոր,«նապառնիկ»,լևոն,քոչարյանի,հետ,ժողովրդին,նախապատրաստել,ռևանշի,չորրորդ,փորձին , Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
ադրբեջանը,դժկամություն,է,ցուցաբերում.,կոստանյան , Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի,մեր,ժառանգած,բանակցային,բովանդակությամբ,արդեն,իսկ,լղ-ի,պետական,կարգի,լուծարման,գործընթացը,սկսված,փաշինյան , 2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
ուր,հիմա,լեռնային,ղարաբաղի,քաղաքացիական,բնակչությունը․,նիկոլ,փաշինյանն,անդրադարձել,ռդ,ագն-ի,հնչեցրած,մեղադրանքներին ,  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: