ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հայությունը դատապարտելուց առաջ պետք է խաչվել նրա ապրած Գողգոթայի վրա․ Գարեգին Նժդեհի բաց նամակը Մայքլ Արլենին

Մայքլ Արլենը քննադատում է իր հայրենակից երիտասարդներին, որոնք փորձում են թաքցնել իրենց ինքնությունը. նա կարծում է, որ նոր բան ստեղծելու ընդունակ են միայն պետություն ունեցող ազգերը, բայց ոչ պետականությունը կորցրած հայերն ու հրեաները։ Հայերի մասին Արլենի տեսակետները բաց նամակում քննադատել է ռազմական և քաղաքական գործիչ Գարեգին Նժդեհը։

Նրա գրական վարպետությունը բարձր են գնահատել ամերիկյան արձակի այնպիսի խոշոր դեմքեր, ինչպիսիք են Սքոթ Ֆիցջերալդը և Էռնեստ Հեմինգուեյը, ինչպես նաև Վիլյամ Սարոյանը։
 
Տիգրան Գույումճյանը ծնվել է 1895 թվականի նոյեմբերի 16-ին Բուլղարիայի Ռուսա քաղաքում։ Նրա ընտանիքը տեղափոխվել էր այստեղ՝ փրկվելով Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունից։
 
 
1901 թվականին Գույումճյանների ընտանիքը, անվտանգության նկատառումներից ելնելով, որոշում է տեղափոխվել անգլիական Լանկաշիր կոմսություն, որտեղ, գերազանցությամբ ավարտելով Մալվերն քոլեջը, Տիգրանը ծնողների խնդրանքով ընդունվում է Էդինբուրգի համալսարանի բժշկական ֆակուլտետը, բայց շուտով թողնում է ուսումը և տեղափոխվում Լոնդոն։ Երեք տարի անց՝ 1916 թվականին, նրա հոդվածները սկսեցին տպագրվել հայկական «Արարատ» պարբերականում, ապա՝ բրիտանական «Նոր դարաշրջան» շաբաթաթերթում։
 
Մայքլ Արլենը կեղծանուն չէ։ 1914 թվականին Մայքլի՝ Լոնդոն տեղափոխվելուց մեկ տարի անց սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, և նա խնդիրներ ունեցավ որպես Գերմանիայի դաշնակից Բուլղարիայի հպատակ։ Նա չէր կարող բրիտանական քաղաքացիություն ստանալ առանց ազգանունը փոխելու։
 
 
Լոնդոնում Մայքլ Արլենը վարում է անգլիացի ջենթլմենին համապատասխան ապրելակերպ։ Քշում էր դեղին Rolls-Royce և ընկերակցում Օլդոս Հաքսլիի, Ջորջ Մուրի և Դեյվիդ Հերբերտ Լոուրենսի հետ:
 
Մայքլ Արլենը քննադատում է իր հայրենակից երիտասարդներին, որոնք փորձում են թաքցնել իրենց ինքնությունը. նա կարծում է, որ նոր բան ստեղծելու ընդունակ են միայն պետություն ունեցող ազգերը, բայց ոչ պետականությունը կորցրած հայերն ու հրեաները։
 
Հայերի մասին Արլենի տեսակետները բաց նամակում քննադատել է ռազմական և քաղաքական գործիչ Գարեգին Նժդեհը։
 
Ներկայացնում ենք Գարեգին Նժդեհի Մայքլ Արլենին ուղղված բաց նամակից հատվածներ։
 
 
«Բաներ կան, միստր, որոնք հավիտյան պաշտելի են - Աստված, Հայրենիք, Մայր, որոնց մասին մարդ արարածը, եթե հոգեպես խաթարված չէ, չի՛ կարող առանց կրոնական հարգանքի խոսել: Այդ տարրական պաշտամունքի դեմ, խոսելով Հայաստանի մասին, դուք մեղանչել եք կոպտորեն:
 
Ամերիկյան մի լուրջ ամսագրի էջերեն դուք արհամարհանքի ծանր քարեր եք նետել մեր ցեղի հասցեին: Ձեզ՝ «պատվով մեռնելու անընդունակ ցեղի մը զավակ»-ը համարելով, դուք բացականչել եք աներկյուղածորէն. «Դարերով անարգ նահատակությանց եւ գծուծ փախուստների ժողովուրդ… ո՛վ Հայաստան, ո՛վ տգեղ դարպասող», եւ այլն:
 
Այսպե՛ս, հայածին Մայքլ, այսպես եք խոսել հայության մասին:
 
Չասե՞մ՝ “Well roared lion” - լա՛վ ես մռնչել, առյո՛ւծ:
 
․․․․Ժողովուրդների կյանքն իրենց մեջ կբաժանեն Հաջողությունն ու Ձախորդությունը, իբրեւ երկու ձեռքերը մի ինչ-որ խորհրդավոր ուժի, օրենքի, աստվածության: Արդյոք վիպագիր Արլենը չգիտե՞, որ ստրկության շղթաներ ու ցնցոտիներ կրելուց առաջ, մեր ցեղն էլ է կրել իր անկախության ու հզորության ծիրանին, իր փառաց զգեստը: Իր մեծության օրերին, երբ Տիգրան աշխարհակալի բանակները կարշավեին դեպի Արաբիա, Բաբելոն եւ ավելի հեռուները, եւ մեկից ավելի հարկատու ազգեր սարսափով կարտասանեին հայ անունը, հայն էլ վերեն վար կնայեր աշխարհին: Եւ, իհարկե, հայագիտորեն տգետ Մայքլը չգիտե, որ Բիսմարկեն ու բազմազգի Բիսմարկներեն շատ դարեր առաջ հայ պետական մարդն է ասել. «Մարդկային գոյության բարձունքներում ուժեղն է արդարը»:
 
․․․․Ձեր խոսքը Հայաստանի մասին, միստր, այնքան հոխորտ է, որ կարծեք Ձեր ցեղի համար Հերակլեսի տասներկու մեծագործությունները կատարած լինեիք: Խոսել եք իշխանություն ունեցողի պես, եւ ծիծաղելի դառել, որովհետեւ դեռ ո՛չ զոհաբերած, ո՛չ էլ տառապած եք այն ժողովրդի համար, որին բարոյապես սնանկ կանվանէք: Ձեզ համար ներելի չէ, եթե չգիտէք, որ իրենց ցեղի ստվերային կողմերի վրա հարձակվելու իրավունք եւ պարտականություն ունին միայն նրանք, որոնք տեսնում, հասկանում եւ սիրում են իրենց ժողովուրդը իր բովանդակ մեծության եւ տկարությունների, իր բովանդակ ողբերգության մեջ:
 
 
․․․․Ոսկեքսակ հայը չկանգնեց ոսկեգրիչ մտավորականի թիկունքում։ Եւ եղավ այն, ինչ որ եղավ: Խորհրդածե՛ք, պարո՛ն արվեստագետ, եթե սիրտ ունիք, խորհրդածե՛ք այդ մասին, եւ դուք - համոզված եմ - ձեր ցեղը մեղադրելու փոխարեն, պիտի դատափետե՛ք Հայաստանը կործանող այն հանցապարտ մտայնությունը, որ կանձնավորեն հայ օտարասերը եւ հայ մեծահարուստը - թշվառականներ, որոնց որքան ավելի ժպտա բախտը, այնքան հոգեպես կհեռանան իրենց ցեղի կյանքեն:
 
․․․․Հայությունը քննադատելուց առաջ պետք է արիությունն ունենալ ապրելու նրա պատժված խղճմտանքը. պետք է քաջություն՝ իջնելու նրա խղճմտանքի խորքերը, կրկին ու կրկին անգամ ապրելու նրա ե՛ւ փառքը, ե՛ւ ամոթանքը - նրա բովանդակ ողբերգությունը:
 
Զայն դատապարտելուց առաջ՝ պետք է խաչվել նրա ապրած Գողգոթայի վրա: Իսկ այսպես վարվելու համար՝ ընդունակ պիտի լինել անսահման սիրո եւ զոհաբերության: Այլապես՝ քննադատել պիտի չնշանակե տառապել:
 
Իսկ երբ քննադատողը չի տառապիր, նա վուլգար չարախնդացող է եւ ո՛չ՝ քննադատ: Արհամարհանքի աչքը միշտ էլ հակամետ է ավելի թերիներ, քան առաքինություններ տեսնել: Այո՛, անսխալ տեսնելու եւ արդարախոհ լինելու համար՝ պետք է մեծ սեր ունենալ: Ձեզ, դժբախտաբար, պակասում է դա, ասել է՝ պակասում է թե՛ քննադատելու բարոյական իրավունքը եւ թե՛ հոգեբանորեն առարկայական լինելու կարելիությունը»:
 
Աղբյուր՝ oragir.news


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
1908,երիտթուրքական-հեղափոխություն,արևմտահայություն,բազմահազարանոց-ցույցեր,հայությունը-երիտթուրքերի-ցույցերում,ազատություն-հավասարություն-եղբայրություն , Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
1908 թվականի Երիտթուրքական հեղափոխության օրերին արևմտահայությունը մասնակցում էր բազմահազարանոց ցույցերին «ազատություն, հավասարություն, եղբայրություն» կարգախոսներով:
1919-1920,հայաստան,երևան,բաթումի,բաթումի-նավահանգիստ,թուրք-թաթար-թալանչիներ,բրիտանացի-զինվորների-վերահսկողության-տակ-գտնվող-զր,ամերիկյան-և-բրիտանական-մարդասիրական-օգնություն,բաթում-երևան-կյանքի-երկաթգիծը , 1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
«Ազատության պաշտպան» զրահագնացքի բրիտանական զինվորական անձնակազմը, Երևան, 1920 թ.
ամն,թուրքիայի-դաշնակից-ամն,եվրոպական-մեծ-տերություններ,թուրքիա,խորհրդային-միություն,հայոց-ցեղասպանություն,երկրորդ-աշխարհամարտ,հայկական-հարց,արևմտյան-հայաստանի-վերադարձի-ծրագիր,վահրամ-հովյան , Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Եվրոպական մեծ տերությունները և Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում են Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը։ ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերություններում կային որոշակի կնճիռներ։ Այդ համատեքստում 2021-ին ԱՄՆ-ն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, թեև գործնականում մեծ հաշվով դա ոչինչ չի տալիս Հայկական հարցին։
հայ-ադրբեջանական,կոնֆերանս․,բաքու,1919-ի,դեկտեմբերի,14 , Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական կոնֆերանսին կմասնակցեն Ֆաթալի Խան Խոյսկին, Մամեդ Հասան Հաջինսկին և Մամեդ Ռզա Վեքիլովը։
հայերը,թուրքիան,ռուսաստանը,եւ,արեւմուտքը.,հայացք,1891,թվականից , Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Ներկայացնում ենք 1891 թվականի ապրիլին ամերիկյան The Atlantic Monthly ամսագրում հրապարակված Սեմյուել Գրին Ուիլեր Բենջամինի The Armenians and the Porte հոդվածի հայերեն թարգմանությունը:
ալեքսանդր-սոլժենիցինի-նոբելյան-պատմությունը,գրականության-նոբելյան-մրցանակ,շվեդիա,խսհմ,խսհմ-գերագույն-խորհուրդ,ստալինյան-ճամբարներ,հայրենիքից-բռնի-աքսոր,ռուս-ականավոր-մտածող-և-գրող,ալեքսանդր-սոլժենիցին , Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Խորհրդային Միությունում Սոլժենիցինին Նոբելյան մրցանակ շնորհելը ռումբի պայթյունի էֆեկտ ունեցավ։ Շատերն անկեղծորեն ուրախացան ռուս վառ և ազնիվ գրողի համաշխարհային ճանաչման համար: Սակայն իշխանությունները և պաշտոնական գրական հանրությունը թշնամաբար են ընդունել Շվեդիայի ակադեմիայի որոշումը։ ԽՄԿԿ Կենտկոմը Նոբելյան մրցանակակրին վարկաբեկելու մի ամբողջ ծրագիր էր մշակել։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: