ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Բոլոր տեսակի ճնշումների պատճառն այն է, որ Հայաստանից չի հաջողվում Ադրբեջանի ձեռքերով պոկել ռուսական պատասխանատվության միջանցք. Ստյոպա Սաֆարյան

ՀՀ վարչապետն այսօր կառավարության նիստի ժամանակ կրկին ընդգծել է, որ ՀՀ տարածքով միջանցքային որևէ տրամաբանություն անընդունելի է.

«Կարծում եմ՝ արդեն ավելի ակնհայտ են դառնում ռուս-ադրբեջանական պայմանավորվածությունները Ղարաբաղյան հարցում, իսկ եթե ռուս-ադրբեջանական պայմանավորվածություն կա Ղարաբաղի հարցում, այնտեղ շատ մեծ ընդհանրություններ Ռուսաստանի հետ Հայաստանն ու Արցախը ունենալ չեն կարող, որովհետև այդ պայմանավորվածությունն ընդդեմ Արցախի է»,- Civic.am-ի հետ զրույցում, խոսելով երեկ Հակարիի կամրջի մոտ ռուս խաղաղապահների և ադրբեջանցիների համատեղ ադրբեջանական դրոշ դնելու փորձի մասին, ասաց քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը։ 

Քաղաքագետը հիշեցրեց, որ սա առաջին դեպքը չէ նման համատեղ գործողությունների, և նշեց, որ սկզբում «միամտաբար» Հին Թաղերն ու Խծաբերդը հանձնվեցին, հետո Քարագլխից «թյուրիմացաբար» ռուս խաղաղապահները չկարողացան իջեցնել ադրբեջանցի զինվորականներին, Փառուխի դեպքը, հետո անցակետ տեղադրվեց մի գոտում, որտեղ չի կարող ադրբեջանական ներկայություն լինել, դա ըստ էության միջանցք է եղել նոյեմբերի 9-ով, և ահա տեսնում ենք, որ ռուսների ուղեկցությամբ գալիս են և փորձում են, խախտելով Հայաստանի սահմանը, ՀՀ սահմանի ներսում դնել դրոշը։

«Եվ ավելին, ռուսական Lenta.ru-ն գրել էր, որ հայերը կրակել են ռուսների վրա։ Այսինքն՝ չեն էլ թաքցնում, որ իրենք այլևս կոնֆլիկտի կողմ են, ընդ որում՝ արդեն Ադրբեջանի կողմից»,- ասաց քաղաքագետը։    

Խոսելով ադրբեջանական զինուժի կողմից Երասխում նոր կառուցվող մետալուրգիական գործարանի վրա կրակելու մասին՝ քաղաքագետն ասաց, որ արդեն երկու տարի է՝ հենց խոսք է գնում Երասխով երկաթգիծ բացելու և ապաշրջափակման մասին, հանկարծ Երասխի ուղղությամբ թեժանում է՝ հասկանալի դարձնելով, որ դա չի արվելու, քանի դեռ կամ եթե չկա Մեղրիի հարավային գիծը. սա՝ մեկ: Եվ երկրորդ թեման նոր է ավելացել. դա ամերիկյան ներդրումներով մետալուրգիական  գործարանի կառուցումն է, և անգամ պետքարտուղարության խոսնակի արձագանքից հետո, միևնույն է, Ադրբեջանը հասկացնում է, որ ինքը տարածքային հավակնություններ ունի Հայաստանի նկատմամբ։

Խոսելով նաև այն մասին, որ ՀՀ վարչապետն այսօր կառավարության նիստի ժամանակ կրկին ընդգծել է, որ ՀՀ տարածքով միջանցքային որևէ տրամաբանություն անընդունելի է, քաղաքագետն ասաց, որ ով ով, բայց վարչապետը հասկանում է և պիտի հասկանա, որ այս բոլոր տեսակի ճնշումների պատճառն այն է, որ Հայաստանից չի հաջողվում  Ադրբեջանի ձեռքերով պոկել ռուսական պատասխանատվության միջանցք։ 

Ինչ վերաբերում է առաջիկայում Վաշինգտոնում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը, քաղաքագետն ասաց. «Ընդհանուր առմամբ նկատելի է, որ ԱՄՆ-ը բավականին հագեցրել է տարվա գրաֆիկը հանդիպումներով, գիտակցելով, որ հանդիպումների բացակայությունը Ադրբեջանի կողմից  օգտագործվում է որպես խնդիրները ուժով լուծելու պատուհան, և փորձում են ուղղակի Ադրբեջանին բերել բանակցային սեղանի շուրջ։ Իհարկե, ես չեմ կարծում, որ այս մեղմ, համոզման ստրատեգիան, որ որդեգրվել է Ադրբեջանի նկատմամբ, տալու է այն արդյունքը, ինչ ակնկալում է պետքարտուղարությունը, Վաշինգտոնը, բայց համենայնդեպս տեսանելի է, որ անցյալ տարվա սեպտեմբերի 29-ից այս կողմ փորձում են Ադրբեջանին հասկացնել, որ ուժային եղանակով խնդիրներ չեն լուծվելու։ Հիմա թե դա որքանով էֆեկտիվ կլինի՝ կտեսնենք»։ 
 
Անդրադառնալով նաև ԵՄ դիտորդական առաքելության գործունեությանը՝ Ստյոպա Սաֆարյանն ասաց, որ չթերագնահատենք նրանց դերը, որովհետև եթե չլիներ դիտորդական առաքելությունը, մենք չենք կարող ասել, թե ինչ իրավիճակում կհայտնվեր Հայաստանը՝ ունենալով և սպառազինվածության մատակարարաման, և նաև պաշտպանության  խնդիրներ։

Խոսելով նաև հայ հասարակության մեջ ռուսական քաղաքականության նկատմամբ օրեցօր ավելացող բացասական վերաբերմունքի մասին՝ քաղաքագետն ասաց, որ իրականում ռուսական քաղաքականության նկատմամբ քննադատությունը Հայաստանում չի աճել որևէ օտարերկրյա կազմակերպության ջանքերով, մարդկանց աչքերը սկսել է բացվել այն չափով, որ չափով այդ մարդիկ սկսել են նկատել Ռուսաստանի վարած քաղաքականությունը, որը բացարձակ դաշնակցային չէ, որը ՀՀ-ի ու Արցախի շահերի դեմ է։

«Եվ այժմ պարզապես իրողությունները շատ ավելի ճչացող են, և ավելի շատ մարդ է տեսնում։ Հետևաբար Ռուսաստանը թող որևէ մեկին, որևէ կազմակերպության չմեղադրի իր քաղաքականության նկատմամբ այսպիսի  դեմ տրամադրվածության համար, ինչն ըստ էության զանգվածային բնույթ է կրում Հայաստանում»,- եզրափակեց քաղաքագետը։

Լիլիթ Թադևոսյան
civic.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանն,ամեն,ինչ,անում,է,որպեսզի,խուսափի,հայաստանի,հետ,երաշխավորված,խաղաղության,պայմանագիր,կնքելուց․,պատգամավոր , Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
թուրքիա,անկարա,իրաք,քուրդ-զինյալների-դեմ-պայքար,քուրդիստանի-բանվորական-կուսակցություն,քբկ,pkk,թուրքիայի-արտգործնախարար,հաքան-ֆիդան,իրաքի-արտաքին-քաղաքական-գերատեսչության-ղեկավար,ֆուադ-հուսեյն , Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
իշխան,սաղաթելյանը,գեղարքունիքում,փորձել,է,արդարանալ,և,իր,նոր,«նապառնիկ»,լևոն,քոչարյանի,հետ,ժողովրդին,նախապատրաստել,ռևանշի,չորրորդ,փորձին , Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
ադրբեջանը,դժկամություն,է,ցուցաբերում.,կոստանյան , Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի,մեր,ժառանգած,բանակցային,բովանդակությամբ,արդեն,իսկ,լղ-ի,պետական,կարգի,լուծարման,գործընթացը,սկսված,փաշինյան , 2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
ուր,հիմա,լեռնային,ղարաբաղի,քաղաքացիական,բնակչությունը․,նիկոլ,փաշինյանն,անդրադարձել,ռդ,ագն-ի,հնչեցրած,մեղադրանքներին ,  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: