ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ինչ հակասություններ կան Ռոբերտ Քոչարյանի և դաշնակցության միջև. Ալեն Սիմոնյանի ուշագրավ հայտարարությունը

Ըստ Սիմոնյանի՝ Իշխան Սաղաթելյանի գործընկերները նրան առաջ են բերում հնարավորինս մինչև վերջ սպառելու համար. «Ինքն էլ ուրախ-ուրախ, հպարտ դեմքի արտահայտությամբ գնում, իրեն «ձորից գցում է»:

Այսօր Ազգային ժողովում՝ լրագրողների հետ ճեպազրույցում, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով դաշնակցության և Իշխան Սաղաթելյանի հայտարարություններին, թե նոր դիմադրություն են սկսելու, ասաց. «Դե թող հաջողեն երկու-երեք տոկոսից ավելի ինչ-որ տեղ ձայն հավաքեն: Իշխան Սաղաթելյանի մասով էլ նույնիսկ մեղք եմ համարում ինչ-որ մեկնաբանություն անել, որովհետև նման քաղաքական գործիչ քաղաքական դաշտում վաղուց գոյություն չունի»:
Ըստ Սիմոնյանի՝ Իշխան Սաղաթելյանի գործընկերները նրան առաջ են բերում հնարավորինս մինչև վերջ սպառելու համար. «Ինքն էլ ուրախ-ուրախ, հպարտ դեմքի արտահայտությամբ գնում, իրեն «ձորից գցում է»: Իմ ունեցած տեղեկություններով՝ նույնիսկ Ռոբերտ Քոչարյանը որևիցե ձևովով չի ուզում իրենց հետ շփվի: Ինչ ուզում են, թող անեն, ուրախ ամառ իրենց»:
Հարցին՝ որո՞նք են Ռոբերտ Քոչարյանի և դաշնակցության հակասությունները, Ալեն Սիմոնյանը խորհուրդ տվեց դաշնակցությանը և Ռոբերտ Քոչարյանին հարցնել. «Հակասությունն այն է, որ չի ստացվում իրենց նպատակին հասնել ու քաղաքական օրակարգ ձևավորել: Ասում էին, որ գալու են իրենց օրակարգով, հիմա ես հարց եմ տալիս՝ ո՞րն է իրենց օրակարգը»:
Ճշտող հարցին՝ Ռոբերտ Քոչարյանի քաղաքականությունից հեռանալկու մասին տեղեկություն ունի՝ ԱԺ խոսնակն արձագանքեց. «Ռոբերտ Քոչարյանը առաջին օրվանից քաղաքականության մեջ չի եղել: Ընտրություններ կեղծելով, բիզնեսներ խլելով, մարդկանց ոչնչացնելով կամ մարդկանց սպանելով ու բանտեր նետելով՝ քաղաքական գործունեություն չեն ծավալում»:
armtimes.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանն,ամեն,ինչ,անում,է,որպեսզի,խուսափի,հայաստանի,հետ,երաշխավորված,խաղաղության,պայմանագիր,կնքելուց․,պատգամավոր , Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
թուրքիա,անկարա,իրաք,քուրդ-զինյալների-դեմ-պայքար,քուրդիստանի-բանվորական-կուսակցություն,քբկ,pkk,թուրքիայի-արտգործնախարար,հաքան-ֆիդան,իրաքի-արտաքին-քաղաքական-գերատեսչության-ղեկավար,ֆուադ-հուսեյն , Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
իշխան,սաղաթելյանը,գեղարքունիքում,փորձել,է,արդարանալ,և,իր,նոր,«նապառնիկ»,լևոն,քոչարյանի,հետ,ժողովրդին,նախապատրաստել,ռևանշի,չորրորդ,փորձին , Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
ադրբեջանը,դժկամություն,է,ցուցաբերում.,կոստանյան , Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի,մեր,ժառանգած,բանակցային,բովանդակությամբ,արդեն,իսկ,լղ-ի,պետական,կարգի,լուծարման,գործընթացը,սկսված,փաշինյան , 2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
ուր,հիմա,լեռնային,ղարաբաղի,քաղաքացիական,բնակչությունը․,նիկոլ,փաշինյանն,անդրադարձել,ռդ,ագն-ի,հնչեցրած,մեղադրանքներին ,  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: