ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հայաստանը չպետք է արձագանքի ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարի Զախարովայի հայտարարություններին

Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանի համոզմամբ՝ Մոսկվայում այսօր Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման և բանակցությունների արդյունքում որևէ լուրջ բան չի որոշվելու, քանի որ հանդիպումը, ըստ էության, օրակարգ չունի։

Ըստ նրա՝ այսօր էլ Ռուսաստանը թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի ղեկավարների հետ քննարկելու է նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների պահանջների պահպանումը, որոնք, փաստացի, կատարում է միայն ՀՀ-ն:
«Մինչև այսօր ո՛չ ՌԴ-ն, ո՛չ էլ Ադրբեջանը որևէ քայլ չեն արել իրենց պարտականությունների մասով։ Միայն ՀՀ-ից են եղել դրանց կատարումները և ակնկալիքները։ Հույս ունեմ, որ Հայաստանի իշխանությունները հետևողական կլինեն և այսուհետև իրենք էլ չեն կատարի փաստաթղթի պահանջները, որոնք անտեսում են մյուս երկու կողմերը։ ՌԴ-ում հանդիպում կազմակերպելով՝ Մոսկվան ցանկանում է ցույց տալ, որ դուրս չի եկել բանակցային գործընթացից, խաղի մեջ է։ Սակայն փաստ է՝ բանակցային հիմնական մոդերատորը ԱՄՆ-ն է, իսկ Մոսկվան կամ Բրյուսելը կարող են միայն հանդիպումներ կազմակերպել»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա։
Այս համատեքստում վերջինս ճիշտ է համարում ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավար Սուրեն Պապիկյանի՝ այսօր Մինսկում կայացած ՀԱՊԿ ՊՆ նախարարների խորհրդի նիստին չմասնակցելը։
Զրուցակիցը, սակայն, նկատում է՝ սա ՀԱՊԿ-ից դուրս գալու նշան չէ ՀՀ-ի կողմից․ «Չեմ կարծում, որ սա նման քայլ է, ավելի շատ կիսաքայլ է։ Իմ կարծիքով՝ չի խոսում նրա մասին, որ մենք մոտ ապագայում դուրս կգանք կառույցից, այլ պարզապես քայլերից մեկն է, ինչպես նախկինում ՀԱՊԿ 30 հոգանոց դիտորդների ներկայությունը մեզ մոտ մերժեցինք, թույլ չտվեցինք մեր տարածքում ՀԱՊԿ զորավարժություններ անցկացնել և այլն։ Կարծում եմ՝ ՀԱՊԿ-ն էլ այս քայլին չի արձագանքի»:
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում համատեղ օպերատիվ և մարտական պատրաստության աշխատանքներին հայկական կողմի մասնակցության կարևորության մասին։ «Հայաստանը մեր կազմակերպության անդամն է, մեր դաշնակիցը: Մենք շահագրգռված ենք խաղաղության հաստատմամբ և անում ենք հնարավոր ամեն ինչ՝ Անդրկովկասում իրավիճակը կայունացնելու համար»,- ասել է նա:
Ստեփանյանը նաև կարծում է, որ Հայաստանը չպետք է արձագանքի ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարի Զախարովայի հայտարարություններին, ինչը երեկ Ազգային ժողովում արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան երեկ մեկնաբանել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ՝ հայտնելով, թե չեն հասկանում Նիկոլ Փաշինյանի ասածները: Սրան ի պատասխան՝ ՀՀ կառավարության ղեկավարն արձագանքել էր՝ ասելով. «Նույնիսկ ՌԴ-ի նման հարգելի և բարեկամ պետության ԱԳՆ ներկայացուցիչը իմ ասածը չի կարող մեկնաբանել, պետք է ականջին օղ անի պարզապես»։
«Ես կարծում եմ, որ երկրի ղեկավարը չպետք է նման կերպ արձագանքեր Զախարովայի հայտարարություններին։ Զախարովան վաղուց կորցրել է դիվանագիտական իր որակները, եթե անգամ ունեցել է։ Նրա բոլոր հայտարարությունները դիվանագիտական տարրի մեջ չեն, այլ լկտի կնոջ հայտարարություններ են, և Երևանը նրան չպետք է արձագանքի։ Այս արձագանքը որևէ բան չի փոխելու ՀՀ-ի նկատմամբ Ռուսաստանի քաղաքականության մեջ, քանի որ ՌԴ-ն այդ քաղաքականությունը գծել է դեռևս 2010 թվականից, երբ սկսել է դաշնակից երկրի շահերը վաճառել Թուրքիային և Ադրբեջանին ու դրա փոխարեն ստանալ քաղաքական դիվիդենդներ»,- կարծում է քաղաքագետը։
Անդրադառնալով ՀՀ վարչապետի մեկ այլ հայտարարության, որը կրկին արել էր երեկ Ազգային ժողովում՝ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, այն է՝ «նրանք, ովքեր ասում են, որ Ադրբեջանը 86 հազար 600 քառակուսի կիլոմետր չէ, միևնույն ժամանակ ասում են, որ ՀՀ-ն 29 հազար 800 քառակուսի կիլոմետր չէ, այլ այնքան, ինչքան կորոշի՝ կախված, թե ՀԱՊԿ-ում այդ օրը ինչ տրամադրություն կտիրի»՝ Ստեփանյանն ասում է.
«Վարչապետի այս խոսքից կարելի է ենթադրել, որ եթե չճանաչենք Արցախը Ադրբեջանի կազմում, ինչպես նաև մեր տարածքում գտնվող անկլավները, ապա ՌԴ-ն կհրահրի հերթական ադրբեջանական հարձակումը, որի միջոցով Ադրբեջանը նոր տարածքներ կգրավի ՀՀ-ի ինքնիշխան ու սուվերեն տարածքից։ Սակայն մոտ ապագայում ես չեմ տեսնում պատերազմի որևէ նշույլ, քանի որ սկսված բանակցությունները կառուցողական դաշտում են»:
Ըստ նրա՝ խնդիր է միայն անկլավները փոխադարձ վերադարձնելու հարցը: Ստեփանյանի խոսքով՝ դրանք տալու որևէ հիմք չկա, իսկ Արցախը պետք է ճանաչել Ադրբեջանի կազմում այն պարագայում, երբ բանակցություններն ընթանան Ստեփանակերտի և Բաքվի միջև, և արցախահայերը շարունակեն ապրել Արցախում։
armtimes.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանն,ամեն,ինչ,անում,է,որպեսզի,խուսափի,հայաստանի,հետ,երաշխավորված,խաղաղության,պայմանագիր,կնքելուց․,պատգամավոր , Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
թուրքիա,անկարա,իրաք,քուրդ-զինյալների-դեմ-պայքար,քուրդիստանի-բանվորական-կուսակցություն,քբկ,pkk,թուրքիայի-արտգործնախարար,հաքան-ֆիդան,իրաքի-արտաքին-քաղաքական-գերատեսչության-ղեկավար,ֆուադ-հուսեյն , Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
իշխան,սաղաթելյանը,գեղարքունիքում,փորձել,է,արդարանալ,և,իր,նոր,«նապառնիկ»,լևոն,քոչարյանի,հետ,ժողովրդին,նախապատրաստել,ռևանշի,չորրորդ,փորձին , Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
ադրբեջանը,դժկամություն,է,ցուցաբերում.,կոստանյան , Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի,մեր,ժառանգած,բանակցային,բովանդակությամբ,արդեն,իսկ,լղ-ի,պետական,կարգի,լուծարման,գործընթացը,սկսված,փաշինյան , 2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
ուր,հիմա,լեռնային,ղարաբաղի,քաղաքացիական,բնակչությունը․,նիկոլ,փաշինյանն,անդրադարձել,ռդ,ագն-ի,հնչեցրած,մեղադրանքներին ,  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: