Թուրքական լիրան արժեզրկման պատմական ռեկորդ է սահմանել

Թուրքիայում նախագահական ընտրությունները 1-ին փուլում չհանգուցալուծվելու հետևանքով շարունակվող անորոշության մթնոլորտն իր ազդեցությունն է թողել նաև թուրքական լիրայի փոխարժեքի վրա:
Մայիսի 22-ին թուրքական արժույթն ամերիկյան դոլարի ու եվրոյի նկատմամբ արժեզրկման հերթական ռեկորդն է սահմանել՝ 1 դոլար/20.07 լիրա և 1 եվրո/22.27 լիրա արժեքով:
Այս փոխարժեքները լիրայի ու միջազգային այս դրամական միավորների բոլոր ժամանակների ամենավատ հարաբերակցություններն են, հայտնում է Ermenihaber-ը:
Հաղորդվում է, որ այս պահին դոլարով գործարքները կատարվում են 1 դոլար/19.92 լիրա հարաբերակցության սահմաններում:
Նշենք, որ Թուրքիայում նախագահական ընտրությունների 2-րդ փուլը տեղի է ունենալու առաջիկա կիրակի օրը՝ մայիսի 28-ին: Մասնակից 2 թեկնածուներն են գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն:
Աղբյուր՝ armtimes.com
Նմանատիպ Լուրեր

Իրանը 50 տոկոսով ավելացրել է Կենտրոնական Ասիայի երկրներ, Ռուսաստան և Կովկաս արտահանման ծավալները
Ընթացիկ տարվա մարտի 21-ից ապրիլի 20-ն ընկած ժամանակահատվածում Իրանից Կենտրոնական Ասիայի երկրներ, Ռուսաստան և Կովկաս իրանական ապրանքների արտահանման ծավալն աճել է 50 տոկոսով ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Նախատեսում ենք Իրանի հետ միասին արտադրել ապրանքներ, որոնք կվաճառվեն ամբողջ աշխարհում․ Քերոբյան
Նախատեսում ենք Իրանի հետ միասին արտադրել ապրանքներ, որոնք կվաճառվեն ամբողջ աշխարհում:

«Հյուսիս-հարավ» ճանապարհի 4-րդ տրանշի համար առաջիկայում մրցույթ կհայտարարվի. նախարար
Առաջիկայում մրցույթ կհայտարարվի Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի 4-րդ տրանշի համար։

Թուրքիայի նոր արտգործնախարարը կամրապնդի կապերը Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի հետ․ Bloomberg
Թուրքիայի նոր արտգործնախարար Հաքան Ֆիդանը, ամենայն հավանականությամբ, ակտիվացնելու է Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանի պետությունների հետ կապերի ամրապնդման Անկարայի քաղաքականությունը՝ շարունակելով իր գործունեությունը թուրքական հետախուզության ղեկավարի պաշտոնավարման ընթացքում։

Իրանը գազային հաբ է դառնում Մերձավոր Արևելքում
Էներգետիկ շուկայի փորձագետ Սեյեդ Համիդ Հոսեյնին հայտարարել է, որ Իրանը շարժվում է Մերձավոր Արևելքի տարածաշրջանում գազային հաբ դառնալու ուղղությամբ՝ վերսկսելով Թուրքմենստանից գազի ներկրումը, տեղեկացնում է Tasnim-ը։

Մայիսին Թուրքիայում տարեկան գնաճը գրեթե 40 տոկոս է եղել
Մայիսին Թուրքիայում տարեկան գնաճը կազմել է 39,59%, հաղորդում է Թուրքիայի վիճակագրական բյուրոն (TÜİK): 2023 թվականի մայիսին ամսական կտրվածքով գնաճը կազմել է 0,04%, իսկ տարեկան կտրվածքով` 39,59%։