ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ՀՀ ԱԳ փոխնախարարն անդրադարձել է տնտեսական աճի բարձր տեմպերին

Դեկտեմբերի 15-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) առցանց 47-րդ հանդիպմանը։

Նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը գոհունակություն է հայտնել ներկա նախագահության ներքո կարևոր հարցերի, մասնավորապես՝ 2024թ. բյուջեի ընդունման, «ՍԾՏՀ տնտեսական օրակարգ» հիմնարար փաստաթղթի թարմացման գործընթացն ամբողջացնելու, ՍԾՏՀ նախագծերի զարգացման հիմնադրամի (PDF) վերագործարկման ուղղությամբ համաձայնության հասնելու կապակցությամբ։
 
Իր ելույթում նախարարի տեղակալն ընդգծել է Հայաստանի ներդրումը կազմակերպության արդյունավետության բարձրացման գործում՝ մատնանշելով այդ կապակցությամբ հայկական կողմի առաջարկները։ Անդրադառնալով ՀՀ մակրոտնտեսական քաղաքականության և օրենսդրական բարեփոխումներին՝ Պարույր Հովհաննիսյանն անդրադարձել է Հայաստանի շարունակվող տնտեսական աճի բարձր տեմպերին և արտաքին առևտրի ծավալների էական ավելացմանը, այդ թվում՝ մի շարք ՍԾՏՀ անդամ երկրների հետ։
 
Նա վերահաստատել է Հայաստանի դիրքորոշումն ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և ազգային իրավասության հիման վրա տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հարցում՝ անդրադառնալով ՀՀ կառավարության կողմից վերջերս ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, որը կնպաստի տարածաշրջանում տնտեսական զարգացմանը, համապարփակ և կայուն խաղաղությանը:
 
Պարույր Հովհաննիսյանն ուշադրություն է հրավիրել սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Հայաստանում ապաստանած ավելի քան 100 հազար փախստականների հարցի վրա՝ տեղեկացնելով նրանց անհետաձգելի կարիքների բավարարման ուղղությամբ ՀՀ կառավարության ձեռնարկած հրատապ միջոցների մասին։
 
Հանդիպման արդյունքում ընդունվել են կարևոր բանաձևեր և որոշումներ, ինչպես նաև ՍԾՏՀԿ նախագահությունը ԹՀ-ից փոխանցվեց Ալբանիային։
 
Աղբյուր՝ 1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
կառավարությունը,հավանություն,տվեց,եատմ-ի,եւ,իրանի,միջեւ,ազատ,առեւտրի,համաձայնագրին , Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի համաձայնագրին
Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի համաձայնագրին
Կառավարությունն իր դեկտեմբերի 14-ի նիստում հավանություն տվեց ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրմանը:
թուրքական,լիրան,հասել,պատմական,նվազագույնի,լիրա , Թուրքական լիրան հասել է պատմական նվազագույնի
Թուրքական լիրան հասել է պատմական նվազագույնի
Երկուշաբթի թուրքական լիրայի նկատմամբ դոլարի փոխարժեքը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 29 լիրան՝ 1 դոլարի դիմաց։ Այս մասին են վկայում TradingView տերմինալի առևտրի տվյալները։
հայաստանի-ազգային-ժողով,աժ,մաքսային-հարցերով-համագործակցության-համաձայնագիր,հայաստան,հնդկաստան , ԱԺ-ն վավերացրեց Հայաստանի և Հնդկաստանի միջև մաքսային հարցերով համագործակցության համաձայնագիրը
ԱԺ-ն վավերացրեց Հայաստանի և Հնդկաստանի միջև մաքսային հարցերով համագործակցության համաձայնագիրը
Հայաստանի ազգային ժողովը վավերացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև՝ մաքսային հարցերով համագործակցության և փոխադարձ օգնության մասին» համաձայնագիրը:
թուրքմենստանն,ու,թուրքիան,ցանկանում,են,իրանի,տարածքով,գազ,մատակարարել , Թուրքմենստանն ու Թուրքիան ցանկանում են Իրանի տարածքով գազ մատակարարել
Թուրքմենստանն ու Թուրքիան ցանկանում են Իրանի տարածքով գազ մատակարարել
Թուրքմենական պետության բնական ռեսուրսների բազան հնարավորություն է տալիս շահագրգիռ երկրներին և տարածաշրջաններին լիովին ապահովել էներգետիկ ռեսուրսներով։
հայաստան,սատմ,հայաստանի-սննդի-անվտանգության-տեսչական-մարմին,հայաստան-ներմուծել-սննդամթերքներ,վտանգավոր-սննդամթերքի-ներմուծման-արգելքը-հայաստան,բրազիլիա,իրան , ՍԱՏՄ-ն արգելել է Հայաստան ներմուծել Բրազիլիայից և Իրանից որոշ սննդամթերքներ՝ լաբորատոր անհամապատասխանության պատճառով
ՍԱՏՄ-ն արգելել է Հայաստան ներմուծել Բրազիլիայից և Իրանից որոշ սննդամթերքներ՝ լաբորատոր անհամապատասխանության պատճառով
Հայաստանի Հանրապետության սննդի անվտանգության տեսչական մարմնի իրականացրած սահմանային վերահսկողության արդյունքում նոյեմբերի 24-28-ը լաբորատոր անհամապատասխանության հիմքով, արգելվել է ՀՀ ներմուծել վտանգավոր սննդամթերք:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: