ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ինչո՞ւ էր Լիսաբոնում առաջարկող փաստաթղթին վետո կիրառելը ճիշտ քայլ

Կաշառակեր, նավթից ու գազից ստացվող եկամուտները ընտանեկան բյուջե լցնող Ալիևը Արցախում վերջին 2 տարվա ընթացքում միլիարդավոր դոլարների ծրագրեր է իրականացրել, ենթակառուցվածքներ ստեղծել, վերականգնել, ինչը մենք չենք արել 20 և ավելի տարում։

Օրերս ՀՀ առաջին նախագահի խորհրդական, դիվանագետ Ժիրայր Լիպարիտյանը հարցազրույց տվեց Հանրային հեռուստաընկերությանը, որը բավական լայն քննարկման առարկա դարձավ հանրային դաշտում։ Իհարկե, կարելի է քննադատել, հակադարձել Լիպարիտյանին, սակայն կարևոր է նրա ասածները նախ գոնե լսել, ապա՝ քննարկել։ Ի վերջո, մենք տեսել ենք, թե ինչ է լինում, երբ ոչ թե քննարկվում են տեսակետները, այլ դրանք արտահայտողներին հայհոյում, լռեցնում են։

«Մենք որոշ մտայնության ծիրի մեջ էինք, ուր շատ դժվար էր իրականությունն ընդունելը, ուր մաքսիմալիզմը հայրենասիրության հավասարած էր, ուր մենք թերագանահատեցինք թշնամուն, ուր մենք սխալ թշնամի նշանակեցինք։ Մենք կենտրոնացանք Թուրքիայի վտանգի վրա, երբ իրական վտանգը Ադրբեջանից էր։ Թուրքիան, անշուշտ օգնեց, բայց վտանգն Ադրբեջանից էր։ Մենք հավատացինք, որ ադրբեջանցիք հայրենասեր չեն, իրենց չի հետաքրքրում Ղարաբաղը, հավատացինք, որ նավթից և գազից եկող գումարները կաշառակերության և այլ ձևով մսխվում են, չպետք է մտահոգվենք, մենք մեզ հավատացրինք, որ ժամանակ ունենք ու եթե պատերազմ լինի՝ կհաղթենք։ Մեզ մեզ խաբեցինք», - հարցազրույցի ընթացքում ասում է Լիպարիտյանը։

Հայտնի է, որ 1998 թվականից հետո, հետզհետե, հետևողականորեն ներմուծվեց «հող հանձնողին հանձնենք հողին» կարգախոս-մտածողությունը։ 7 շրջանները, որոնք գրավվել էին որպես անվտանգության գոտի, հետագա բանակցություններում սակարկման առարկա, վերանվանվեցին «ազատագրված տարածքներ»-ի, և փորձեք հիշել, թե ինչպիսի հարձակման էին ենթարկվում նրանք, ովքեր անգամ պատահականորեն լեզվից թռցնում և բանակցային փաստաթղթերով ետ վերադարձվելիք շրջանները անվանում էին «գրավված»։ «Արյունով նվաճած հողը գրիչով չեն վերադարձնում» մտածողությունը փաթաթվեց ողջ հասարակության վզին։ Այդ թեզերը պաշտպանողներից Սերժ Սարգսյանն անգամ ընկավ իր իսկ ստեղծած ծուղակը, երբ հայտարարեց, թե Աղդամը մեր հայրենիքը չէ։ Նախ՝ Սերժ Սարգսյանն ուշացրել էր հասարակությանը վերադաստիարակելու գործը, հետո նաև հետևողական չեղավ այդ գործում՝ կա՛մ վախենալով, կա՛մ չցանկանալով զբաղվել դրանով։ Հիշեցնենք նաև՝ նույն Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը 1997 թ Լևոն Տեր-Պետրոսյանին պարտադրված հրաժարականից հետո Հայաստանում իշխանության եկան հենց Արցախը պաշտպանելու, առանց հող հանձնելու Արցախի հարցը լուծելու խոստումներով, սակայն բացի Արցախյան հաղթանակը մսխելուց, դրա շնորհիվ Հայաստանում իշխանության մնալուց, համարյա ոչինչ չարեցին նույն Արցախի համար՝ Արցախը թողնելով առանց ժամանակակից զենքի միլիարդավոր դոլարներով զինվող Ադրբեջանի հետ դեմ հանդիման։ Իսկ 2018 թվականի հեղափոխությունից հետո նրանց հետ փոխկապակցված շրջանակները ականներ դրեցին նոր իշխանության տակ՝ «եկել է հողերը հանձնելու» հայտարարությունների տեսքով։

Կաշառակեր, նավթից ու գազից ստացվող եկամուտները ընտանեկան բյուջե լցնող Ալիևը Արցախում վերջին 2 տարվա ընթացքում միլիարդավոր դոլարների ծրագրեր է իրականացրել, ենթակառուցվածքներ ստեղծել, վերականգնել, ինչը մենք չենք արել 20 և ավելի տարում։ 

Նաև հիշեք, թե ինչպես էին մեզ համոզում, որ ադրբեջանցին կռվող չէ, որ մենք կռվում ենք մեր հայրենիքի համար, մեր ընտանիքների ու տների համար, իսկ իրենք այդպես մոտիվացված չեն ու չեն կռվի Ղարաբաղի համար։ «Մեզ համար Արցախը հայրենիք է, իրենց համար՝ հող»։ Ահա այսպիսի կարգախոսներ էին շրջանառվում։ Ընդհանրապես, կարգախոսների պակաս երբեք չենք ունեցել։ 

Լիպարիտյանը իր նույն հարցազրույցում նաև ասում է, թե առաջին պատերազմը մեզ պարտադրված էր, իսկ երկրորդը ինքներս ընտրեցինք։ Սա տեսակետ է, որը ոչ ոք չի կարող հերքել, հաստատել ևս իհարկե չի կարող, քանի որ մի քանի դեպք առնվազն կարելի է հիշել, երբ կողմերը մոտ են եղել խաղաղության պայմանագրի ստորագրմանը, սակայն ադրբեջանական կողմը հրաժարվել է անել դա, և փաստ չէ, որ որևէ անգամ Ադրբեջանը անկեղծորեն ցանկացել կամ պատրաստ է եղել ստորագրման։ Սակայն ակնհայտ է մեկ այլ բան՝ մենք ևս անհրաժեշտ և բավարար ջանք չենք ներդրել խաղաղության պայմանագիր ստորագրելու համար։

Լավագույն և ամենանպաստավոր իրավիճակը եղել է 1998-ին, երբ Ադրբեջանը դեռ նավթային տերություն չէր, քաղաքականապես և տնտեսապես չէր գերազանցում մեզ, իսկ մենք հրաժարվեցինք կարգավորման տարբերակից՝ նախընտրելով ստատուս քվոն պահելու ճանապարհը, լավ հասկանալով, որ դա հավերժ չի շարունակվելու։ Ասել է թե՝ գիտակցված ընտրեցինք պատերազմը։

Ավելին՝ Ղարաբաղի հարցի մասին քննարկումներն անգամ «արգելված» էին։ Մի տարբերակ միայն գոյության իրավունք ուներ՝ իշխանականը։ Հակառակ կամ տարբերվող տեսակետներ հնչեցնողները համարվում էին դավաճաններ, պարտվողականներ, վախկոտներ, Արցախից հրաժարվողներ, ստանում էին բռնության ենթարկվելու, սպանվելու, աքսորվելու սպառնալիքներ և այլն։ Քաղաքական ուժերի մեծամասնությունը հայտարարում էր՝ «Ղարաբաղի հարցը լուծված է»։ Մինչդեռ ո՛չ փաստաթուղթ կար ստորագրված, ո՛չ էլ, ինչպես պարզվեց, բանակն էր ունակ պահել գոյություն ունեցող ստատուս քվոն։

Նույնը շարունակվում է հիմա։ Նույն շրջանակները նույն ջանասիրությամբ և պրոֆեսիոնալիզմով լռեցնում, սպառնում, անարգանքի սյունին են գամում, պիտակավորում խաղաղությունից խոսողներին։

«Ղարաբաղի հարցում մենք դաշնակիցներ չունենք», - ասում է Լիպարիտյանը։ Այս հայտարարությունը բազմիցս արել է նաև առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Սրան հակադարձողներին մեկ հարց ենք ուզում տալ՝ ո՞վ է մեր դաշնակիցն այս հարցում։ Իրանն անգամ, որ հայատարարում է, թե ՀՀ տարածքներն իր համար կարմիր գիծ են, 2020-ի պատերազմի ավարտից հետո շնորհավորել է Ադրբեջանին՝ «իր տարածքները ազատագրելու» կապակցությամբ, Ռուսաստանի Դաշնությունը, որ հանդիսանում ՀՀ միակ ռազմավարական դաշնակիցը, հայտարարել է՝ «միջազգային իրավունքի տեսանկյունից Ղարաբաղը Ադրբեջանի անբաժան մաս է»։ Պատերազմի ընթացքում էլ ակնարկել, որ երկկողմ պայմանագիրն ու ՀԱՊԿ պայմանագիրը կապ չունեն Ղարաբաղի հետ։ Արևմուտքը դատապարտել է Ադրբեջանին միայն հումանիտար հարցերում։ 

Ուրեմն ի՞նչ պետք է անել։ Այս հարցին ի պատասխան Ժիրայր Լիպարիտյանն ասում է․ «Ստանալ այն, ինչ կարող ենք ստանալ, սակայն չգիտի, թե ինչ կարող ենք ստանալ, քանի որ բանակցությունները հրապարակային չեն։ Դիտարկմանը, թե Ադրբեջանը մեզանից ուզում է միջանցք, պատասխանում է․ «Ի՞նչ գիտեք որ միջանցք են ուզում, փաստաթղթի մեջ միջանք կա՞»։ 

Երկու տարի առաջ Լիպարիտյանը, խոսելով այն մասին, թե ինչու Ադրբեջանը չմտավ Ստեփանակերտ, ասում էր՝ Ադրբեջանին պետք էր, որպեսզի հայերը մնային այնտեղ, որպեսզի Լաչինի միջանցքը լինի, և դրանով արդարացնի Նախիջևանի հետ միջանցքի իր պահանջը։ Բացի այդ, Ալիևը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանը պետք է միջանցք տրամադրի Ադրբեջանին։ Իսկ փաստաթուղթ, որին հղում է անում Լիպարիտյանը, այս պահին գոյություն չունի առհասարակ։ Ասել է թե, ըստ Լիպարիտյանի, Ադրբեջանը մեզանից ոչինչ չի՞ պահանջում։

Իրականում, սակայն, այդ փաստաթուղթը ձևավորման փուլում է․ ադրբեջանական կողմը բազմաթիվ առաջարկներ է արել հայկական կողմին, հայկական կողմն էլ արել է իր առաջարկները։ Ադրբեջանական մեկ տասնյակը գերազանցող կետերից բաղկացած առաջարկներից հայկական կողմը համաձայնել է մի քանիսին միայն։ Եվ ո՞վ է ասել, որ այդ մեկ տասնյակից ավելի առաջարկների մեջ չկա Սյունիքի միջանցքը, չկան «ադրբեջանական 8 գյուղերը», Արցախը՝ առանց որևէ անվտանգային երաշխիքների։ 

Լիպարիտյանը պնդում է, որ հայկական կողմը, քանի որ ներուժ չունի, պետք է մաքսիմումը քաղելով, ստորագրի խաղաղության պայմանագիր, որպեսզի «այս ժողովուրդը հանգիստ կարողանա ապրել»։ Բայց հարց է առաջանում՝ ո՞րն է այդ մաքսիմումը, գոնե որոշ չափով դա ընդունելի՞ է Հայաստանի ու հայ ժողովրդի համար, կերաշխավորի՞ արդյոք այդ ստորագրությունը այդ ժողովրդի հանգիստ կյանքի իրավունքը։ Եթե, այնուամենայիվ, Ադրբեջանը միջանցք ուզի, արդյո՞ք Հայաստանը պետք է տա այն՝ հաշվի առնելով իր ներուժը։ Դրանով արդյո՞ք Հայաստանը կշարունակի մնալ գոնե որոշ չափով կենսունակ երկիր։

Լիպարիտյանը հիշեցնում է Լիսաբոնը, որտեղ առաջին նախագահը վետո կիրառեց այն փաստաթղթի վրա, որով Արցախը մնալու էր Ադրբեջանի կազմում, իսկ արցախահայերի իրավունքները չէին երաշխավորվում, և նշում․ «Միացյալ Նահանգները մեծ ջանք թափեց մեր նախագահին համոզելու, որ մեզ համար լավ է այդ փաստաթուղթն ընդունելը․․․ Սթրոբ Թալբոթը՝ ԱՄՆ փոխպետքարտուղար, որ այս հարցի պատասխանատու էր, պնդեց, որ իրենք վերլուծել են, որ մեզ ոչ մեկ վնաս չկա այդ փաստաթղթից․․․ ես Թալբոթին ասեցի հետևյալնը․ ես նախագահի ավագ խորհրդականն եմ և կարող եմ նախագահին խորհուրդ տալ, որ ստորագրի, ընդունի փաստաթուղթը, բայց գրպանս մի նամակ ունեմ, որ կուզեմ ստորագրես մինչև այդ։ Ըսավ՝ ի՞նչ կսե այդ նամակը։ Ասեցի՝ կսե առաջին ղարաբաղցու քիթը, երբ կարյունի Ադրբեջանի պատճառով, Ամերիկան զորքեր կմտցնի Ղարաբաղ։ Ասեց՝ գիտես, որ չեմ կըրնար անել։ Ասի՝ այն արտեն ինչու՞ պատասխանատվություն կառնես մեր անվտանգության, Ղարաբաղի ժողովրդի անվտանգության։ Ինչու՞ համար մեզ կփորձես համոզել»։

Հարց է առաջանում՝ հիմա Միացյալ Նահանգները, Ֆրանսիան կամ ՌԴ-ն կամ որևէ այլ երկիր պատրա՞ստ է այդօրինակ «նամակ» ստորագրել, որ Ադրբեջանի պատճառով առաջին իսկ ղարաբաղցու քթից արյուն գալու դեպքում զորք կմտցնի Ղարաբաղ։ Իհարկե՝ ոչ։ Այդ դեպքում՝ ինչու՞ էր Լիսաբոնում ճիշտ չստորագրել առաջարկող փաստաթուղթը, իսկ հիմա՝ սխալ։ Գուցե այն ժամանակ հաղթած էինք դրա՞ համար։ Բայց Լևոն Տեր-Պետրոսյանի համար պարզ էր չէ՞, որ ժամանակն Ադրբեջանի օգտին է աշխատում, ու գնալով իրավիճակը փոխվելու է։ Հետևաբար մեզ համար պետք է ընդունելի՞ լինի որևէ ղարաբաղցու քթից արյուն գալը, կամ Սյունիքով միջանցք տալը, Ադրբեջանին 8 գյուղեր հանձնելը։ 

Եվ ընդհանրապես, եթե ամեն ինչ միայն մաթեմատիկորեն հաշվենք, ապա Նժդեհն էլ Սյունիքում պետք է չդիմադրեր ռուսական կարմիր բանակին։ Սակայն դիմադրեց ու հաղթեց, որից հետո բոլշևիկները սկսեցին բանակցել Նժդեհի հետ։ Ուկրաինան էլ իրենից հզոր Ռուսաստանին պետք է չդիմադրեր, սակայն դիմադրեց ու ստացավ աջակցություն։ 

Միանշանակ է, որ Հայաստանի շահերից է բխում խաղաղության պայմանագիր ստորագրելը, և Հայաստանն ամեն ինչ պետք է անի դրան հասնելու համար։ Միանշանակ է նաև, որ Հայաստանը պետք է հաշվի առնի ուժերի հարաբերակցությունն ու որոշակի ընդունելի զիջումներով խաղաղության պայմանագիր ստորագրի, բայց դա չի կարող լինի Ղարաբաղի ժողովրդի ֆիզիկական անվտանգության և Հայաստանի տարածքային ամբողջականության հաշվին։ Աշխարհը Ղարաբաղի հարցում Ադրբեջանի կողմից էր նաև այն պատճառով, որ տարածքային ամբողջականության սկզբունքը միջազգային հանրության համար առաջնայիններից էր։ Հիմա ինչու՞ պետք է Հայաստանը չհետապնդի իր տարածքային ամբողջականության շահը։ 
 
Վովա Հակոբյան
civic.am/


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանն,ամեն,ինչ,անում,է,որպեսզի,խուսափի,հայաստանի,հետ,երաշխավորված,խաղաղության,պայմանագիր,կնքելուց․,պատգամավոր , Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
թուրքիա,անկարա,իրաք,քուրդ-զինյալների-դեմ-պայքար,քուրդիստանի-բանվորական-կուսակցություն,քբկ,pkk,թուրքիայի-արտգործնախարար,հաքան-ֆիդան,իրաքի-արտաքին-քաղաքական-գերատեսչության-ղեկավար,ֆուադ-հուսեյն , Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
իշխան,սաղաթելյանը,գեղարքունիքում,փորձել,է,արդարանալ,և,իր,նոր,«նապառնիկ»,լևոն,քոչարյանի,հետ,ժողովրդին,նախապատրաստել,ռևանշի,չորրորդ,փորձին , Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
ադրբեջանը,դժկամություն,է,ցուցաբերում.,կոստանյան , Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի,մեր,ժառանգած,բանակցային,բովանդակությամբ,արդեն,իսկ,լղ-ի,պետական,կարգի,լուծարման,գործընթացը,սկսված,փաշինյան , 2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
ուր,հիմա,լեռնային,ղարաբաղի,քաղաքացիական,բնակչությունը․,նիկոլ,փաշինյանն,անդրադարձել,ռդ,ագն-ի,հնչեցրած,մեղադրանքներին ,  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: