ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ՌԴ-ի նպատակը կոնֆկլիկտը տաք պահելն է. եթե Հայաստանը վավերացնի Հռոմի ստատուտը, դադարեցնի ՀԱՊԿ-ում իր անդամակցությունը՝ դրանք աշխարհում կլինեն գնահատելի քայլեր. քաղաքագետ

Civic.am-ը տարածաշրջանային վերջին զարգացումների և Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման վերաբերյալ զրուցել է քաղաքագետ Հայկ Սուքիասյանի հետ։

- ԱՄՆ Պետդեպը, ադրբեջանական սադրանքին անդրադառնալով, նշել է, որ ուժի կիրառումն անընդունելի է, իսկ ԵՄ-ն հայտարարել է, որ 1991 թվականի սահմանային գծից կողմերը պետք է հետ քաշվեն. արդյոք նման ոչ հասցեական հայտարարությունները բավարա՞ր են Բաքվին զսպելու համար։  

- Այս պահին բավարար չեն։ Դրանք փափուկ ուժի գործիքներ են դիվանագիտական, բայց արդյունք կտային այլ աշխարհակարգի պայմաններում։ Հիմա մենք տեսնում ենք, որ լուրջ փոփոխություններ են, աշխարհը խառնվել է, պետությունները խառն են և ուղիներ են որոնում, դաշնակիցներ են որոնում ու փոխում. այս ամենի մեջ այդ հայտարարությունները պարզագույն զսպող գործոններ են, բայց մեծ արդյունք չեն տալու։ Բայց եթե Հայաստանի դիվանագիտական ճակատում նվազագույն հաջողություն կա, Հայաստանը կարողացել է ԵՄ դիտորդներ բերել այստեղ, ՀՀ-ն Ադրբեջանին Միջազգային քրեական դատարանում դատի է տվել և հաղթել է, սրանք հավաքական պոտենցիալի մեջ Հայաստանին նվազագույն հանգստություն տալիս են, բայց մենք տեսնում ենք, որ տարածաշրջանը ամեն դեպքում դեռևս Ռուսաստանի և Թուրքիայի վերահսկողության տակ է, իսկ Ադրբեջանը երախը բացած լայն հնարավորություններ ունի գործելու:

Ադրբեջանը հիմա տակտիկան փոխել է, անցել է մաշող գործընթացի՝ շաբաթը մեկ կամ տասը օրը մեկ հարյուր մետր առաջ են գալիս, բարձունքներ են գրավում: Տեսնում ենք, որ սրանք դեռևս այդ միջազգային հանրություն կոչվածի կանչերին, հորդորներին անհաղորդ են և շարունակում են իրենց այլանդակությունը։ Եթե Հայաստանը մի անգամ, մի փոքր տեղ, ինչպես երեկ, մի փոքր տեղ սրանց ատամները ջարդի՝ այդ հայտարարությունները արդյունք կտան։

- Զախարովան հայտարարել է, թե ըստ էության ռուսական կողմն է էսկալացիան կանխել, ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն էլ, անդրադառնալով այդ հայտարարությանը, նշել է, որ եթե չկռվեինք, զոհեր չտայինք, դա խնդրի լուծման չէր տանելու: Այսինքն՝ ՌԴ ԱԳՆ-ն փորձում է ցույց տալ, թե տիրապետո՞ւմ է իրավիճակին։   

- Այն, որ Զախարովան ասում է՝ իրենք են կանխել, թող բացատրի՝ իրենք ինչ են կանխել, ինչու է դա սկսվել։ Հիմա ինքը հետողորմիա է անում՝ մենք ենք կանխել։ Բայց Հայաստանի պաշտոնական տեսակետն այլ է։ Երկրորդը՝ եթե կանխել են, ո՞ւր է արդյունքը, հետևապես Ռուսաստանը սադրում է, հետո իր սադրանքը կանխում։ Եվ իրենք պիտի ասեն, թե ինչու է Ադրբեջանը այլանդակ, ինչո՞ւ է անընդհատ հարձակվում Հայաստանի վրա, սրան պիտի պատասխան տան, ոչ թե հետողորմիա անեն, բայց չգիտենք էլ՝ իրե՞նք են կանխել, թե՞ ոչ։ Ռուսաստանի դերակատարությունը այդ գորիլային հովանավորելն է, Հայաստանի վրա թքելը։ Զախարովան ՀԱՊԿ հիմնադիր Հայաստանին և հայ ժողովրդին թող բացատրի՝ ինչո՞ւ են թույլատրել դա, դա իրենց վերահսկողության գոտում է եղել, և թող Ռուսաստանը իր այլանդակությունները չծախի մեզ վրա։ 

- ԵԱՀԿ գործող նախագահը Երևանում հայտարարել է, որ Մինսկի խմբի ձևաչափը կարող է անհրաժեշտ լինել համապատասխան պայմանների առկայության դեպքում. ի՞նչ պայմանների մասին է խոսքը։  
 
- Ամեն անգամ նման հայտարարություններ անելով չի։ Եվ երկրորդը՝ Հայաստանից էլ է կախված։ Հայաստանը եթե արժանապատվությունը տեղը պահի և վավերացնի Հռոմի կանոնադրությունը՝ դրանք կլինեն գնահատելի քայլեր։ Քանի դեռ ՀՀ-ն ռուսական բոլոր փտած կառույցներին անդամակցում է, ինչքան էլ Հայաստանին ըմբռնումով մոտենան, միևնույն է՝ Հայաստանը ամեն դեպքում դե յուրե դրանց անդամ է, եթե Հայաստանը վավերացնի Հռոմի ստատուտը, ՀԱՊԿ-ում իր անդամակցությունը դադարեցնի՝ դրանք կլինեն գնահատելի քայլեր, և ՀՀ-ն աշխարհից ակնկալիք կունենա։

- Իսկ հնարավո՞ր է, որ Մինսկի խմբի աշխատանքը կապված է ռուս-ուկրաինական ճակատի հետ։

- Ռուս-ուկրաինական պատերազմի հետ աշխարհում ամեն ինչ է կապված։ Առաջին հերթին աշխարհի խաղաղությունը և աշխարհակարգի ձևավորումը։ Մինսկի խմբի ձևաչափը պետք է փոխվի. դրա անդամ Ռուսաստանը աշխարհում ժողովուրդ հոշոտելու հայտ է ներկայացրել, կարող է նաև միջազգային իրավունքի կամ բարոյական տեսանկյունից իրավունք չունենալ կոնֆլիկտների կարգավորմանը մասնակցելու։ Բայց այդ ամենը մեզնից կախված չէ, մեզնից է կախված Հռոմի կանոնադրության վավերացումը։ Վստահ եղեք, որ Եվրամիության դիտորդների զեկույցները կունենան բարձր լեգիտիմություն, երբ Հայաստանը միջազգային դատարան դիմի, և ՀՀ-ն հնարավորություն կունենա դառնալու միջազգային իրավակարգի մաս և կկարողանա Ադրբեջանին քարշ տալ դատարան։ Եթե ՀՀ-ն իր դաշնակիցներով իրեն պաշտպանել չի կարողանում, միջազգային իրավակարգի մաս դառնալով՝ կկարողանա նվազագույն ձևով իրեն պաշտպանել, եթե Հայաստանը կասեցնի նաև ՀԱՊԿ-ի անդամակցությունը՝ սրանք կգնահատվեն աշխարհում։

- Զախարովայի խոսքով՝ Հայաստանն ու Ադրբեջանը ընդունել են երկկողմ բանակցությունների հաջորդ փուլը Ռուսաստանում անցկացնելու առաջարկը. Արարատ Միրզոյանը թեկուզ չի նշել, որ ՌԴ միջնորդությամբ, բայց ասել է, որ նախատեսված է Բայրամովի հետ հանդիպում։ 

- Ես կարծում եմ՝ Հայաստանը Ռուսաստանի միջնորդությամբ ոչինչ չի բանակցելու, Հայաստանը պարզապես ֆլիրտ է անում քաղաքականության մեջ։ Հիմա մենք սրա վրա չպետք է խորանանք և անիմաստ աղմուկ բարձրացնենք։ Հայաստանի իշխանությունը քաղաքականությամբ է զբաղված, երբեմն կարող է ասել բաներ, որոնք ձևական են։ Ես վստահ եմ, որ Ռուսաստանի մասնակցությամբ որևէ ձևաչափով բանակցություն չի լինելու, որովհետև դա առաջինը՝ Ռուսաստանին ձեռնտու չի, մենք պետք է սա նկատի ունենանք: Ռուսաստանը չի ուզում դա, և Հայաստանն էլ գիտի, որ ՌԴ-ն դա չի ուզում, մնացածը քաղաքականություն է, որը բազմաշերտ է։ Մենք միայն ուղիղ հայտարարությունները չպետք է հասկանանք։ 

- Իսկ ինչո՞ւ Ռուսաստանը չի ուզում բանակցություններ իր միջնորդությամբ։

- Ռուսաստանին պետք է կոնֆլիկտ, ՌԴ-ն կոնֆլիկտների սիրահար պետություն է, և նրան պետք չէ կոնֆլիկտների կարգավորում, այլ հակառակը՝ պետք է կոնֆլիկտի կառավարում։ Մենք տեսել ենք բազմիցս, որ Հայաստանը համաձայնել է ՌԴ-ի առաջարկներին։ Վարչապետն ասել էր, որ մենք Ռուսաստանի նախագծին համաձայն ենք, բայց մենք տեսե՞լ ենք Ռուսաստանի կողմից հայտ, որ իր ծրագիրը իրականացվի։ Ռուսաստանի կողմից եղել է լռություն, ՌԴ-ի նպատակը տարածաշրջանում կոնֆլիկտները տաք պահելն է։ 
 
Գեղամ Ադյան


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
կարևորում,ենք,միջազգային,հանրության,հայկական,մշակութային,ժառանգության,նկատմամբ,ադրբեջանի,կողմից,իրականացվող,քաղաքականության,փաստագրումը․,ագն,խոսնակ , Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Հայաստանը կարևոր է համարում, որ միջազգային հանրությունը փաստագրում է հայկական կրոնական և մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականությունը, հայտնել է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակը՝ պատասխանելով «Aysor.am»-ի հարցմանը:
հայաստան,ադրբեջան,ամն,վաշինգտոն,հայաստան-ադրբեջան-բանակցություններ,ճնշում-բաքվի-վրա,հարցազրույց,ռիչարդ-կիրակոսյան , Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա, պատժամիջոցը մնում է ԱՄՆ վերջին ծայրահեղ քայլը. 1lurer.am-ի հարցազրույցը՝ Ռիչարդ Կիրակոսյանի հետ:
դինքին,սպանողի,ազատ,արձակումը,անակնկալ,չէր.,հարցազրույց,«ակօս»-ի,հայկական,էջերի,խմբագիր,բագրատ,էստուգյանի,հետ , Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Պոլսահայ հայտնի լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր Հրանտ Դինքի սպանության գործով դատապարտված Օգյուն Սամասթը չորեքշաբթի՝ նոյեմբերի 15-ին, վաղաժամկետ ազատ արձակվեց՝ սեպ խրելով Թուրքիայի հայերի, մասնավորապես՝ Դինք ընտանիքի արնահոսող վերքի մեջ:
ցանկացած,ճանապարհ,որն,անցնում,տարածքով,պետք,է,վերահսկվի,հայաստանի,կողմից.,տոյվո,կլաար , Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքով՝ միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից։
պահանջում,ենք,որ,լղ,ժողովուրդն,ապահով,վերադարձի,երաշխիքներ,ունենա․,եմ,խոսնակի,բացառիկ,հարցազրույցը , Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պետեր Ստանոն պարզաբանել է Եվրոպական Միությունից հնչող հայտարարությունները Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով աջակցելու, երկրի հետ վիզաների ազատականացման շուրջ գործընթաց սկսելու վերաբերյալ։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: